Ավետիսյան Մարտիկ. «Հայրենիքը կյանքից թանկ հասկացություն է»

22.12.2021 14:28
1947

Ավետիսյան Մարտիկ Պապաշի. ծնվել է 1960 թ. հուլիսի 2-ին Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղում, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, ապա Կապանի ավտոդպրոցում: Ծառայել է խորհրդային բանակում: Ամուսնացած էր՝ ունի երեք զավակ: 

Կամավոր մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Հայրենի գյուղը պաշտպանելը, այնտեղ ապրելն ու արարելը Մարտիկը յուրաքանչյուր հայի, առավել եւս՝ սյունեցու պարտքն էր համարում: Եվ տեր էր իր համոզմունքին՝ ապրում ու արարում էր Դավիթ Բեկում, ու երբ Ադրբեջանը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, հարձակվեց խաղաղ Արցախի վրա, Մարտիկը կրկին կամավորագրվեց:

Մարտիկի մասին մեզ եղբորորդին՝ Վարդանն է պատմում. «Հորեղբայրս ինձ  իր երեխաններից երբեք չի տարբերել: Վարակիչ հայրենասեր էր, կարողանում էր ոգեւորել շրջապատի մարդկանց, նրա կողքին ամեն ինչ հնարավոր էր թվում: Երբ արդեն Որոտանի /Կուբաթլի/ մեծ մասն Ադրբեջանի վերահսկողության տակ էր, Դավիթ Բեկի  պաշտպանությունը կազմակերպելու համար սկսեցինք խրամատներ  փորել, որոնք հետո ինչ-որ բանավոր համաձայնությամբ հանձնվեցին թշնամուն: Դավիթ Բեկ գյուղի մոտ մի բարձունք կա, որը վիճելի է:  Հոկտեմբերի 29-ի առավոտյան հորեղբայրս իմանում է, որ այդ բարձունքի մոտ ադրբեջանցիներ կան: Ինքն առաջ է ընկնում, թեժ կռիվ է լինում, որի ընթացքում էլ նահատակվում է հորեղբայրս: Հպարտ եմ, որ այդպիսի հորեղբայր եմ ունեցել, նրանով բոլորս ենք հպարտանում, նա այն օրինակներից է, որով պիտի դաստիարակվեն մեր երեխաները, մատաղ սերունդը պիտի իմանա, որ, ինչպես հորեղբայրս էր ասում՝ հայրենիքը  կյանքից թանկ հասկացություն է:

Չնայած նրան, որ հորեղբորս աճյունը հուղարկավորված է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում, մենք գյուղի ընտանեկան գերեզմանատանը հուշաքար ենք տեղադրել, քանի որ հորեղբայրս պաշտում էր իր գյուղը...»:

Մարտիկի մասին գյուղացիներն ակնածանքով են խոսում, «Լավ հարեւան էր, լավ մարդ, հարգալից ու հարգված, հայրենասեր, պատվախնդիր: Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ պիտի իր տունը պաշտպանելն իր պատիվն ու պարտքը համարի՝ Մարտիկի պես տղերքի հիշատակն աչքի առաջ ունենալով: Չի կարելի քո տնից փախչել վտանգի ժամանակ՝ հույս ունենալով, թե մեկ ուրիշը քո տունը քեզանից լավ կպաշտպանի, մեր գյուղից միայն մեկ-երկու հոգի չեն կանգնել Դավիթ Բեկը պաշտպանելու: Դավիթբեկցիները՝ մի բռունցք դարձած, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամեն ինչ արել են, որ թուրքը Սյունիք չմտնի: Այս հողը սրբագործվել է մեր ընկերների ու որդիների արյունով...»:

Մարտիկ Ավետիսյանի ընտանիքն այսօր էլ բնակվում է Դավիթ Բեկում, քանզի զավակները չեն կարող  լքել այն, ինչն իրենց հայրը կյանքից թանկ էր համարում:

Մարտիկ Ավետիսյանը պարգեւատրվել է «Կապան» եւ  «Արիության» մեդալներով՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22