«Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական նարատիվը տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ. նախարար

08.01.2025 19:53
554

Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմը շարունակում է ադրբեջանական կողմից ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ է ենթադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ:

Այս մասին նա ասել է հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան», սրանով ի՞նչ նպատակ է հետապնդում հարևան երկրի ղեկավարը, և նման քննարկում երբևէ եղե՞լ է հայկական և ադրբեջանական կողմերի միջև:

«Նույնիսկ անունից սկսած, եթե նայենք «Արևմտյան Ադրբեջան»-ը, դա Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքը անվանել «Արևմտյան Ադրբեջան» արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին, նույնիսկ իրենք կառույց ունեն ստեղծած՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք. ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցի փախստականների կամ որևէ այլ համայնք, այլ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Եվ այս կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններով, նույնիսկ կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ ցույց է տալիս սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Այնպես որ, սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է հենց ուղղակիորեն, և իրենք չեն էլ թաքցնում, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Միրզոյանը:

Հայաստանի գլխավոր դիվանագետը միաժամանակ նկատել է՝ Հայաստանը երբեք չի թաքցրել, որ խորհրդային շրջանում ՀՀ-ում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք հեռացել են Հայաստանից Խորհրդային միության փլուզման գործընթացին զուգընթաց:

«Բայց ուզում եմ կարևորել և ընդգծել շատ ուշագրավ և անվիճարկելի հանգամանք. նախ՝ Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են ճնշող մեծամասնությամբ, այսինքն՝ հակառակը ուղղակի եզակի բացառություն է, բավականին քաղաքակիրթ ճանապարհով, կարող եմ անգամ թվեր բերել․ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ այդպիսի բան պատկերացնել հնարավոր չէ: Պատկերացնում եք՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, եթե ճիշտ եմ հիշում թիվը, 12 հազար ընտանիքից ավել կարողացել է փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, և 160 հազարից ավել մարդ՝ ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված։ Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող (եթե Լեռնային Ղարաբաղն էլ հետը հաշվենք) շուրջ 500 հազար հայերի հետ և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները, և այս ամենը, որ ես ասում եմ, փաստ է, փաստաթղթավորված, թե՛ մեր տված փոխհատուցումները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր կան՝ թե՛ հայերի ջարդերը Ադրբեջանում, և այս մասին նույնիսկ Խորհրդային միության վերջին շրջանում դատավարություններ են եղել և այլն,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ճշտող հարցին՝ Ալիևի հիշատակած անձանց և ՀՀ վարչապետի միջև հանդիպում անցկացնելու մասին երբևէ քննարկում եղե՞լ է՝ արտաքին գործերի նախարարը շեշտել է. «Նման հարց մեր օրակարգում չկա»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10