Աշխատանքային անվտանգությունն Ամուլսարում

13.12.2017 16:01
1479

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է մեկ միլիոն ժամ/մարդ՝ առանց աշխատունակության ժամականավոր կորստի հանգեցնող վնասվածքի  ցուցանիշ արձանագրելու մասին: Սա աշխատանքում առողջության եւ անվտանգության մակարդակի չափման միավոր է եւ նշանակում է, որ ընդհանուր առմամբ բոլոր աշխատակիցները միասին ծրագրում աշխատել են մոտ մեկ միլիոն ժամ՝ առանց որեւէ պատահարի, որը կարող էր հանգեցնել նույնիսկ մեկ օրվա անաշխատունակության: Միջազգային պրակտիկայում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ընդունված գործելաոճ է՝ ընդհանուր աշխատակազմի կողմից աշխատած բոլոր ժամերի հանրագումարը՝ միլիոն ժամի սահմանագծին հասնելով, հայտարարել այդ մասին։


Ամուլսարի հանքի կառուցման շինարարական ամենաակտիվ աշխատանքները կատարվել են  ամբողջ 2017-ի ընթացքում, երբ իրականացվել է  հանքաշինության ընդհանուր աշխատանքի կեսից ավելին եւ ամենաբարդ հատվածը։ Տեղափոխվել է 16 միլիոն խորանարդ մետր հող, կառուցվել է  40 կմ-ից ավելի ճանապարհ եւ ներկրվել մոտավորապես 70 միլիոն դոլարի սարքավորումներ եւ ծանր տեխնիկա։ Այս տարվա ընթացքում նաեւ կառուցվել եւ շահագործման է հանձնվել 960 մարդու համար նախատեսված շինարարական ավանը, ինչպես նաեւ ակտիվ ընթացքի մեջ է կույտային տարրալվացման հարթակի ու այլ հանգույցների կառուցումը։ Այս ամբողջ աշխատանքների ընթացքում, բավականին բարդ լանդշաֆտի եւ լեռնային ռելիեֆի պայմաններում որևէ լուրջ պատահար տեղի չի ունեցել եւ դա ընկերության կողմից խստորեն պահպանվող առողջության եւ անվտանգության կանոնակարգերի շնորհիվ է:


«Մեր հիմնական նպատակն է՝ ապահովել, որ մեր բոլոր աշխատակիցներն աշխատանքից վերադառնան տուն աոողջ եւ անվտանգ: Մենք ընդգծում ենք, որ առողջության եւ անվտանգության պահպանումն աշխատավայրում բոլորի պարտավորությունն է: Չկա որեւէ գործ, որ այնքան կարեւոր է, որի համար կարելի է շրջանցել անվտանգության կանոնները: Ամուլսարը շինարարության փուլում է, իսկ շինարարությունը բազմաթիվ ռիսկեր է պարունակում աշխատակիցների անվտանգության առումով: Վստահ ենք, որ անվտանգության խիստ մշակույթն աշխատավայրում կշարունակի ապահովել ռիսկերի նվազեցման առումով դրական արդյունք», - ասում է Լիդիան Արմենիայի առողջության եւ անվտանգության մենեջեր Դենիել Քարուն:  


«Լիդիան Արմենիայում» աշխատավայրում անվտանգության կանոնների ցանկացած խախտում, այդ թվում օրինակ՝ ոգելից խմիչքների օգտագործումը, հանգեցնում է աշխատանքային պայմանագրի խզման։


2017 թվականի ընթացքում հաջողությամբ իրականացվող  «զրո վնաս» նպատակը տարածվում է նաեւ հանքարդյունաբերության նախապատրաստման բնապահպանական աշխատանքների վրա, որոնք եւս իրականացվում են խիստ չափանիշների եւ կանոնակարգերի պահպանման պայմաններում՝ ինչպես շինարարության, այնպես էլ հանքի շահագործման ընթացքում։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12