Արտակարգ իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները դարձյալ փակել են ճանապարհը և պահանջում են նախարար Գնել Սանոսյանին, խցանումը անցնում է մի քանի կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

23.03.2022 15:22
3561

Արդեն մոտ կես ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։  Նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիան կապված է այն բանի հետ, որ նշված գյուղերի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց գյուղերը դեմ են խոշորացմանը ու պահանջում են կառավարությունից, որպեսզի ինչպես եղել է երկար տարիներ, այդ թվում՝ Սովետի օրոք, այդպես էլ մնա. «Մենք դեմ ենք այդ ծրագրին, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է գյուղացուն։ Իսկ մենք ուզում ենք, որպեսզի ինչպես եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, այնպես էլ մնա։ Պատանդ ե՞նք դարձել ինչ-որ մարդկանց ձեռքին։ Հազիվ մեր գյուղապետերը իրենց կապերով ու գյուղի ժողովրդով ծաղկացրել ու շենացրել են Ծովագյուղն ու Սեմյոնովկան։ Հիմա ի՞նչ, ուզում եք՝  կյանքը մեռնի՞ այդ գյուղերում։ Դա մենք հաստատ թույլ չենք տա։ Ասում էիք՝ ժողովրդի լառավարություն, ժողովրդի իշխանություն։ Եթե այդպես է, հարամ լինի էն պայքարը, որ ձեզ իշխանություն բերեցինք, բերեցինք, որ ավելի լավը լինի, բայց հիմա մի ամբողջ ժողովորդի հասցրել եք անդունդի եզրին։ Ձեզ ի՞նչ կա. դուք քաղաքում նստած՝ որոշումներ եք կայացնում, բայց չեք մտածում, որ եթե գյուղացին չկինի, քաղաքացին էլ լիքը պրոբլեմներ կունենա։  Պահանջում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որպեսզի անձամբ ինքը գա ու վերջնական լուծում տա մեր խնդրին։ Իսկ որ մեր խնդիրը արդար է, դա իշխանությունը մեզնից լավ գիտի։ Ուղղակի, չգիտես ինչու, որոշ իշխանիկներ իրենց երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու չեն ուզում ընդառաջեն մեր ժողովրդի արդար խնդրի լուծմանը»։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

shamshyan.com

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30