Ազատ Գասպարյան. «Ճանապարհը կենդանի օրգանիզմ է, նրան տեր պետք է լինի, ամենօրյա տեր…»

08.06.2020 14:52
1477

Մեղրեցի ճանապարհաշինարարներն այս տարում եւս ձեռքները ծալելու ժամանակ չեն ունենա։ Նրանց վստահված ճանապարհների ձմեռային սպասարկմանն անդրադարձել էինք մեր թերթի փետրվարի 18-ի համարում` «Մեղրեցի ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում» հրապարակմամբ։

Հերթական աշխատանքային այցով (հունիսի 2) լինելով Մեղրիում, առաջինը հենց ճանապարհաշինարարների գործերին ենք առնչվում՝ սկսած Դիբագի լեռնանցքից, ավելի ստույգ` մինչեւ դրան հասնելը։

Նախ ականատես ենք լինում ճանապարհի խնամված կողեզրերին եւ փոսային նորոգումներին, իսկ Այգեձորի խաչմերուկից սկսած արդեն ճանապարհաշինարարական տարբեր տեխնիկա է աշխատում։

Մեղրու «Ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը, ում հանդիպում ենք ընկերության վարչական շենքում, մանրամասնում է առաջիկայում անելիքները` մասնավորապես նշելով, որ ձգտում  են իրենց վստահված ճանապարհները պահել այսօրվա պահանջներին համահունչ, փորձում բարեկարգ ճանապարհով բարձրացնել մարդկանց տրամադրությունը։

Դեռեւս անցած տարվա վերջին նախատեսվել էր հիմնանորոգել Մեղրու տարածաշրջանում Մ-2 միջպետական ճանապարհի 10 կիլոմետրանոց հատված՝ Այգեձորի խաչմերուկից սկսած մինչեւ Մեղրի։ Հայտարարված մրցույթում, որ վերջերս է կայացել, հաղթող է ճանաչվել Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը։ Պայմանագիրը կնքելուց հետո ձեռնամուխ են եղել  ճանապարհի մաքրմանը. շինարարության նախագծային արժեքը մեկ միլիարդ 15 միլիոն դրամ է։

Մեղրեցի ճանապարհաշինարարների այս տարվա հիմնական առաջադրանքն է դա, բացի այդ սուբվենցիոն ծրագրով Ագարակում նախատեսված է 150-160 միլիոն դրամի սահմաններում ներհամայնքային ճանապարհների նորոգում։

Գարնանային-ամառային տարեշրջանը մեղրեցի ճանապարհաշինարարները սկսել են փոսային նորոգումներով, Մեղրու կլիման հնարավորություն է տալիս ցածր գոտում այդ աշխատանքներն իրականացնել մարտի սկզբներից, իսկ բարձրադիր գոտում՝ ապրիլից։

Ազատ Գասպարյանի փոխանցմամբ՝ փոսային նորոգումների մեծ խնդիր չեն ունեցել, հընթացս սկսել են գծանշման աշխատանքները։

Ինչ վերաբերում է վերը նշած 10 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով։

Իսկ այն կարդարացնի՞։

- Կարծում եմ՝ տեղեր կան, որ կարդարացնի այդ տեխնոլոգիան, բայց մենք ունենք ճանապարհահատվածներ, որտեղ կաշխատենք՝ մանրազնին ուսումնասիրելով հողային պաստառի վիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում կփոխենք պաստառի հողային մասը,- ներկայացնում է Ա. Գասպարյանը։ - Դրանք պիտի քանդենք մեկ-երկու մետր խորությամբ, արտաչափ քարերով քարալիցք անենք, որ ճանապարհը կարողանա դիմանալ, հատկապես այսօրվա ծանրաքաշ մեքենաների դեպքում։ Ճանապարհի բոլոր արհեստական կառուցվածքները շինարարության ընթացքում ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում կատարվում են բետոնապատման կամ երեսպատման աշխատանքներ, ինչպես նախատեսված է ծրագրում, որ բավականին հաջողված է…

Ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ կադրերով եւ շինանյութով ապահովված են, մոտ 500 տոննա բիտում են կուտակել, տեխնիկական հավաքակայանը տարեցտարի համալրվում է, վերջերս ձեռք են բերվել նոր ասֆալտփռիչ, գրեյդեր եւ գլդոն (կատոկ), որ հայտարարված մրցույթներին ընկերությունը համապատասխանի բոլոր չափանիշներին։

Գարնանը լրատվամիջոցներով հրապարակումներ եղան, թե քարաթափումներ են եղել Կապան-Ծավ-Մեղրի այլընտրանքային ճանապարհի վրա։

