Այսուհետեւ 911, շտապօգնության 103 համարով կամ ոստիկանություն զանգելիս ահազանգողի գտնվելու վայրը ֆիքսելու են

05.09.2018 21:47
1683

Այսօր Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, տեսնելով ԱԺ տնտեսական հանձնաժողովում բարիդրացիական հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց սիրո եւ համերաշխության մթնոլորտի համար: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «իմիջիայլոց, այս մթնոլորտը այստեղ անցյալ տարվա մայիսից է»՝ նկատի ունենալով այն ժամանակը, երբ ինքը դարձավ այդ հանձնաժողովի նախագահ:

Հակոբ Արշակյանը ներկայացրեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է, որ բնակիչները փրկարարական 911 կամ 112, շտապօգնության 103, ոստիկանության 102 համարներով զանգահարելիս ծառայությունների համար հայտնի կդարձնեն իրենց գտնվելու վայրը՝ կոնկրետ հասցեն:

ԱԻՆ-ի  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ. գործում է «911» ծառայությունը, որն իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական եւ հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ: Այս 7 տարվա ընթացքում ծառայությունը սպասարկել է 6մլն.-ից ավելի զանգ: Գրանցվում են դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլեւ՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների, մասնավորապես, ոստիկանության կամ շտապօգնության արձագանքում: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես կփոխվի, եթե օպերատորը հնարավորություն ունենա տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը:

Հակոբ Արշակյանն ասաց, որ կարեւորելով մարդու կյանքի եւ առողջության առաջնայնությունը՝ «911»,«112», «102» եւ «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգն են ներդնելու՝ շուտ օգնություն ցուցաբերելու եւ արագ արձագանքելու համար:

Գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը հիշեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը ու հարցրեց՝ մարդու անձնական տվյալները երրորդ անձանց հայտնի դառնալը այդ օրենքի հետ հակասություն չի՞ ունենա, չե՞ք կարծում, որ կխախտվի այդ օրենքը: Փոխնախարարը պատասխանեց, որ արդարադատության նախարարության հետ քննարկել են, որեւէ հակասություն չունի այս օրենքը այլ օրենքների հետ, այնուամենայնիվ նորից կնայեն: Նա նշեց, որ այլ երկրներում էլ նման համակարգերը ներդրված են. «Այստեղ հարցը ոչ թե մարդու անձնական տվյալները երրորդ կողմին տրամադրելու մասին է, այլ՝ պետական մարմնին տրամադրելու՝ հենց իր անվտանգությունից ելնելով»:

Հանձնաժողովի անդամները հորդորեցին նախագծում ամրագրել, որ ահազանգողի տվյալները միայն զանգելու պահին կարող են օգտագործել ու եթե մարդը կյանքում մի անգամ զանգել է 103, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում նրան տեղորոշելը թույլատրվում է:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հարցրեց՝ ասենք, Արարատ-Երեւան ավտոմայրուղու վրա 3 կետ կա, որտեղ մեր այսօրվա ունեցած երեք համակարգն էլ չի հաշվում, այնտեղ մարդը վթարի է ենթարկվում,, ի՞նչ է անում: Խոսրով Հարությունյանը կատակեց. «Ռազ որ ինձ եք հարցնում՝ ասեմ, գալիս է երեւացող զոնա ու զանգում»:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ տիեզերական համակարգ են ունենալու, վթարի մասին այդ համակարգերը ինֆորմացիա են ուղարկելու: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
aravot.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22