Բակունցը իր վերջին բարևը հայրենի սարերին ուղղեց

13.06.2022 15:21
1458

Հայ գրականության փոքր արձակի մեծ վարպետ Բակունցին առաջիններից մեկը նկատել էր Չարենցը և դեռևս 1927 թ. անկեղծ մաղթանքի տողեր նվիրել.

Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում,

Ու կարոտ՝ մանկութ հարազատ ձորի,—

Աշխատի՛ր սակայն, որ մութ այդ ձորում

Քո պայծառ ուղին անդարձ չկորի:

Բայց ինչպես ասում են՝ մարդը նախասահմանում է, Աստված տնօրինում: Մեկը մյուսի հետևից ընթերցողի սեղանին արձակ երկերի սքանչելի ժողովածուներ դրած գրողին վիճակված չէր երկար մնալ հայ գրականության անդաստանում, գրական տևական կյանք ունենալ: 1937 թվականի բռնաճնշումների ալիքը նրան ևս հասավ՝ իր սև և կործանարար հորձանքի մեջ առնելով: Բազում մտավորականների, իր գրչակիցների նման նա ևս հայտնվեց բանտում:

Բակունցի ձերբակալության և ընդհանրապես բանտային կյանքի մասին ուշագրավ տեղեկություններ կան Ալազանի «Տառապանքի ուղիներով» գրքում: Խցակիցներից մեկը հետագայում պատմել է, որ Բակունցն անընդհատ չափում էր բանտախցի երկայնքն ու լայնքը և անդադար արտասանում Վահան Տերյանի հետևյալ տողերը.

Դու նահատակ պիտի լինես,

Մարգարե և մարտիրոս,

Խարույկ ու խաչ պիտի ելնես

Ոչ իբրև ստրուկ, այլ հերոս:

 

Մի գիշեր էլ Բակունցին կանչում են: Նա զգաց, որ իրեն գնդակահարության են տանում: Տեղից վեր է կենում, համբուրում բոլոր կալանավորներին, ապա մի ծերունու հետ գրկախառնվելով, ասում.

«Հայրիկ ջան, մնաս բարով, գիտեմ, որ այլև չեմ վերադառնալու, երբ կազատվես, մեր բարձր սարերին ինձանից շատ բարև կանես»:

Հետաքրքիր է, վերջին իր բարևը Բակունցը հայրենի սարերին է հղում, ոչ թե մարդկանց: Պետք չէ երկար մտածել, մարդիկ արժանի չէին իր բարևին, մանավանդ իրեն հանիրավի մատնողները և զնդան նետողները:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10