Այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

27.04.2018 16:20
1610

Ապրիլի 26-ը հայ պոեզիայի երեւելի դեմքերից Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Այն բանաստեղծներից է Շիրազը, ով միանգամից արժանացավ ուշադրության եւ ճանաչման անդրանիկ «Գարնանամուտ» ժողովածուով, հայտնի դառնալով հայրենիքում եւ սփյուռքում: Շիրազի գրական մուտքը ողջունել են Ալեքսանդր Շիրվանզադեն, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Օշականը, իսկ Ավետիք Իսահակյանը գրել է. «Շիրազը հոյակապ դեմք է, մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով: Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղի ծագած աստղն է»: Հայերինիքը նա ներկայացրել է իբրեւ գետերի ու լեռների, ճարտարապետական կոթողների ու բնության, մարդկային ողբերգության ու պատմության ամբողջություն: Յուրահատուկ շնչով է գրված «Էքսպրոմտ» բանաստեղծությունը՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Այս բանաստեղծությունը հետագայում Ավետիք Իսահակյանի խորհրդով պիտի կոչվեր պոեմ. 

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կչքվեք վայրագ:

Հետագայում Շիրազի պոեզիային ջերմ տողեր են նվիրել արտասահմանցի ու հայ գրողներն ու գրականագետներ՝ Լուի Արագոնը, Բոգդան Գեմբարսկին, Մարիետա Շահինյանը, Սուրեն Աղաբաբյանը, Բորիս Փոցխիշվիլին, Վիլյամ Սարոյանը եւ ուրիշներ:

Նրա քնարերգության լավագույն նմուշներից են մորը նվիրված երգերը, որոնք ամփոփված են «Հուշարձան մայրիկիս» (1968թ.) ժողովածուի մեջ: Մեծ եղեռնի թեմային է նվիրված «Հայոց դանթեականը (հայ կոտորածների հավերժասուգին)» խոհափիլիսոփայական պոեմը, որ ունի համամարդկային հարուստ հնչերանգներ: Շիրազը համամարդկային սիրո արժանացած բանաստեղծներից է՝ հավասարապես սիրելի թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: 

Նրա բանաստեղծություններն ու պոեմները թարգմանվել են 40 լեզուներով: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40