Այն, որ արտագաղթը երկրում հասել է ահռելի չափերի, բոլորին է հայտնի: Իշխանությունների խոսնակները եթերով եւ մամուլում պարբերաբար փորձում են բոլորիս համոզել, որ իրականում արտագաղթը սպառնալից չափեր չունի, հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն են, որը սեզոնային բնույթ է կրում: Պարզելու համար, թե ինչպիսին է արտագաղթի պատկերը Սյունիքի գյուղերում, մենք հեռախոսային խոսակցություն ունեցանք մարզի գյուղապետերի հետ, ինչի հիման վրա էլ կազմեցինք ներքոհիշյալ աղյուսակը: Գրանցել ենք գյուղի հաշվառված բնակչության թիվը եւ այն բնակիչների թիվը, ովքեր հաշվառված են տվյալ համայնքում, բայց ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածները: Իհարկե, այս թվերը մոտավոր են, բայցեւայնպես դրանցով առաջնորդվելով` կարելի է որոշակի պատկերացում կազմել արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի մասին: Նշենք, որ այս թվերի մեջ չկան մարզի քաղաքային համայնքների համապատասխան տվյալները, ինչը ճշտել հնարավոր չէր, սակայն ինչն ամենայն հավանականությամբ ավելի մեծ թիվ կկազմի, քան գյուղական համայնքներից հեռացած մարդկանց թիվը: Խոշոր գյուղական համայնքներում երկրորդ ցուցանիշն ավելի մոտավոր է, համայնքապետերի խոսքով` հնարավոր չէ իմանալ, թե երկարաժամկետ բացակայողներից քանիսն են հանրապետությունից դուրս ապրում, քանիսը` երկրի այլ քաղաքներում: Օրինակ, Սյունիք համայնքում հաշվառված է 1512 բնակիչ, որից 125-ը բացակայում է գյուղից, բայց համայնքապետը դժվարացավ ասել, թե նրանցից քանիսն են հանրապետությունից դուրս ապրում, քանիսը` հանրապետության այլ քաղաքներում: Կային նաեւ ժամանակավորապես ԼՂՀ աշխատանքի մեկնածներ, որոնց թիվը ճշգրիտ հայտնի չէ: Մի շարք համայնքների ղեկավարներ էլ` Հալիձոր (Սամվել Ասրյան), Քարաշեն (Գառնիկ Շահնուբարյան), Տեղ (Սաղաթել Գալստյան), տեղյակ չէին, թե որքան մարդ է գյուղից արտագնա աշխատանքի մեկնել:
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
| 1 | Ագարակ | 191 | 3 |
| 2 | Աղվանի | 124 | 10 |
| 3 | Աճանան | 190 | 30 |
| 4 | Անտառաշատ | 115 | 13 |
| 5 | Առաջաձոր | 182 | 17 |
| 6 | Արծվանիկ | 710 | 27 |
| 7 | Գեղանուշ | 286 | 70 |
| 8 | Գեղի | 300 | 0 |
| 9 | Դավիթ-բեկ | 877 | 35 |
| 10 | Եղեգ | 157 | 19 |
| 11 | Եղվարդ | 276 | 70 |
| 12 | Լեռնաձոր | 966 | 34 |
| 13 | Խդրանց | 59 | 12 |
| 14 | Ծավ | 375 | 21 |
| 15 | Կաղնուտ | 118 | 3 |
| 16 | Ձորաստան | 68 | 12 |
| 17 | Ճակատեն | 164 | 18 |
| 18 | Ն.Խոտանան | 67 | 4 |
| 19 | Ն.Հանդ | 110 | 10 |
