Արցախի զինվորականության «Մարտիկ» թերթը

22.01.2018 10:03
1512

Գտնվելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, այցելեցինք «Մարտիկ» թերթի խմբագրություն: 

Նախարարության պաշտոնաթերթը լույս է տեսնում ամսական երկու անգամ՝ ծավալը չորս տպագրական մամուլ, երկշաբաթաթերթի պարբերականությամբ, տպաքանակը՝ մոտ չորս հազար: 

Թերթի համակարգող Սուրեն Սարումյանը տեղեկացնում է, որ գլխավոր խմբագրից զատ թերթն ունի երեք թղթակից, ֆոտոթղթակից, թարգմանիչ, սրբագրիչ, երկու տեխնիկ-օպերատոր, թերթին կողքից էլ են թղթակցում, այսպես ասած՝ գործում է արտահաստիքային թղթակիցների համակարգը:

Բնականաբար, նախ հետաքրքրվեցինք համակարգողի ով լինելով:

Սուրեն Սարումյանը ծնվել է 1978 թ. Երեւանում, 1988-ին՝ շարժումը սկսվելուց հետո, ղարաբաղցի ծնողները վերադարձան իրենց հայրենիք: Սուրենն ավարտել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, ծառայել բանակում, հետո որպես սպա: 2004-ին նշանակվել է «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր, 2006-ին կառուցվածքային փոփոխություններ եղան նախարարության լրատվության համակարգում, որից հետո նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնի պետի տեղակալն է, նաեւ համակարգում է թերթի աշխատանքները: 

Այն ժամանակ, երբ խմբագրությունում էինք, թերթի Ամանորի համարն էին պատրաստում տպագրության, մեր ձեռքն ընկած դեկտեմբերի 2-16 համարից փորձեցինք որոշակի պատկերացում կազմել լրագրի բովանդակության եւ ուղղվածության մասին:

Թերթի ընթերցանությունը սկսում ես բնաբանից՝ «Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են»: Համարը բացվում է պաշտոնական  հաղորդագրությամբ՝ «ՀՀ նախագահի աշխատանքային այցը պաշտպանության բանակ»: Առաջին էջում տեղադրված անոնսը տեղեկացնում է, թե որ էջում ինչ կարելի է կարդալ: «Ավոն ոգեղեն ներկայությամբ մեր կողքին է» հրապարակումը պատմում է լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյի մասին, որ տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում: 4-րդ էջում «Լավագույն դիրքապահներ» խորագրի ներքո տպագրված նյութը վերնագրված է «Հերոս տղաների արյամբ սրբագործված հայրենիքի սահմանները հուսալի ձեռքերում են»: Թերթի 5-րդ էջում «Ուսումնական փուլի արդյունքները գոհացուցիչ են» թղթակցությունը պաշտպանության բանակում մեկնարկած ձմեռային ուսումնական փուլի ավարտական քննությունների մասին է: «Առաջնագծում» հոդվածում (6-րդ էջ) արտացոլված է առաջնագծում տիրող իրավիճակը, դիրքապահ մարտիկների առօրյան: «Մեր բանակն անպարտելի է» թղթակցության մեջ կրտսեր սերժանտ Ս.Մուշեղյանը, մտորումներն արտահայտելով բանակի այսօրվա վիճակի մասին, գրում է. «Մեր բանակի հզորացման կարեւորագույն նախապայմաններից մեկը, եթե ոչ միակը, այն է, որ մենք ունենք բանիմաց, խելացի, փորձառու եւ հմուտ սպաներ, ովքեր կրթել ու կրթում են մեզ՝ զինվորներիս, որ մենք լիարժեք տիրապետենք ռազմական տեխնիկային, սպառազինությանը, լինենք մարտունակ, տոկուն, ուժեղ…»: 8-րդ էջում տպագրված նյութն անդրադարձ է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության առաջին կուրսի ուսանողների՝ Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան կատարած ճանաչողական այցին:

«Մարտիկ» թերթի խնդրո առարկա համարում զետեղված են նաեւ հանրամատչելի նյութեր՝ «Արցախի դառը ճակատագիրը 20-րդ դարի երկրորդ կեսին» պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի 92-ամյակը «Հայ ժողովրդի պանծալի զավակը (նվիրված Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին)», «Դադիվանքի առեղծվածը», «Հայ իշխանական տների զինանշանները» եւ այլն:

Թերթը տպագրվում է «Դիզակ պլյուս» ընկերությունում: Երբ տպագրության ծախսերը համեմատեցինք մեր թերթի ծախսերի հետ, պարզվեց, որ իրենք ավելի թանկ են վճարում տպագրության համար: Ս.Սարումյանը շտապում է ավելացնել, որ թերթն Արցախում է տպագրվում, եւ իրենց համար կարեւորն աշխատատեղ ապահովելն է նաեւ, քան ինչ-որ չափի գումար տնտեսելը:

Գաղտնիք չէ, որ տպագիր մամուլը նահանջ է ապրում: Երեւույթը համընդհանուր է ու մտահոգող: Էլեկտրոնային լրատվամիջոցները հեղեղել են համացանցը, ընթերցողների մեծամասնությունը լրատվություն է ստանում՝ թերթելով էլեկտրոնային լրատվամիջոցների էջերը: Սուրեն Սարումյանը եւս նախապատվությունը տալիս է տպագիր մամուլին, «Պիտի պոլիգրաֆիայի հոտ գա գրքերից էլ, թերթից էլ, բայց իրականությունն այն է, որ մարդկանց զգալի մասն իրենց օրը սկսում է համակարգչի առջեւ նստած՝ օպերատիվ տեղեկություն ստանալով»:

Երբ դուրս էինք գալիս Ս.Սարումյանի աշխատասենյակից, աչքովս ընկավ պատին փակցված պատվոգիրը՝ «Մարտիկ» թերթը հայոց լեզվի պահպանման, զարգացման ու տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից դեռեւս 2008 թվականին: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46