Արցախի արհեստներն ու արվեստը մեկ վայրում. Երեւանում տեղի ունեցավ Դադիվանքից-Երեւան խորագրով ցուցահանդես-վաճառք

16.12.2020 18:07
2124

Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջեւ ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր զինված ընդհարումներ։

Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։ 2020թ․ հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։ Դրա ապացույցն է սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունները:

Այսպիսով,   սեպտեմբերի 27-ի պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն  Թուրքիայի ու  նրա կողմից բերված վարձկան ահաբեկիչների կողմից  նախ եւ առաջ ողբերգություն էր հայ ու արցախցի ժողովուրդների համար, մի խոսքով սա մի նոր եղեռն էր մեր ազգի համար: Երկու կողմն էլ հարյուրավոր զոհեր ու վիրավորներ ունեցան:

Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ դատապարտելու երկու ահաբեկիչ երկրներին: Թեպետ կնքվել է հրադադար, սակայն առ այսօր էլ շարունակվում են քննադատություններն ու ոգեշնչման ելույթներն այս առիթով: Այն շարունակվում է տարբեր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից մինչեւ մշակույթ: 

Հետաքրքիր ու հայրենասիրական գեղեցիկ մի ծրագիր տեղի ունեցավ արհեստասեր ու արվեստասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Ժողովրդական արվեստների թանգարանում:

Դեկտեմբերի 16-ին բացվել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին  Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաեւ հայոց պատմության կարեւորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։ Շրջելով գեղեցիկ ու յուրահատուկ կերպով ձեւավորված տաղավարներով նկատեցինք, թե ինչպես էին կողք կողքի դասավորված սիրված հայ ժամանակակից պատմաբանների, մասնավորապես՝ Марк Григорян-ի «Мой Карабах»,  Աշոտ Մուրադյանի «Armenia» (Արմենիա), «Ճանապարհ դեպի հաղթանակ», «Դադիվանք»,  Stephanie Sarkissyan «Armenian Monuments amd remains in Artsakh (Gharabagh)», Վիոլետա Մնացականյանի  «Վավերագրական մատյան», «Ոգու ամրոց», «Աննվաճ Հայաստան», Արցախի թեմի  «Սուրբ Գրիգոր  Նարեկացի», Ատոմ Մարտիրոսյանի «Թուրք-ադրբեջանական Հայատյաց քաղաքականությունը եւ հայերի ուծացումը», «Ես մի զարկն եմ … Շուշիի գունդ»,  «Իմ  Շուշի», Սամվել Այվազյանի «Դադիվանքի վերականգնումը 1997-2011թթ.»,  Մարինա Առուստամյանի «Հայոց ցեղասպանության թեման գերմանական եւ ավստրիական գրականության մեջ»  կողմից ներկայացված հրատարարակություններն ու «Մանկական հանրագիտարան»: Այս գեղեցիկ նախաձեռնության մասին խոսեցին կազմակերպիչները՝ թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն ու փոխտնօրեն Գայանե Ասլանյանը: Իսկ ցուցանմուշների ու ներկայացված գրքերի մասին շատ գեղեցիկ ու հակիրճ պատմական էքսկուրս ներկայացրեց թանգարանի աշխատակիցներից, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եվա Գեւորգյանը:

Գեղեցիկ միջոցառումը բաղկացած էր նաեւ գեղարվեստական մասից, որտեղ ելույթներով հանդես եկան Շուշիի բենդն ու Երեւանում բնակվող արցախցի պատանիները:

 Միջոցառման ընթացքում այցելուները նաեւ հնարավորություն ունեցան ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հացը, փախլավան, գաթան, որոնք պատրաստված էին  Արցախի կանանց ձեռքով։ Արցախի այս բարիքները ներկայացնում էր Մարտակերտից ժամանած Աստղիկ Դավթյանը: Այսպիսով՝ «Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ՝ դեկտեմբերի 16-ին բոլորս ուժերը կենտրոնացրեցինք այս գեղեցիկ մշակութային միջավայրում, ներկայացնելով մեր դարավոր մշակույթն ու համայն աշխարհին ապացուցելու մեր կերտած հայրենիքն ու հաղթանակը:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08