Բաքվում հունիսի 16-ին կմեկնարկի Խծաբերդից գերեվարված 14 հայ ռազմագերիների դատավարությունը

09.06.2021 12:05
1180

Հունիսի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կսկսվի Խծաբերդից գերեվարված 14 հայ ռազմագերիների դատավարությունը։

Ադրբեջանի զինվորական դատախազությունը, քննելով 44-օրա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տարածքից գերեվարված պահեստազորայինների գործը, եզրահանգել է, որ նրանք «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը»` գրավելով Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր։

Ադրբեջանը գերեվարված հայ պահեստազորայիններին մեղադրում է բնակչության շրջանում խուճապ տարածելու, սպանություն ու ահաբեկչություն կատարելու համար։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ Ադրբեջանի այս գործողությունները որևէ աղերս չունեն արդարադատության հետ։

«Որևէ հայ զինծառայողի համար կանխատեսելի չի եղել, որ նրսնք սահման են հատել և դրանք ադրբեջանական են, և միջազգայնորեն էլ այդ հատվածները ճանաչված չեն եղել որպես անբաժանելի, հակառակը՝ դրանք ընդունված են եղել որպես վիճելիություն ունեցող, որի կապակցությամբ միջազգային մանդատ ունեցող կառույցներ են գործել, որպեսզի այդ հակամարտությանը հանգուցալուծում տան։ Այսինքն՝ նույնիսկ իրավական որոշակիության տեսանկյունից անհիմն եմ համարում ապօրինի սահման հատելու թեզը», - ասաց Սահակյանը։

Եռակողմ հայտարարությունից հետո՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք. հրաժարվում են հեռանալ, ավելին՝ արդեն գերեվարել են 7 զինվորականի, ևս մեկ զինվորական էլ սպանվել է։

Երեկ գերեվարված 25-ամյա շարքային Արթուր Քաթանյանի հարցով արդեն դիմում է ուղարկվել Եվրադատարան։ Երեկ ավելի ուշ Բաքուն հայտարարեց, որ վերադարձրել է մոլորված հայ զինծառայողին` Արթուր Քաթանյանին:

Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին, հիշեցնում է անցաշ շաբաթ սկսված մեկ այլ դատավարություն՝ երկու հայ զինծառայողների՝ պատերազմի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի մեղադրանքը շարադրելիս պաշտոնական Բաքուն ավելի հեռու է գնացել՝ նրանց մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների՝ գերեվարված անձանց խոշտանգելու համար։

«Արդար դատաքննության տեսանկյունից կարևորություն ունի պաշտպանության իրավունքի իրացումը և հարկադրանքից զերծ լինելը։ Մեր բոլոր ռազմագերիները զրկված են իրենց կողմից ընտրված պաշտպանի միջոցով սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, նրանց կցված են հանրային պաշտպաններ, որոնք առաջ են քաշում նույն՝ ադրբեջանական թեզերը և ի զորու չեն պաշտպանության իրավունք տրամադրել մեր ռազմագերիներին։ Բոլորը գտնվում են կյանքի սպառնալիքի ներքո և նրանցից կորզված տեղեկությունները, ցուցմունքները որևէ արժեք չունեն, դրանք իրավական համակարգում զրոյացված են, բայց մենք տեսնում ենք, որ այս դատավարությունների հիմքում դրվում են թե՛ ինքնախոստովանական ցուցմունքներ, թե՛ այլ ռազմագերիներից վերցված ցուցմունքները», - ասաց Սահակյանը։

Հայկական կողմը վկայակոչում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պարտավորվում են վերադարձնել բոլոր գերիներին և մյուս պահվող անձանց։

Անցած ամիսներին Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։

Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին և ձերբակալված անձանց, մինչդեռ Բաքուն հայտարարում է, թե իր տարածքում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը հանցագործներ են։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ավելի քան 200 գերի։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո՛, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում:

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09