Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

25.02.2021 11:49
5853

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է:

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի անունը քաջ ծանոթ է յուրաքանչյուր հայի և անգամ կարելի է լսել մեզնից ամենամանկահասակների շուրթերից:

Ներկայացնում ենք 10 փաստ Անդրանիկ Զորավարի մասին

1.Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում 1865 թվականի փետրվարի 25-ին:

2. Անդրանիկ անունը նշանակում է «առաջնեկ», իսկ Օզանյան ազգանունը նրա նախնիները վերցրել են հայրենի բնակավայրից՝ Շապին Գարահիսարին հարևան Օզան գյուղից:

3.Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է ընդամենը մեկ տարեկան, նրան խնամելու գործն իր ուսերին է վերցրել քույրը՝ Նազելին:

4.Անդրանիկի Օզանյանն ամուսնացել է 17 տարեկանում, երբ աշխատում էր  հոր ատաղձագործական խանութում: Մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, Անդրանիկի կինը վախճանվել է, ցավոք դա չի փրկել երեխայի կյանքը և ծնվելուց մեկ օր անց նա նույնպես մահացել է:

5.1882 թվականին Անդրանիկը բանտարկվել է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաքում:

6.Իր հեղափոխական գործունեությունը Անդրանիկ Օզանյանը սկսում է 1888 թվականից: 1891 թվականին անդամագրվում է Հնչակյան կուսակցությանը:

7. 1892 թվականին Անդրանիկը ձերբակալվում է  Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հայատյացությամբ. նրան կրկին հաջողվում է փախչել բանտից:

8.1892-1917թթ-երը անդամակցել է այդ տարիներին դեռևս նորաստեղծ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը:

9.Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո  քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։

10. 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց՝ 2000թ.-ին այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30