Ա․ Գասպարյանի փոխանցմամբ՝ քարաթափումներ լինում է, բայց այնպես չէ, որ ճանապարհ է փակվել։

Իրենք յուրաքանչյուր նման պատահարին օպերատիվորեն արձագանքում են։ Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա այդտեղ ավանդաբար սողանքային երեւույթներ են նկատվում, մանավանդ Ծավ-Կապան ճանապարհահատվածում։

Իսկ գործող գլխավոր մայրուղու ծածկը հատկապես տուժում է այն պատճառով, երբ 12 տոննա բեռնատարողությամբ  մեքենային 25 տոննա բեռ են բարձում` երկու անգամ նախատեսվածից ավելի, ձմռանը ճանապարհի ծածկը մի կերպ դիմանում է, իսկ ամռանը, երբ շոգից ասֆալտը «թուլանում» է, անվահետքեր են գոյանում։ Ելքը մեկն է. ամռանն արգելել գերբեռնված մեքենաների երթեւեկությունը կամ թույլ տալ դրանք երթեւեկել գիշերային ժամերին։ Խնդիրը լուրջ է, եւ կարոտ պետական միջամտության, մանավանդ որ այլընտրանք էլ ունենք` Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհը։

Ինչ խոսք, որ մեղրեցի ճանապարհաշինարարների սպասարկած տարածքը դրականորեն տարբերվում է ամբողջ հանրապետությունում․ այդ առումով  նկատառումներ ունի վաստակաշատ տնօրենը` նախապես նշելով, որ հանրապետության տարածքում ուրիշ լավ ճանապարհներ էլ կան. «Մեր տեխնիկան՝ ամառ, թե ձմեռ ճանապարհին է, մեր մեջ չկա անսիրտ ճանապարհաշինարար, որ հանկարծ մի քար նկատի ճանապարհի վրա, չկանգնի ու չվերցնի։ Ճանապարհի լավ վիճակն ամենօրյա խնամքի արդյունք է, եթե այսօրվա ընկած քարը չվերցնես, վաղը դրան ավելանում են երկրորդը, երրորդը, չորրորդը․․․ Եւ ճանապարհն անտեր ու խեղճ է թվալու։ Ճանապարհը կենդանի օրգանիզմ է, նրան տեր է պետք, ամենօրյա տեր․․․»։

Կորոնավիրուսի համավարակը խառնել է աշխարհը, մեղրեցի ճանապարհաշինարարների համար ինչպե՞ս են ընթանում աշխատանքներն արտակարգ պայմաններում։

- Իրականում բավականին բարդ իրավիճակ է, բայց քանի որ ճանապարհաշինարարները բաց տարածքում են աշխատում, դիմակ կրելու անհրաժեշտություն առանձնապես չկա։ Եթե պահանջում են, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն (1,5-2 մետր), մենք նման խնդիր չունենք, աշխատանքի բնույթից ելնելով մարդիկ միմյանցից հեռու են լինում։ Եվ այդուհանդերձ` աշխատողներին դիմակներ, ձեռնոցներ, ախտահանող նյութեր ենք հատկացրել։ Մեղրիում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր վերջերս արձանագրվել են, ինչը հուշում է, որ խստորեն պիտի հետեւեն սանիտարահիգիենիկ պահանջներին, պարետատան հորդորին։ Ընկերության վարչական շենքի մուտքը դիմակներով ու ձեռնոցներով է, ես էլ աշխատակիցների հետ շփվում եմ դիմակ ու ձեռնոց կրելով, որքան էլ ամռան այս տապին դժվար ու անսովոր է այդպիսի վիճակով լինելը։

Նորից դառնանք շինարարությանը (խոսքը 10 կմ հիմնանորոգվող հատվածի մասին է), որ նախատեսվում է ավարտել նոյեմբերին՝ մինչեւ ձմեռային տեղումները սկսվելը։ Տեղանքը թույլ է տալիս տեղավորվել այդ ժամկետում։ Եթե նախկինում ճանապարհաշինարարական աշխատանքներ էին իրականացվում բարձր գոտում, որտեղ առկա էին կիրճեր, սարեր, ձորեր, մեծ թեքություններ, եւ չնախատեսված դժվարություններ էին հանդիպում, ապա այս անգամ հիմնանորոգվող ճանապարհի մոտ 200 մետրն է դժվարամատչելի, մյուս մասը համեմատաբար հեշտ հաղթահարելի է։

 

Վահրամ Օրբելյան

 

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53