Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով

12.12.2024 14:20
599

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են, ասել է ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Նախաբանի տեքստերը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են: Իսկ 2 կետերի շուրջ մենք բաց հարցեր ունենք. դրանց վրա աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է», – ասել է Բայրամովը։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ «խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

«Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը, քանի որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում մի փաստաթղթի, որը եղել է Հայաստանի անկախացումից հետո, և այն պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», – նշել է նա:

Բայրամովի խոսքով՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղության շուրջ բանակցությունները և կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել», – նշել է նա:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- որոշման հրապարակումից հետո պնդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24