| 20 | Նոր Աստղաբերդ | 112 | 9 |
| 21 | Նորաշենիկ | 111 | 9 |
| 22 | Շիկահող | 271 | 11 |
| 23 | Շրվենանց | 72 | 4 |
| 24 | Չափնի | 100 | 15 |
| 25 | Սեւաքար | 175 | 6 |
| 26 | Սյունիք | 1512 | 125 |
| 27 | Սրաշեն | 10 | 1 |
| 28 | Վանեք | 50 | 7 |
| 29 | Վարդավանք | 120 | 5 |
| 30 | Տանձավեր | 235 | 5 |
| 31 | Տավրուս | 95 | 0 |
| 32 | Ուժանիս | 87 | 11 |
| 33 | Քաջարան | 220 | 12 |
| 34 | Օխտար | 117 | 17 |
| 35 | Ակներ | 1357 | 130 |
| 36 | Արավուս | 217 | 23 |
| 37 | Բարձրավան | 170 | 10 |
| 38 | Խնածախ | 1028 | 32 |
| 39 | Խնձորեսկ | 2300 | 25 |
| 40 | Խոզնավար | 418 | 4 |
| 41 | Խոտ | 940 | 80 |
| 42 | Կոռնիձոր | 1300 | 132 |
| 43 | Հալիձոր | 609 | 12 |
| 44 | Հարթաշեն | 749 | 53 |
| 45 | Հարժիս | 960 | 110 |
| 46 | Ն.Խնձորեսկ | 317 | 4 |
| 47 | Շինուհայր | 2786 | 375 |
| 48 | Շուռնուխ | 210 | 8 |
| 49 | Որոտան /Գորիս/ | 308 | 8 |
| 50 | Սվարանց | 289 | 50 |
| 51 | Վաղատուր | 361 | 21 |
| 52 | Վերիշեն | 2483 | 250 |
| 53 | Տաթեւ | 980 | 50 |
| 54 | Տանձատափ | 65 | 2 |
| 55 | Տեղ | 2845 | 0 |
| 56 | Քաշունի | 23 | 0 |
| 57 | Քարահունջ | 1305 | 28 |
| 58 | Քարաշեն | 570 | |
| 59 | Ախլաթյան | 662 | 168 |
| 60 | Աղիտու | 360 | 15 |
| 61 | Անգեղակոթ | 2038 | 279 |
| 62 | Աշոտավան | 650 | 15 |
| 63 | Արեւիս | 74 | 0 |
| 64 | Բալաք | 196 | 36 |
| 65 | Բնունիս | 215 | 15 |
| 66 | Բռնակոթ | 2500 | 40 |
| 67 | Գետաթաղ | 210 | 25 |
| 68 | Գորայք | 580 | 8 |
| 69 | Դարբաս | 1186 | 134 |
| 70 | Թանահատ | 64 | 4 |
| 71 | Թասիկ | 284 | 0 |
| 72 | Իշխանասար | 172 | 40 |
| 73 | Լծեն | 131 | 6 |
| 74 | Լոր | 420 | 25 |
| 75 | Ծղուկ | 365 | 20 |
| 76 | Հացավան | 271 | 0 |
| 77 | Մուցք | 370 | 23 |
| 78 | Նժդեհ | 136 | 36 |
| 79 | Նորավան | 540 | 70 |
| 80 | Շաղատ | 1205 | 40 |
| 81 | Շաքի | 1370 | 70 |
| 82 | Շենաթաղ | 422 | 20 |
| 83 | Որոտան /Սիս/ | 365 | 25 |
| 84 | Սալվարդ | 340 | 35 |
| 85 | Սառնակունք | 491 | 5 |
| 86 | Սպանդարյան | 484 | 12 |
| 87 | Վաղատին | 578 | 83 |
| 88 | Տոլորս | 462 | 30 |
| 89 | Տորունիք | 173 | 43 |
| 90 | Ույծ | 508 | 36 |
| 91 | Ալվանք | 368 | 57 |
| 92 | Գուդեմնիս | 56 | 0 |
| 93 | Լեհվազ | 740 | 10 |
| 94 | Լիճք | 177 | 6 |
| 95 | Կարճեւան | 273 | 3 |
| 96 | Կուրիս | 69 | 1 |
| 97 | Նռնաձոր | 137 | 13 |
| 98 | Շվանիձոր | 326 | 11 |
| 99 | Վահրավար | 60 | 1 |
| 100 | Վարդանիձոր | 325 | 30 |
| 101 | Տաշտուն | 122 | 2 |