Բարեգործություն Մեծ Բրիտանիայից

13.12.2014 12:39
2350

Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի պատին փակցված ցուցանակը “հայտնում” է` “Հայաստան” համահայկական հիմնադրամ, Կապանի բժշկական կենտրոնի Սարգիս, Հելեն, Կարապետ եւ Վեհանուշ Նազարեանների անվան մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգումը ֆինանսավորել է Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը Կարապետ Նազարեանի կտակով (2011): Վեց տասնամյակից ավելի վաղեմություն ունեցող մասնաշենքում տեղադրվել է ջեռուցման նոր համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրականության համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկով, իսկ տանիքն ամբողջովին փոխվել է: Վերակառուցում-հիմնանորոգումից զատ` “Հայաստան” համահայկական ծրագրի շրջանակում բաժանմունքը նաեւ կահավորվել է, համալրվել նոր բուժսարքավորումներով, ստացել շտապօգնության նոր մեքենա: Մոտ երեք տարի առաջ բուժհիմնարկը վերաբացեց դռները:

Այս ամենով հանդերձ` բուժհիմնարկը որոշ կահավորման կարիք էր զգում, ինչն իրականացրեց բրիտանացի բարերար Կարո Պերպերյանը` հատկացնելով ութ միլիոն դրամ արժողությամբ գույք` սառնարաններ, հեռուստացույցներ, պահարաններ, մահճակալներ: Դեկտեմբերի 3-ին անհրաժեշտ այդ գույքն իր տեղը գտավ մասնաշենքում: Այսպիսով նա ի կատար ածեց իր հարազատների պատգամը` օգնություն ցուցաբերել մայր հայրենիքին: Իսկ արդյունքում թեթեւացավ փոքրիկ հիվանդներին խնամող մայրերի հոգսը:

Մանկական բաժանմունքի երկրորդ հարկում մի ցուցանակ եւս ավելացավ. “Բաժանմունքը կահավորված է Պերպերյան ընտանիքի կողմից (Լոնդոն) ի հիշատակ Լուսափառ եւ Կարապետ Պերպերյանների”:

Փորձում ենք տեղեկություններ իմանալ Պերպերյանների գերդաստանի մասին. Կարոյի տատն Էրզրումից է, պապը` Արդահանից: Տատն ինը տարեկան էր, երբ սկսվեց ջարդը, ինչպես ինքն է ասում: Պապն ունեւոր ընտանիքից էր, թուրքերն ասացին, որ ընտանիքին ձեռք չեն տա, եթե մահմեդականություն ընդունեն: Պատասխանեց` քրիստոնյա ծնվել ենք, քրիստոնյա էլ կմեռնենք: Մի անգամ էլ թուրքի ձեռքը հասավ պապին, երբ 1970-ականների կեսին թուրքերը բռնազավթեցին Կիպրոսի կեսը: Իսկը հայի ճակատագիր…

Բարեգործության հասցեն Կարոյին հուշել է “Ապավեն համայնքներին” կազմակերպության գործադիր տնօրեն, ընտանեկան բժիշկ Սուսաննա Օնանյանը, ով բարերարին ուղեկցում էր կապանյան այցի ընթացքում: “Իմ ընկերները` Անգլիայից, խորհուրդ տվեցին համագործակցել Կարո Պերպերյանի հետ: Հատկապես տեղյակ եմ տարածաշրջանային եւ գյուղական առողջապահության հիմնախնդիրներից: Կապանում շատ եմ եղել, դասախոսություններով հանդես եկել բժիշկների, բուժքույրերի համար: Մտածեցի, որ նպատակահարմար կլինի բարեգործությունը մայրաքաղաքից դուրս իրականացնել: Տպավորությունս այն է, որ շատ դեպքերում մարզերը հանիրավի դուրս են մնում տեսադաշտից: Եվ Սմբատ Օրբելյանի հետ խորհրդակցելով` որոշեցինք օժանդակությունը ներդնել վերակառուցված մանկական բաժանմունքում` կահավորումն ավարտին հասցնելով”, – պատմում է Սուսաննան:

- Հայ առաքելական եկեղեցու Անգլիայի թեմը մանկական բաժանմունքին օգնություն էր ցույց տվել, բայց գումարը բավականացրեց շտապօգնության մեքենա ձեռք բերել, իսկ մասնաշենքի ներքին կահավորման որոշ խնդիրներ բաց էին մնացել, թերեւս, այդ բացը կլրացվի այս բարեգործությամբ: Մեր ուզածն այն է, որ յուրաքանչյուր հիվանդասենյակ հեռուստացույց ու սառնարան ունենա: Հետաքրքիր է, որ նախորդ անգամ եւս բարեգործությամբ հանդես էին եկել բրիտանահայերը, – փոխանցում է “Կապանի բժշկական կենտրոն” ՓԲ ընկերության տնօրեն Սմբատ Օրբելյանը:

Լարիսա Ջհանգիրյանը, ով մանկական բաժանմունքի վարիչն է 1992 թվականից, տեղեկացնում է, որ մանկական բաժանմունքի մասնաշենքը կառուցվել է 1959 թվականին, մինչեւ 2010 թվական մի անգամ մասնակի նորոգում է կատարվել, ինչը բավարար չէր, որ մինչ հիմնանորոգումն իրենք վատթարագույն պայմաններում էին աշխատում: Այժմ ե°ւ աշխատապայմաններն են բարելավվել, ե°ւ բուժհիմնարկը հագեցված է անհրաժեշտ բուժսարքավորումներով ու պարագաներով:

Սյունիքի մարզպետի անունից Կարո Պերպերյանին երախտագիտություն հայտնեց մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 4-ին Կարո Պերպերյանը հյուրընկալվեց Կապանի քաղաքապետարանում, պատմեց, թե ինչպես հղացավ Կապանի բուժհիմնարկին օգնություն ցուցաբերելու գաղափարը: Նա հայտնեց, որ բարեգործությունը շարունակական դարձնելու նպատակով մտադիր է ծրագրի մեջ ընդգրկել Մեծ Բրիտանիայի հայ համայնքի մյուս անդամներին: Նաեւ հոդվածով է հանդես եկել իր քաղաքում հրատարակվող ամսագրում` կապանյան այս բարեգործության մասին: “Կուզեի Լոնդոնի հայերն իմանան, որ Հայաստանին մեջ շատ գործ չեն արել”, – բացատրում է: Ընդհանրապես սփյուռքահայերի մեջ կասկածամտություն կա, որ իրենց օգնությունը ոչ միշտ է տեղ հասնում: Գոնե այս օրինակով նրանք ոչ միայն կհամոզվեն, որ այն իրական հասցեատեր ունեցավ, նաեւ որ կապանցիները երախտապարտ են նրանց: Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը բարերարին հանձնեց համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի շնորհակալագիրը` կապանցի փոքրիկ բնակիչների հանդեպ ցուցաբերած հոգատարության եւ Կապանի բժշկական կենտրոնի կահավորման նպատակով կատարած բարեգործության համար:

Կարո Պերպերյանը, անգլիական միջավայրում մեծացած լինելով, հայերեն դժվարությամբ է խոսում, ավելի ստույգ` մայր հայրենիքում հաղորդակցվում է անգլիախառը հայերենով: “Հուսով եմ, երբ հաջորդ անգամ գամ, հայերենս նկատելիորեն կկատարելագործվի”, - հրաժեշտից առաջ ասում է բրիտանահայ բարերարը: Իսկ հաջորդ անգամ մտադիր է Հայաստան այցելել 2015թ. մայիսին` հոր հետ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31