Այն, ինչ չենք հասցրել անել Արցախում, պետք է շարունակենք այստեղ

30.05.2024 16:17
674

Դավիթ Լալայանը Արցախի Հանրապետության Մարտակերտից է բռնի տեղահանվել, այժմ ապրում է Գորիում։ Մինչ այդ աշխատում էր Մարտակերտի շրջանի Պողոսագոմերի և Դրմբոնի միջնակարգ դպրոցներում, հայոց պատմության և աշխարհագրության ուսուցիչ էր, հետո նշանակվել է Մարտակերտի շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ, որը համակարգում էր 35 դպրոցի և 15 մանկապարտեզ, արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները։ Տեղահանվելուց հետո սկսել է աշխատել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշենի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ և վարչատնտեսական մասի համակարգող։

Տեղահանվելուց հետո, երբ հասել են Գորիս, հայրենակիցների կողմից ստացած ջերմ վերաբերմունքից որոշել է ընտանիքի հետ միասին բնակություն հաստատել Գորիսում։ Ասում է՝ Արցախի կարոտն է առնում, նմանություններ է տեսնում, թե՛ բնության մեջ, և թե՛ մարդկանց։ Վարձով տուն գտնելուց ու տեղավորվելուց հետո հաջորդ կարևոր քայլն աշխատանք գտնելն էր, և Սյունիքի մարզպետարանի պաշտոնական էջից  տեղեկանալով թափուր աշխատատեղի մասին, դիմել է մարզպետարան։

 «Միշտ սիրել եմ բնություն, հող ու փորձել եմ, որ աշակերտներս ևս սիրեն ու նրանց հանձնարարում էի պտղատու ծառեր բերեն ու իրենց ձեռքով տնկեն, պատվաստեն։ Եթե երեխան գյուղում է ապրում, պետք է այնպես դաստիարակվի, որ սիրի հողը և իմանա բոլոր նրբությունները գյուղատնտեսությունը զարգացնելու ուղությամբ։ Դպրոցի այգին մշակում էինք աշակերտների հետ միասին, մեղուներ պահում, ստացած եկամտով դպրոցի կարիքները հոգում»,- ասում է Դավիթ Լալայանը։

Ամեն օր Գորիսից-Քարաշեն 15կմ ճանապարհ է գնում սեփական միջոցներով, ասում է ճանապարհածախս տրամադրվում է միայն դասավանդող ուսուցիչներին, որովհետև վարչական աշխատակիցների ճանապարհածախսը չի փոխհատուցվում։

Նրա խոսքով Հայաստանում վարձակալության գները բարձր են, ընտանիքը աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի, կինը դեռ չի աշխատում, փոքր երեխային է խնամում, անգամ փոքրիկին հասանելիք նպաստը, ինչ տեղափոխվել են Հայաստան, չեն ստացել։

Սյունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի տվյալներով մարզի տարբեր դպրոցներում աշխատանքի են տեղավորվել Արցախից տեղահանված մոտ 50 ուսուցիչ։ ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որի շահառու է հանդիսանում տեղահանման արդյունքում ՀՀ-ում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան անձը, ով ցանություն ունի աշխատելու Հայաստանի մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքներում՝ նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Դավիթ Լալայանը դասաժամեր պարապելու հետ զուգահեռ զբաղվում է նաև վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Մի քանի ամսվա ընթացքում հասցրել է փոփոխություններ իրականացնել դպրոցում։ Նպատակ ունի դպրոցին պատկանող ուսումնափորձնական հողամասում տնկիներ ավելացնել։ Ասում է, որ պետք է ձգտել նրան, որ աշակերտները բնության և բնական երևույթների մասին նոր գիտելիքներ ձեռք բերեն, ինչպես նաև հասկանան մարդու դերը բնության օգտագործման և վերարտադրման գործում:

 

«Դպրոցի ճաշարանի գույքը ստանդարտներին անհամապատասխան էր ու բավականին հին, աշակերտները գալիս էին սնվելու և  գույքի հնամաշությունից լինում էր դեպքեր պատռում էին հագուստը։ Հիմա արդեն այդ խնդիրը չկա, պարոն Լալայանը դիմել է մարզպետարան և աջակցել են մեզ։ Ճաշարանից 33 աշակերտ է օգտվում, այդ պատճառով էլ երկհերթով եմ ճաշերը բաժանում, ինձ համար կրկնակի աշխատանք է ստացվում, բայց գործս շատ է հեշտացել, երեխաներն էլ սիրով են օգտվում»,-ասում ճաշարանի աշխատակցուհի տիկին Արմենուհին։

Ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ դպրոցը համալրվել է նաև նոր կաթսաներով։ Վարչատնտեսական մասի համակարգողը նշում է, որ ճաշարանի գույքի համալրումը և կաթսաների տեղադրումը դպրոցի ամենահրատապ խնդիրներից էր, հավաստիացնում է, որ նմանատիպ դրական փոփոխություններ դեռ կավելանան։

«Սահմանամերձ բնակավայրերը ուժեղացնելու համար շեշտը պետք է դրվի դպրոցների զարգացման և կրթության որակի բարձրացման վրա, և այն,  ինչ չենք հասցրել անել Արցախում, պետք է անենք այստեղ։ Ցանկությունս մեծ է մինչև Արցախ հետ վերադառնալն ապրել Գորիսում, բայց անվտանգային խնդիրների պատճառով և կարիերայի զարգացման նպատակով հնարավոր է տեղափոխվեմ Երևան»,- ցավով նշում է ուսուցիչը։

Աղբյուրը՝ mediapoint.am

 

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41