Արցախն Աստծունն է. ինչպես հայ ուսուցչին հաջողվեց փրկվել ադրբեջանական գերությունից

25.01.2021 12:18
1194

«Կոմերսանտ» թերթը մեծ հոդված է հրապարակել ադրբեջանական գերությունից փրկված հայ ուսուցչի մասին, որի ազատման հարցում անմիջական առնչություն է ունեցել խմբագրությունը։

Ադրբեջանական գերության մեջ հայտնված Արթուր Ղազարյանը չի պատմել, թե ինչեր է ապրել այնտեղ` հավատարիմ մնալով քրիստոնեական պատվիրաններին, սակայն ադրբեջանցի զինվորների վերաբերմունքն իր նկատմամբ ավելի զուսպ է եղել, քան մնացած հայ գերիների նկատմամբ։

Արթուր Ղազարյանը ծնվել է Ստեփանակերտում, մեծացել ուսուցիչների ընտանիքում, դպրոցն ավարտել  գերազանցությամբ։  Ապա մեկնել է Մոսկվա, սովորել Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժնում. ինստիտուտն ավարտելուց հետո մնացել է Մոսկվայում։ Կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժությանը։ 2000-ականների սկզբից Ղազարյանը ծառայել է Մոսկվայի վանքերից մեկում, իսկ 2013 թվականի ամռանն իրագործել իր վաղեմի ցանկությունը` վերադարձել հայրենիք` Արցախ։ Նա ուսուցչություն է արել Վանք գյուղում, այնուհետև Լաչինի շրջանի գյուղերից մեկում, իսկ 2020 թվականի սեպտեմբերին Շուշիի քոլեջից հրավերք ստացել։ Շուշիում էր, երբ սկսվեց պատերազմը։

Շուշիի մյուս բնակիչների հետ մեկտեղ Ղազարյանը ծանր օրեր է ապրել ապաստարանում։ Քաղաքն աստիճանաբար դատարկվում էր, նրան էլ խոստացել էին Երևան տեղափոխել, բայց...

Ղազարյանի որդին` Ալեքսեյը, որը վերջին անգամ նոյեմբերի 5-ին էր հոր հետ խոսել հեռախոսով, լուրջ մտահոգվել էր ծնողից լուր չունենալով։ Ալեքսեյը դիմել էր «Կոմերսանտ» թերթին` խնդրելով օգնել գտնել հորը։ Տղային օգնելու համար խմբագրությունը «խառնել» էր Բաքվի իր կապերից։

Արթուր Ղազարյանը գիտեր` թշնամին գրեթե քաղաք է մտել։ Հասկանալով, որ անելանելի իրավիճակում է` արցախցի ուսուցիչը որոշում է դուրս գալ ապաստարանից և թաքնվել վանքում։ Ինչպես ինքն է ասում` եթե որևէ վատ բան պետք է պատահեր, թող դա տեղի ունենար եկեղեցում։ Թաքնված լինելով Ղազանչեցոց եկեղեցու մի մեկուսի անկյունում` նա մոտակայքում գտնվող դպրոցից ադրբեջանական երգի ձայներ էր լսում, դաշնամուր էին նվագում։  Տեսնում էր` ինչպես են զինվորականները մտնում եկեղեցի և հասկանում, որ շուտով իրեն էլ կհայտնաբերեն։ Որոշ  ժամանակ անց հայտնի դարձավ, որ հենց այդ գերիի մասին է հարցնում Ադրբեջանի «բարձր ղեկավարությունը»։

Ղազարյանն իր աչքով տեսավ, թե ադրբեջանցիներն ինչպես են գերեվարում Շուշիի 83-ամյա Ջոնիկ Թևոսյանին` ծեր ու հիվանդ մարդու, ով 32 տարի առաջ սումգայիթյան ողբերգությունն էր վերապրել (տարեց տղամարդու խոշտանգման կադրերը ադրբեջանցիները տարածել էին համացանցում)։

Կային նաև այլ գերեվարված հայեր։ Նրանց կապկպած նկուղում էին պահում։ Ղազարյանը պատմում է, որ օրական կես թխվածքաբլիթ էր ուտում ու ավելորդ անգամ վախենում էր կարիքները հոգալու համար դիմել` չցանկանալով զայրացնել հսկողներին` գերիների նկատմամբ ագրեսիա չառաջացնելու համար։

Այո, նրան ևս ստիպում էին ասել, որ Արցախն Ադրբեջան է, բայց նա հեզությամբ ասում էր, որ Արցախը Աստծունն է, ինչպես և աշխարհի բոլոր երկրները` Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան... բոլոր երկրներն Աստծունն են։ Ղազարյանը բացատրում է, որ ադրբեջանցիները չէին կարող դա չընդունել, քանի որ Ղուրանում էլ այդպես է ասվում։

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ղազարյանը պատմել է, թե ինչպես էին իրենց շարում հրապարակում, ադրբեջանցի զինվորների և սպաների առաջ և որոշ դասեր տալիս։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչեր են արել, բայց նշել է, որ գերիների նկատմամբ միշտ էլ անառողջ ու դաժան վերաբերմունք է լինում։

Նոյեմբերի վերջին Ղազարյանն արդեն Բաքվում էր, այնտեղ նրան մեկուսարանում են պահել մինչև հունվարի 9-ը։ Որոշ հասարակական գործիչներ ուսուցչին նույնիսկ Բաքվով զբոսանքի են տարել, նաև շատրվանների հրապարակի հայկական եկեղեցին են այցելել։

Այսօր Ղազարյանն արդեն Մոսկվայում է, իր ընտանիքի մոտ։ Գերությունից նրա փրկության պատմությունը զավեշտալի է. տանջանքներից և ստորացումներից հետո, մարդուն կարելի է նաև զբոսանքի տանել, երբ դա պահանջում է «բարձր ղեկավարությունը»` ցանկանալով ռուսական լուրջ  պարբերականի աչքին «բարեկիրթ» թվալ գերիների հետ շփման հարցում։ Իսկ խոշտանգումներով, սպանություններով,  անարգանքի ու պղծման տեսարաններով տեսանյութերը թող տարածվեն սոցցանցերում, զուտ պրոֆիլակտիկայի համար...



armeniasputnik.am

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35