Այո, մարզային, գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից. Նիկոլ Փաշինյան

24.10.2018 19:13
1157

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածության հարցի քննարկումից հետո հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որի առաջին հատվածը՝ ստորեւ.

«Ուզում եմ օգտագործել այս ամբիոնը եւ պետություն-գործարար պարտնյորության թեման առաջ քաշել: Մենք ինչ ենք ասում. ասում ենք, որ շրջանառության հարկ ունենանք, շեմ սահմանենք, որ էդ շեմից վերեւ մի կերպ հարկվի, դրանից ներքեւ այլ կերպ հարկվի, եւ առավել խոցելի գործարար խմբերի համար առավել լավ պայմաններ ստեղծվեն: Թվում է՝ շատ լավ գաղափար է: Մեկ էլ՝ ենթադրենք՝ ընկերություն կա, որն ունի 150 մլն դրամի շրջանառություն, ասում է, որ սենց հնարավորություն կա, շրջանառությունս կիսեմ, մի երկու ԱՁ բացեմ, կեսը նրանով անեմ, կեսը՝ նրանով, հարկ քիչ կվճարեմ: Այսինքն՝ ստացվում է՝ նպատակը, որը դրվում է, չի լուծվում:

Արդյունքում դաշտն ավելի է խեղաթյուրվում: Հիմա պետությունն ի՞նչ անի: Կառավարությունն ընկնի հետեւներից, մասկի շուոներ, չգիտեմ՝ ինչ, ասեն՝ ստեղ հետապնդում ա, ստեղ հետապնդում չի, ճիշտ ա, սխալ ա, դա չի լուծում հարցը, եթե մեր կուլտուրան չփոխվի, մարդը չփոխվի… մարդն իմանա, որ չի կարելի, ումի՞ց ես հարկ թաքցնում: Չէ՞ որ եթե երկրի վարչապետը բիզնես չունի, ընտանիքը բիզնես չունի, նենց չի, որ մենք մեր իշխանությունն օգտագործում ենք բիզնեսի համար, այսինքն, մեր ընդհանուր գումարն ա, չէ՞, ով ումի՞ց ա գողանում: Այսինքն, եթե էս խնդիրը չլուծենք, մենք էլի չենք լուծի խնդիրը:

Այո, մարզային, գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից, չնայած սիմվոլիկ գումար պետք է թողնել, որ հարկ վճարելու կուլտուրան կենդանի մնա, մարդը չմտածի, որ ինքն ընդհանրապես հարկ չի վճարելու: Բայց եթե էս հարկատուի կամ քաղաքացու, գործարարի ներքին կուլտուրայի հեղափոխություն տեղի չունենա, հեղափոխությունը տեղի չի ունենա: Սա շատ կարեւոր արձանագրում է: Մենք նույն տրամաբանությամբ մտածում ենք անհատ տաքսի վարորդներին ընդհանրապես ազատենք որեւէ վճարից, էն բիզնեսին, որ տարեկան մոտավորապես 20-24 մլն դրամի շրջանառություն ունի:

Այո, մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի: Բայց այդ 24 միլիոնի շեմը պահելու համար ՀԴՄ-ներ խփելու վրա պիտի ծայրահեղ խիստ հսկողություն լինի, որ մարդը կարող ա տարեկան 100 մլն դրամի շրջանառություն ունենա, տարեկան իր ՀԴՄ-ներով էնքան խփի, պարզվի 11 մլն դրամ շրջանառություն լինի: Եթե մենք ուզում ենք իրոք էս գործարար փոքր խավին պաշտպանել, ուրեմն պետք է կոնսենսուս լինի, որ ՀԴՄ չխփելն իրոք հանցանք է: Հետո չգան ասեն՝ վա՜յ, հետեւեցին, տեսան ՀԴՄ չենք խփում, եկան մեզ տուգանեցին: Եթե մենք ուզում ենք անել դա, պիտի մինչեւ վերջ անենք:

Նույն դատական համակարգը, նույն կոռուպցիայի դեմ պայքարը, եթե անում ենք, պիտի մինչեւ վերջ անենք, եկեք կիսատ-պռատ բաներ չանենք: Եւ երբ խոսք է գնում անկախ դատական համակարգի մասին, էսօր մեզ շատ ասում են՝ ինչի՞ ձեռքդ չես խփում սեղանին, սենց անում, նենց անում… որովհետեւ կա համաշխարհային իրավունքի մեջ մի էդպիսի դրույթ. այո, տասը մարդու ենթադրենք կալանքից ազատել են, նրանցից հինգը կամ վեցը կոնյուկտուրայով ա, երկուսն արդար ա լրիվ: Մեզ համար էս երկու արդար որոշումն ավելի կարեւոր պիտի լինի, քան էն 6-8 անարդար որոշումը, որովհետեւ կա էսպիսի դրույթ, ասում ա՝ ավելի լավ ա՝ հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Սա է իրավունքի եւ արդարադատության հիմքը: Եւ այո, խորհրդարանական ընտրություններից հետո պետք է էս հարցին անդրադառնանք, բայց հոնքը սարքելու փոխարեն աչքը չտանք հանենք»:

armtimes.com

 

 

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38