Արիության դաս-ցերեկույթ՝ նվիրված Շահան Նաթալիին

20.10.2017 10:31
1631

Սեպտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանի ՀՀՄ ֆակուլտետում ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ արիության դաս-ցերեկույթ՝ նվիրված հայ ազգային-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա, հրապարակախոս Շահան Նաթալիին: Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագրի իրագործման հետ, որ, ինչպես ինքն է բնորոշում, «սրբազան խենթի» ամբողջական ու անմնացորդ նվիրումն էր եղեռնազարկ հայրենիքին: «Նեմեսիս» գործողության կատարման պատմական որոշումը կայացվեց 1919 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւանում ՀՅԴ Բյուրոյի գումարած Ընդհանուր ժողովում: Ծրագրի գլխավոր ներշնչողը, նախաձեռնողն ու ոգին Շահան Նաթալին էր: ՀՅԴ Բյուրոն՝ մասնավորաբար Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը եւ Ռուբեն Դարբինյանը, որոշել էին արգելք լինել Նաթալիի հանդգնամիտ ծրագրին, բայց Նաթալին վճիռ էր կայացրել, որն ավելի քան մեկուկես միլիոն հայ զոհերի պահանջն էր:


«Նեմեսիս»-ի փառավոր իրագործումից անցել է 98 տարի, եւ այսօր էլ յուրաքանչյուր հայ հպարտությամբ ու երախտագիտությամբ է խոնարհվում հայ ազգի դահիճներին պատուհասած քաջազուն հայորդիների՝ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի եւ մյուսների հիշատակի առջեւ, ոգեշնչվում նրանց անօրինակ ազգասիրությամբ: Համալսարանականները ծաղիկներ խոնարհեցին կրթօջախի բակում կանգնեցված Նաթալիի հուշարձանին՝ ի նշան «Նեմեսիս» գործողության խորհրդանշական օրվա, այնուհետեւ մասնակցեցին Նաթալիի կյանքի ու գործի էջերը լուսաբանող, արժեւորող արիության դասին, որի ընթացքում ըստ ամենայնի ամբողջացավ մեծ հայի, ազգասերի, մտավորականի, գրչի անխոնջ մշակի լուսավոր նկարագիրը:


Միջոցառումն ուղեկցվեց թեմատիկ տեսանյութերի դիտումով, Նաթալիի գեղարվեստական, հրապարակախոսական էջերի ընթերցումներով, ելույթներով: Ազգագրական երգերի կատարումներով հանդես եկավ ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի տաղանդավոր սան Անդրանիկ Հայրապետյանը:


ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թ.Մարությանը, կարեւորելով օրվա խորհուրդը, Նաթալիի գործի պատմական նշանակությունը, շեշտեց, որ այսօր անհրաժեշտ է բոլոր միջոցներով Նաթալիի գործի արժեքը տեղ հասցնել նորահաս սերնդին, խանդավառել նրա անօրինակ հայրենասիրությամբ, մատուցել այն բազմահարուստ նյութերը, որոնք ազգային խոր գիտակցություն են ձեւավորում եւ լայնահուն դարձնում հայկականության երակը: «Մեզ բախտ է վիճակվել ամեն օր համալսարան ոտք դնել մեծ հայրենասերի իմաստուն հայացքի ու լայն ճակատի պայծառության ներքո, - նշեց նա, - Շահան Նաթալիի կիսանդրին, որպես մշակութային մեծակշիռ իրագործում, առաջինն է Հայաստանում, հետեւաբար մեծ պարգեւ է պատմությանը, Նաթալիի հիշատակին, հայ սերունդներին: Մենք պետք է խորապես գիտակցենք՝ ինչպիսի արժեքների տեր ենք, եւ ինչպես Նաթալին է պատգամել՝ զարգանանք ազգային արժեքներով»:


Համալսարանի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը, ամփոփելով արիության դասը, նշեց միջոցառման գլխավոր նպատակը՝ ուսանողներին եւ հատկապես առաջին կուրսեցիներին ծանոթացնել մեծ հայորդու կյանքին ու գործին, հաղորդակից դարձնել նրա հայրենաշունչ գաղափարներին, գլխավոր պատգամներին:

ՆՈՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08