Արմեն Խաչատրյանը 50 տարեկան է. շնորհավորում ենք

04.12.2023 10:18
840

Երբ գործընկերներիս ու մերձավորներիս տեղեկացրի, որ այսօր սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը դառնում է 50 տարեկան, բոլորն էլ արձագանքեցին սիրալիր և պատվիրեցին՝ իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքը նույնպես փոխանցել հոբելյարին:

Եվ ուրեմն՝ պարոն Խաչատրյան, ընդունեք մեր սրտաբուխ շնորհավորանքը, Ձեզ՝ մեր լավագույն մաղթանքները:

Երևի մեր լեռնաշխարհի ու նրա մարդկանց անցած ոչ սովորական ուղին է եղել պատճառը, որ ժամանակի հոլովույթում հյուսվել ու հաջորդ սերունդներին է փոխանցվել խորիմաստ մի ավանդույթ. տղա երեխայի ծնունդը մեզանում տոնի է վերածվել, ու իբրև աչքալուսանք նախևառաջ հնչել է՝ հայրենիքի ևս մի պաշտպան ունեցանք: Որքան էլ զարմանալի է՝ այդպես էին ասում անգամ 1970-80-ականների՝ ինչ-որ առումով անհոգ խորհրդային տարիներին. պատմական հիշողությունն էր զգալ տալիս:

Գրեթե համոզված եմ՝ Գորիսում հարգված Էդմոնդ Խաչատրյանի օջախում 1973-ի դեկտեմբերի 4-ին նույնպես նման խոսքեր են հնչել...

Ու այսօր՝ այդ ժամանակվանից կես դար անց, շատերն են Ձեզ շնորհավորելու և մաղթանքներ հղելու, ինչպես ընդունված է:

Բոլորն էլ, կարծում եմ, Ձեր ապրած տարիներն արժևորելու և գնահատելու են հատկապես այն տեսանկյունից, թե ինչ եք արել և անում մեր երկրի պաշտպանական համակարգի ամրապնդմանը նպաստելու ուղղությամբ, մանավանդ որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահն եք:

Մենք նույնպես այդ տեսանկյունից ենք չափում-կշռում Ձեր արած-դրածը, թեև 2020-ից սկսած ողբերգական իրադարձությունների համապատկերի վրա դժվար է մեզանում լուսավոր կետեր նշմարել:

Այդուհանդերձ՝ գոհությամբ ենք նկատում Սյունիքի սահմանամերձի պաշտպանական համակարգի ամրապնդմանը, Արցախյան 44-օրյա գոյամարտի ողջ մնացած մասնակիցների հոգսերի թեթևացմանը, բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի հիմնախդիրների լուծմանը միտված Ձեր  ջանքերը:

Հաճախ ենք Ձեզ տեսնում ԱԺ-ում ծավալված քաղաքական բանավեճերի կիզակետում: Եվ Ձեր դիրքորոշումների մեջ (հաճախ վիճելի) չեմ փորձում գտնել իշխող քաղաքական թիմի ներկայացուցչի և տարիներ շարունակ իմ իմացած քաղաքացի, սյունեցի, գորիսեցի Արմեն Խաչատրյանի միջև ջրբաժանը: Պարզապես համոզմունք ունեմ՝ մենք ապրել ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր երթի օրհներգը Դավիթ Բեկի և Գարեգին Նժդեհի խոսքերն են եղել, մեր դրոշին՝ նրանց պատկերը: Ասել է թե՝ ոչ մի պարագայում չեմ պատկերացնում Ձեր նահանջն այն արժեքներից, որի հանրագումարում ձևավորվում է հայրենատիրության սյունիքյան ընկալումը:

Համոզված եմ՝ Դուք տեղյակ եք այն հիմնախնդիրներին, որոնք ծառացած են Սյունիքի առջև, որոնք մտահոգում են սյունեցիներիս և հետևողականորեն քողարկվում են պարզունակ «կենացերգերով»: Այդ խնդիրներից յուրաքանչյուրն առանձին և խորքային քննարկման կարիք ունի, իսկ ընդհանրապես՝  Սյունիքի իրական խնդիրների հետ առերեսվելու հրամայականի առջև ենք կանգնած:

Եվ, իհարկե, խաղաղության մասին...

Սյունիքը մոլորակի այն անկյուններից է, որտեղ ամենաշատն են խաղաղություն փափագում...

Լավ է, որ խաղաղության օրակարգ ենք որդեգրել: Բայց, նկատել եք հավանաբար, խաղաղության օրակարգն ու իրական խաղաղությունը տարբեր իրավիճակներ են:

Ադրբեջանում ահագնացող հակահայկական քարոզչություն, մեր բնօրրան Սյունիքն Արևմտյան Զանգեզուր կոչելու զառացանք, հայկական սրբավայրերը պղծելու տեսարաններ, ադրբեջանցիներին «Արևմտյան Զանգեզուրում» վերաբնակեցնելու հաթաթաներ, իրենց մշակութային տիրույթում հայ մարդուն ստորացնող, մեր խորհրդանիշերը պղծող ներկայացումներ...

Այդ ամենը, կարծում եմ, ստույգ պատասխանն է պարզագույն հարցին՝ իսկ թուրքը, ադրբեջանցին ուզո՞ւմ են մեզ հետ խաղաղ գոյակցել:

Միգուցե (թեև ուշացումով) հիշենք մեր իմաստուն նախնիների փորձով ծնված բանաձևը՝ ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի:

Միգուցե (թեև ուշացումով) հավելյալ ջանքեր գործադրենք և հաղթահարենք պարտվածի հոգեբանությունն ու արթնացնենք հոգեվարք ապրող մեր ոգին:

Միգուցե հիշենք իմ ու քո մեծ հայրենակից Սերո Խանզադյանի խոսքը, ով Մեսրոպ Մաշտոցի շուրթերով պատգամում է՝ «Ես գիր տվի ձեզ, որ լույս ունենաք ձեր տանն ու հոգում: Բայց կմարի լույսը, եթե դուք մոռանաք սուր բռնելու գործը: Սուրն ու գիրը՝ ձեզ պաշտպան»:

Հոբելյանդ շնորհավոր, հարգելի պարոն Խաչատրյան: Ձեզ այնքան իրատեսություն, ողջամտություն, այնքան վճռականություն և կամք, որ կարողանանք երազներով օծված մեր ճանապարհը որոշակիացնել ու անխոտոր դարձնել նաև Ձեր՝ Գորիսի տարածաշրջանը 2018-ից ներկայացնող խորհրդարանականիդ գործնական նախաձեռնություններով ու կոնկրետ քայլերով:

Սամվել Ալեքսանյան

 

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40