Այցելեցինք հին Հալիձոր, խոնարհվեցինք վարդապետ, ճարտարապետ, քանդակագործ Սիրանեսի մանրագործած խաչքարերի առջև

24.06.2024 15:58
1245

Հունիսի 22-ին մեր ստեղծագործական խումբը Հալիձորում էր: Գորիսի նախկին ճարտարապետ Յաշա Խաչյանի ընկերակցությամբ և հալիձորեցի մի երևելի անձնավորության՝ Ռուբեն Թևոսյանի ուղեկցությամբ այցելեցինք հին Հալիձորց մոտ 1 կմ արևելք գտնվող (հին Շինուհայր տանող ճանապարհից աջ) Խաչին խութը կամ Վնսարի (Վանասար, Վանքասար) տարածք:

Ժայռոտ բլրի վրա պահպանվում են ավերակ եկեղեցու հիմնապատերը, մի քանի գերեզմանաքար և, իհարկե, մեր կողմից փնտրվող խաչքարերը:

Այդ խաչքարերից երկուսի հեղինակը մեր ազգային մշակույթում մեծ համբավ ունեցող Սիրանեսն է. դրանք տեսնելու, ճանաչելու համար էլ կազմակերպել էինք մեր ուխտագնացությունը։:

Վնսար անվանյալ վայրը 13-րդ դարավերջին Սյունիքի իշխանապետ Տարսայիճ Օրբելյանն էր նվիրել վարդապետ-ճարտարապետ-քանդակագործ Սիրանեսին՝ իբրև վարձատրություն՝ Նորավանքում (Ամաղու) նրա կատարած գործերի համար:

Հյուսիսային կողմում կանգնեցված խաչքարի պատվանդանի արևմտյան երեսին նվիրատվության այդ փաստն է արձանագրված՝

ԱՆՈՒՆ Ա̅Յ ԵՍ ՏԱՐՍլԱյՅ|ԻՃՍ, ՈՐԴլԻյ

ԼԻՊԱՌՏԻ |, ԶՀԱԼԻՁՈՐՈՅ : Բ : ԿՈՊԱ|ՐՍ,

ՎՆՍԱՐՍ, ՎՆՍլԱՐԱՅյ, ՄԱՐՄԱՆԴ|ՈՎՆ

ՍԻՐԱՆԷՍ ՔԱՐԳՈՐԾԻՆ Հ|ԵՐԵՆԻՔ ՏՎԻ

ՈՐԴԻՔ ԹՈՌՆ ԵՒ Թ|ՈՌՆ. ՍԻՐԱՆԷՍ

ՔԱՐԳՈՐԾՆ ԵԿԵՂ|ԵՑԻ ՇԻՆԵՑ ԱՆՎԱՐՁ

ՆՈՐԱՅՎ|ԱՆՍ, ԵՍ ԶԱՅՆ ՆՐԱ ԴԱՏՄՄԱ|Ն

ՓՈԽԱՐԷՆՔ ԱՐԱՐԻ, ՈՐ ՆՐԱՅ| ՀԱՅՐԵՆԻՔ

(ԼլԻյՆԻ ՑԱԶԳԷ ՅԱԶԳ. Ո|Վ ԶԱՅՍ ԳԻՐՍ

ԽԱՓԱՆԵԼՈՅ ՋԱՆ|Ա ՅԻՄՈՑ ԿԱՄ ԱՒՏԱ-

ՐԱՑ, :ՅԺԸ։ ՀԱ|ՅՐԱՊլԵՏյԱՑՆ ՆԶԱՎԱԾ

ԵՂլԻՑԻյ, ՄԱՍՆՈՅ ԲԱԺԻՆ ՅՈԴԱՅԻ |

ԱՌՑԷ. ՀԱՍՏԱՏԱՅ ԳԻՐՍ | .

ԵՍ Տ̅Ր ՀԱՅՐ ՎԿԱՅ ԵՄ,

ԵՍ | Տ̅Ր ՍԱՐԳԻՍ ՎԿԱՅ ԵՄ[Փ].

Այդ խաչքարի հարավային կողմում երկրորդ խաչքարն է՝ ճակատին գրառում, ինչը փաստում է, որ դրանով Սիրանեսը հավերժացրել է իր հոր՝ Գոքայի և իր մոր՝ Թենիկայի հիշատակը: Ըստ ավանդազրույցի՝ Սիրանեսն այդ խաչքարը կանգնեցրել է եղբոր՝ Հզարմելի առաջարկությամբ՝ ծնողների գերեզմանի վրա։

Ահա՝

ԿԱՄԱՒՆ Ա̅Յ ԵՍ ՀԶԱՐՄԷԼ | ՈՒ ՍԻՐԱՆԷՍ

ԿԱՆԿՆԵՑԻՆՔ | ԶԽԱՉՍ ՀՕՐՆ ՄԵՐՈ ԳՈՔ|Ա

ՄՕՐՆ ՄԵՐՈ ԹԷՆԻԿԱ:

Սիրանեսը հայ միջնադարյան ամենանշանավոր ճարտարապետներից-քանդակագործներից է:

Ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են:

Ըստ պահպանված արձանագրությունների՝ կառուցել է Արատեսի վանքի խաչվող կամարներով գավիթը (1265), Տարսայիճ Օրբելյանի պատվերով՝ Սմբատ Օրբելյանի դամբարանը (1275, հետագայում՝ Օրբելյանների տապանատուն) Նորավանքում, որի հորինվածքը հայկական նույնատիպ շինությունների համար բացառիկ է․ այն միանավ թաղածածկ եկեղեցի է, բեմի խորանով․ կոչվել է Ս․ Գրիգոր։ Կատարած աշխատանքների համար Սիրանեսը, որպես ժառանգական սեփականություն, Հալիձոր գյուղի մոտ (այժմ՝ Գորիսի տարածաշրջանում) ստացել է մեծ կալվածք և 500 արծաթ։ Սիրանեսի ձեռակերտն է նաև, ինչպես նշեցինք, Հալիձորի Խաչի խութում մինչև հիմա պահպանվող երկու խաչքարը: Սիրանեսը միակ միջնադարյան հայ ճարտարապետն է, որի տոհմագրական տեղեկությունները, վարձատրման չափը հայտնի են, ինքը կենդանության օրոք արժանացել է նյութական ու բարոյական բարձր գնահատանքի (պատվիրատուների կողմից նրան նվիրված արձանագրություններ են գրվել ու կալվածագրով հատուկ հուշակոթող կանգնեցվել մեկենասի ստորագրությամբ)։ Սիրանեսը հավանաբար եղել է Օրբելյանների գլխավոր ճարտարապետը և բացի վերը նշվածից՝ հեղինակ է Օրբելյանների իշխանական տան տիրույթներում կառուցված այլ շինությունների։

Լուսանկարները՝

Մարիամ Լազարյանի

 

                                             

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34