Աստված պահապան դիրքապահ զինվորին

12.07.2017 09:01
1638

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո չէինք եղել դիրքապահ զինվորների մոտ: Այս անգամ նախ եղանք Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, այնուհետեւ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում: «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը», - Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մարգարեական խոսքերն են, որ փակցված է գետնատնակի վրա: Դիրքապահ մարտիկները լրագրողներիս զուսպ ու հանգիստ են ընդունում. ոչ մի ձեւականություն: Այստեղ յուրաքանչյուրը հստակ գիտի իր պարտականությունը:

Գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մարտական դիրքերի պատասխանատու Էդգար Ղարիբյանը շփման գծի այդ հատվածի օպերատիվ վիճակը ներկայացնելիս մանրամասների մեջ չի ընկնում. այդպես է պահանջում ռազմական գործը: Հընթացս տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլից հետո զգալիորեն բարելավվել են տեխնիկական միջոցները, սպառազինությունը, մանավանդ առաջնագծում կախված պահածոյի դատարկ տուփերը, որ ծառայում էին որպես ազդանշանային համակարգ, դուրս են եկել գործածությունից եւ արդեն ժանգոտած իրենց անիմաստ գոյությունն են շարունակում մետաղալարերի վրա:

Ռազմական գաղտնիքը՝ ռազմական գաղտնիք, բայց չէինք կարող չհետաքրքվել դիրքապահերի կենցաղով, առօրյայով, ծառայությամբ:

Վաշտի հրամանատար, կապիտան Ռոման Հարությունյանը 2011-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը (2016 թվականից՝ ռազմական համալսարան): Մի քանի անգամ վերապատրաստման դասընթացներ է անցել բուհի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնում: Գումարտակում հմուտ հրամանատարի համարում ունի եւ նրանից, նախեւառաջ, ցանկանում ենք իմանալ, թե ինչպես են վերաբերվում Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, պարզվում է՝ ոչ մի նշանակություն չեն տալիս, ուղղակի վստահելով վաշտի մարտիկների զինական ուժին, պատրաստ են հակահարված տալու, ինչպես ապրիլյան առճակատման ժամանակ (ի դեպ, մեզ փոխանցեցին, որ Ադրբեջանի հետ մենք հարատեւ պատերազմի մեջ ենք, իսկ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը ռազմական առճակատում էր): Ընդ որում՝ այդ ժամանակ այս ուղղության վրա զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Էդգար Ղարիբյանը մեզ նվիրեց մի լուսանկար, որում ապրիլյան առճակատման ակտիվ մասնակիցներն են՝ գումարտակի հրամանատարը եւ չորս սերժանտ:

- Կարող է նրանց սպառնալիքներն ինչ-ինչ ազդեցություն ունեն զավակին բանակ ճանապարհող ծնողի վրա, բայց դիրքում կանգնած զինվորի համար դա քամի տատանելու նման մի բան է: Մեր զինվորներին նման քարոզներով ոչ միայն չես վախեցնի, այլ փոքր-ինչ չես շեղի նրա ուշադրությունն իր պարտականությունները կատարելուց, - վստահեցնում է մեր զրուցակիցը՝ Ռոման Հարությունյանը:

Հրամանատարը նաեւ ծնող է, ի՞նչ կփոխանցի զինվորների ծնողներին: «Ոչ միայն զինվորներին, այլ բանակ զորակոչվող տղաների ուսուցիչներին կխնդրեի, որ հայոց պատմությունը նրանց լավ սովորեցնեն, որովհետեւ մեր պատմությունը սերտած զինվորը գիտի, թե ինչի համար է եկել այստեղ: Եվ նրա համար է դյուրին լինում ծառայելը, մեզ համար՝ ռազմական գործը նրանց սովորեցնելը: Այլապես նախ նրանց գիտակցությանն ենք հասցնում, թե ինչի համար է այստեղ, ինչ պիտի անի, հետո նոր սկսում ռազմական գործն ուսուցանել: Եթե դպրոցում աշակերտի գիտակցության մեջ սերմանեն այն գաղափարը, որ դպրոցն ավարտելուց հետո գնալու է իր հողը պաշտպանելու, այդ դեպքում մեզ համար ավելի հեշտ է լինում նախկին դպրոցականից զինվոր պատրաստել:

