Բաքվում պատրաստ են ընդունել հայ լրագրողներին

16.04.2019 14:11
1115

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Մնացականյանի ու Մամեդյարովի պայմանավորվածությունները։

Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է հայ լրագրողներին իր տարածքում ընդունելու պատրաստակամության վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։

«Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը», – պարբերականին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Նրա խոսքով` այդպիսի հանդիպումները հազվադեպ են լինում, որովհետև ադրբեջանցիները զերծ են մնում դրանցից` «անվտանգության նկատառումներից» ելնելով, բայց իրավիճակը կարող է փոխվել «եթե հայկական կողմն անվտանգության պատշաճ երաշխիքներ տա»։

Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերին, ապա այդ հարցը երկու կողմի համար էր արդիական է։ Օրինակ` Ադրբեջանում բանտարկված է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը։ Բաքվի վարկածով` նա դիվերսանտ է, որը նախորդ տարվա հուլիսին փորձել է երկրի տարածք ներխուժել։ Սակայն Երևանում պնդում են, որ Ղազարյանը բանակում չի ծառայել, այլ սահմանամերձ գյուղի հոգեկան խանգարումներ ունի։

«Հայաստանի հսկողության տակ գտնվող տարածքներում էլ ադրբեջանցի բանտարկյալներ կան։ Մասնավորապես` Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնց 2014 թվականին կալանավորել էին», – գրում է «Կոմերսանտը»։

Պարբերականը խոսել է նաև ՀՀ ԱԳՆ–ի աղբյուրի հետ, որը հասկացրել է, թե պատրաստ են թույլ տալ ադրբեջանցի բանտարկյալների հարազատներին Հայաստան ու Արցախ այցելել։ Պատասխանելով պարբերականի հարցին` արդյո՞ք Բաքուն չի խոչընդոտի, որ իր քաղաքացիները Հայաստան ու ԼՂՀ գնան, Լեյլա Աբդուլաևան նշել է, որ «Ադրբեջանի իշխանությունը երբեք խիստ սահմանափակում չի դրել քաղաքացիների` Հայաստան, հատկապես օկուպացված ադրբեջանական տարածք այցելելու վրա, բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմը անվտանգության պատշաճ երաշխիքներ տրամադրի»։

Հիշեցնենք` երեկ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում և համատեղ հայտարարություն ընդունել։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40