Արմեն Հայրապետյան․ Արցախում ընկած մեղրեցի դիպուկահարը

08.04.2021 14:24
6817

Արմեն Գրիգորի Հայրապետյան. ծնվել է 1987 թ․ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Սովորել է Մեղրու N 2 միջնակարգ դպրոցում: Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Մատաղիսում։ Ամուսնացած էր, ունի 2 դուստր։

2009 թ․ պայմանագրային ծառայության է անցել Մեղրու գնդում՝ որպես դիպուկահար։

Արմենը դիպուկահարի իր գործ-ծառայությունը հրաշալի էր կատարում, ծառայակից ընկերները նրա մասին անթաքույց ցավով են խոսում․ «Արմենի մասին միայն լավը կարող ենք ասել, ընտանիքին ու ընկերներին նվիրված, խելացի տղա էր, հարգանքով, հայրենասեր, աշխատասեր․․․»։

Կինը կոտրված է, ամուսնու մասին խոսելը ծանր է նրա համար, երեխաներից ավագը, ով դեռ 7 տարեկան էլ չկա, ամեն օր հայրիկին է սպասում․ փոքրիկը կարծում էր, թե շատ ձյուն է եկել, դրա համար հայրիկը չի գալիս դիրքերից, հիմա արեւ է ու Էմիլին չի հասկանում, թե ինչու հայրիկը չի գալիս, հետեւում է զինվորական մեքենաների շարքին եւ ուշադիր զննում յուրաքանչյուր իջնող զինվորականի, երբ տեսնում է, որ վերջինն իջավ, տխրում է․ «Ուրեմն՝ պապաս էս մեկով էլ չեկավ․․․»։

Արմենն իր ծառայության մասին երբեք ոչինչ չէր պատմում։ Կինը գիտեր միայն, որ ամուսինը դիպուկահար է, նույնիսկ տեղյակ չի եղել, որ ամուսինը ոչ թե Մեղրուն մոտ գտնվող դիրքերում  է, այլ՝ Արցախում։

Արմենը տուն էր զանգահարել հոկտեմբերի 5-ին, խոսել երեխաների հետ, ավագ դստերը խորհուրդ տվել՝ անպայման լավ սովորել ու միշտ լսել մայրիկին։

Ավա՜ղ, խոսակցությունը դարձել էր վերջինը, խոսելուց ժամեր անց ընկել է քաջ հայորդին․․․

Արմեն Հայրապետյանի աճյունն ամփոփված է Մեղրու գերեզմանատանը։

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40