Իսկ նորակոչիկների ընդհանուր կրթական մակարդակը բավարարո՞ւմ է. «Այն, ինչ սովորեցնում ենք, նորմալ տեղ է հասնում»:

Սերժանտ Հովհաննես Մանուկյանի ատլետիկ կազմվածքը «մատնում» է սպորտային անցյալը: Ավարտել է օլիմպիական պետական մանկավարժական քոլեջը, մարզիչ մանկավարժի որակավորում ունի, ըմբշամարտիկ է, հանրապետական մրցումներում հաղթող է ճանաչվել, միջազգային մրցաշարերից մրցանակներով վերադարձել, մեկ տարի է՝ ինչ ծառայում է: «Ի՞նչ է տվել զինծառայությունը» հարցին, առանց մտորելու պատասխանում է՝ սովորեցրել է կարոտին դիմանալ: Տանը եղբայր ունի, ով ձմռանը զորակոչվելու է հայկական բանակ:

Գումարտակի շտաբի պետ մայոր Հակոբ Մարտիրոսյանից հետաքրքվում ենք, թե ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են նորակոչիկները համալրում բանակի շարքերը: «Քչերն են բավարարում մեր պահանջները, պատասխանում է, դա նրանից է, որ պատանիները մինչեւ բանակ զորակոչվելը ֆիզիկական աշխատանքով ու սպորտով չեն զբաղվում, չեն մարզում իրենց մարմինը, այստեղ ջանում ենք լրացնել այդ բացը, ինչին նպաստում են սպորտմասսայական միջոցառումները»: Հակոբը Մեղրուց է, փորձում ենք իմանալ, թե ե՞րբ է վերջին անգամ եղել տանը: Պարզվում է՝ երկու օր առաջ: «Ինչպե՞ս տեսաք Մեղրին», - հարցնում եմ: «Կարեւորն այն է, որ կարկուտը չի խփել», - ակնարկում է, որ Մեղրեցու հիմնական ապրուստն արեւահամ բերքն ու բարիքն են:

Սերժանտ Նվեր Մովսիսյանի տեղեկացմամբ, ինչ դիրքերում են, կրակոցներ չեն եղել: Իսկ ինչպե՞ս են վերաբերվում մեր կորուստների մասին, երբ ժամկետային զինվոր է զոհվում: Շատ մեծ ցավ են ապրում, բայց եւ ավելի ուշադիր եւ զգույշ են դառնում: Իսկ երբ զինվորին հիշեցնում ենք, որ իր ծննդավայրը՝ Դիլիջանը զով եղանակ ունի, ասում է, որ արդեն հարմարվել է շոգին:

Խորհրդային տարիներին սովետական բանակում ծառայածներիս համար հարազատների հետ շփման միակ միջոցը նամակագրութունն էր: Ե՛վ ծնողի համար էր նամակ ստանալը հաճելի իրադարձություն, ե՛ւ զինվորի: Հիմա նամակ գրելու մշակույթն աստիճանաբար մոռացվում է: Մերօրյա զինվորներն ինչպե՞ս են հաղորդակցվում իրենց ծնողների, մտերիմների հետ: Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գումարտակի տեղակալը հայտնում է, որ խնդիրը մեկ ամիս առաջ վերջնականապես լուծվել է. զորամասում «սկայպ» է տեղադրված: Դիրքերից իջնելուց հետո զինվորներին հնարավորություն է ընձեռվում անմիջականորեն շփվել իրենց հարազատների հետ:

Զինվորի հետ զրուցելիս, խոսակցությունը թեքվում էր դեպի 2016-ի ռազմական գործողությունները, նշում էին, թե այդ օրերին ժողովուրդը որքան միակամ էր, իսկ նրանցից մեկն իր միտքը կես-կատակ, կես-լուրջ այսպես ձեւակերպեց. «Հայաստանն այն երկիրն է, որտեղից խաղաղ ժամանակ արտագաղթում են, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում»:

Հրաժեշտ ենք տալիս առաջնագծում կանգնած զինվորներին՝ հիշելով բոլոր հայերի սրտից բխած օրհնանքը՝ Աստված պահապան դիրքապահ հայ զինվորին»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10