Արարատ Միրզոյանը Լավրովին տվեց Իրանի ԱԳ նախարարի հարցը

13.10.2022 15:47
1702

Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել Ռուսաստանի հստակ դիրքորոշումը, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա թվարկել է այդ հարցերը՝ Բաքվի աճող ախորժակը, Բաքվի զորքերի ներխուժումները, Արցախում չլուծված հարցերը, գերիների սպանությունները, ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի պահվածքը, որը տապալեց Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ բանաձեւը, իսկ շատ երկրներ, ըստ Միրզոյանի, որոնց հետ Հայաստանը չունի «բարեկամության եւ ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ և հստակ արտացոլում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»։

«Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով: Մենք դրան պատրաստ ենք», ասել է Միրզոյանը, նախատելով՝ այդպիսի՞ն է լինում դաշնակիցը, ինչպես դուք եք ասում, Սերգեյ Վիկտորովիչ:

Արարատ Միրզոյանը թվարկել է հարցերը եւ խուսափել դրանցից բխող ուղիղ մեղադրանքից, այն է՝ այդ ամենի առաջնորդողը, ուղղորդողը եւ իրականացնողը Ռուսաստանն է իր պրոքսի Բաքվի միջոցով։ Նա Լվրովին փաստացի տվել է նույն հարցը, ինչ մոտ մեկ տարի առաջ՝ 2021-ի հոկտեմբերի 26-ին Մոսկվային Լավրովին տվել էր Իրանի ԱԳ նախարար Աբդոլահիանը՝ Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը, այսինքն՝ Հայաստանի տարածքների օկուպացիային, որին ՌԴ-ն մինչ այժմ չի պատասխանել Իրանի ԱԳ նախարարի հարցին։

Ռուսաստանը ոչ միայն հստակ դիրքորոշում չի հայտնել, այլեւ արդարացրել է Հայաստանի դեմ ոճրագործությունները մի պարզ պատճառով՝ դրանց առաջնորդողն ու իրագործողն ինքն է։ Այս իրողությունն արդեն արձանագրվում է միջազգային հանրության կողմից, որի առաջին դրսեւորումները Ֆրանսիայի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարություններն են։

Արարատ Միրզոյանի՝ Լավրովին թվարկած հարցերը պարզապես Հայաստանի դեմ թշնամական գործողությունների նկարագրություններ են։ «Ռազմավարական դաշնակցության» վերաբերյալ հայ-ռուսական փաստաթղթային բազան Մոսկվայի համար ընդամենը գործիք է Հայաստանի դեմ ծրագրերը երաշխավորված իրագործելու, Հայաստանի շրջափակման, մեկուսացման, ռազմական ու արտաքին քաղաքական ոլորտների դիվերսիֆիկացիան բացառելու համար։ Հայերը դրանում լիուլի համոզվելու հնարավորություն ունեցան։

Ամեն ինչ մակերեսին է, իսկ Բերձորի միջանցքը հանձնելուց հետո ՌԴ-ն Հայաստանի դեմ արդեն գործում է ուղիղ, իր դեմքով, քանի որ թուրքերի հետեւում քողարկվելն արդեն չի ստացվում, նաեւ անիմաստ է։ Դա անխուսափելի էր։ Խիստ հատկանշական է, որ հայկական շահերի, հայկական սուբյեկտության, ինքնիշխանության մասին ծպտունն անգամ ռուսական եւ Հայաստանում ռուսանպաստ քարոզչության կողմից պետք է կնքվեր որպես «հակառուսականություն»։ Դա ընդամենը թշնամական քաղաքականության վկայություն է։

Արարատ Միրզոյանի նախատինքը՝ «մենք պետք է զգանք Ռուսաստանի թիկունքը, մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, բայց դուք էլ էս-էս հարցերին հստակ պատասխանեք», ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շուրջ քպ-ականների միմոսությունները ոչ թե իրողությունների հստակ գնահատականների ու ինքնիշխան քաղաքականության հայտ են, այլ քպ-ական իշխանությունը պահպանելու փորձեր։ Այլապես, թե եռակողմ հայտարարությունները, թե Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագիրը վաղուց ոլորված եւ համապատասխան տեղը դրված կլիներ, ինչի հիմքերը եւ հնարավորությունները նույնիսկ հիմա պահպանվում են, եւ ոչ թե դրանց պարբերաբար հավատարմությունը եւ երախտագիտությունը ռուսներին։

Առաջին քայլը՝ խորհրդարանի ու ԱԳՆ-ի մակարդակով 1921 թ․ Հայաստանի օկուպացիայի վերաբերյալ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի խնդրի քննարկումների մեկնարկը։ Հայաստանի իրավունքների ու շահերի, Հայաստանի պետականության վերացման ռուս-թուրքական ցեղասպան պակտի քանդման բանալին այդտեղ է։ Ռուս-թուրքական ներկայիս արշավի հիմքը եւ պատճառը դա է, նպատակը՝ այդ պայմանագրերի վերաթարմացումն ընդլայնված կիրառմամբ, Հայաստանի դեմ համատեղ ոճրագործության, Հայաստանի օկուպացիայի եւ տարածքային նոր կորուստների օրինականացումը «խաղաղության պայմանագրի» միջոցով։

https://www.lragir.am/

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22