Ապօրինի ծառահատման դեպքերով հարուցված քրեական գործերն ավելացել են 7 անգամ

02.08.2018 10:13
1133

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,  2017թ. 1-ին կիսամյակում վերոնշյալ պետական մարմինների գործունեության  արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 108 դեպք, որոնցից ընդամենը 14-ով է քրեական գործ հարուցվել, այսինքն՝ ապօրինի ծառահատման հայտնաբերված դեպքերը 2018թ. առաջին կիսամյակի կտրվածքով ավելացել են 124 տոկոսով, իսկ հարուցված քրեական գործերը՝ 7 անգամ: Ավելին. 2018թ. առաջին կիսամյակում միայն նշված երեք մարզերում հարուցվել է գրեթե այնքան քրեական գործ, որքան ամբողջ 2017թ. ընթացքում 
(110):

2018թ. առաջին կիսամյակում երեք մարզերի կտրվածքով նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9 մլն դրամ, որից կամովին վերականգնվել է 3 մլն 154 հազար դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 մլն 160 հազար դրամ, որից վերականգնվել է 1.9 մլն դրամը:

Իսկ նույն հատկանիշներով հարուցված 99 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը հաշվարկվել է 378.5 մլն դրամ:

Վերջինիս վրա էական ազդեցություն են ունեցել Լոռու մարզում դեռևս 2017թ. հայտնաբերված՝ ապօրինի անտառահատման դեպքով հարուցված մեկ քրեական գործով կատարված բացահայտումները: Մասնավորապես Լոռու մարզի դատախազությունում 2017թ. օգոստոսի 8-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 
անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետությունում նշանակված ստուգման արդյունքում պարզվել էր, որ անտառպետությունում ապօրինի 
հատվել են 1445 կանգուն ծառեր, որոնք ունեն մինչև երկու տարվա վաղեմություն, իսկ հատումների արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասի կազմել է առանձնապես խոշոր՝ 145.469.700 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա անտառապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 
անտառապահներին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Միաժամանակ, միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալների գույքի վրա արգելանք կիրառելու ուղղությամբ:

Այն դեպքերում, երբ առկա է եղել տեղեկություն ապօրինի ծառահատումները նաև անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կատարված լինելու վերաբերյալ, քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի (կաշառք տալը), 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահումը) տարբեր մասերի համակցությամբ: Առանձին դեպքերում քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր 
հետևանքների), 325-րդ հոդվածի 1-ին մասի (փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու) հատկանիշներով:

Երեք մարզերում հարուցված 99 քրեական գործերից 7-ով վարույթը կարճվել է, 23-ով՝ կասեցվել՝ հիմնականում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց հայտնի չլինելու հիմքով:

Հաշվետու ժամանակահատվածում 13 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Այս քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որից նախնական քննության և դատաքննության ընթացքում վերականգնվել է գրեթե 2.5 մլն դրամը:
2017թ. առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատման հատկանիշներով քննված 3 անգամ ավելի քիչ՝ թվով 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ: Դրանցով պետությանը պատճառված վնասն ընդհանուր կազմել է 1.8 մլն դրամ, որից հատուցվել է ընդամենը 250 հազար դրամի վնասը:

Վերոնշյալ արդյունքներն արձանագրվել են 2017թ. հուլիսի 19-ին ՀՀ դատախազությունում կայացած խորհրդակցությամբ սկսված և իրավասու այլ մարմինների, մասնավորապես ՀՀ ոստիկանության, ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ ապօրինի 
անտառահատումների կանխման, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակի ու կիրառվող հանցավոր մեխանիզմների հայտնաբերման, բնությանը հասցված վնասի իրական ծավալների հաշվարկման և վերականգնման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի հստակեցման ուղղությամբ ակտիվ պայքարի 
շրջանակներում:

Մասնավորապես, խնդիր էր դրվել այս ապօրինի ծառահատման փաստերով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի 
առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից ուժեղացվել է հսկողությունը ինչպես մայրուղիներում, այնպես էլ ճանապարհների և անտառներից ելքերի վրա: Որպես միասնական քաղաքականություն՝ որոշվել է ապօրինի ծառահատմամբ շրջակա միջավայրին պատճառված վնաս գնահատել ոչ միայն հատված ծառի ինքնարժեքը, այլ նաև շրջակա միջավայրի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը:

Անտառօգտագործման համապատասխան պայմանագրերի ձևերում մտցվել են փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթներ, իրականացվել է համապատասխան հրամաններում կամ պայմանագրերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի րավունքները և պարտականություններն ավելի կոնկրետացնելու գործընթաց:

 

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53