Բացարկ դատավորին

08.09.2015 16:49
2561

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին

Պատասխանող՝ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանից

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հրաչ Ջաբրայանի ընդդեմ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի եւ Սամվել Գասպարյանի՝ հրապարակային ներողություն խնդրելու, «Սյունյաց երկիր» թերթում դատարանի վճիռը հրապարակելուն պարտավորեցնելու եւ համապարտությամբ 1 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Քաղաքացիական գործը (ՍԴ/0194/02/15) քննվում է Անահիտ Թումանյանի կողմից:

Գտնում եմ, որ Անահիտ Թումանյանը չի կարող քննել սույն գործը՝ նկատի ունենալով ստորեւ հիշատակվող հանգամանքները:

Առաջին: Անահիտ Թումանյանի նախագահությամբ է քննվել ՍԴ/0397/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Ղահրամանյանի ընդդեմ Սամվել Ալեքսանյանի:

Կայացված վճռում (2 ապրիլի 2014թ.) տեղ են գտել այնպիսի անհստակ, աղավաղված եւ երկիմաստ ձեւակերպումներ, որոնք առայսօր խոչընդոտ են դատարանի վերոգրյալ վճռի կատարման ճանապարհին, չնայած այդ մասին դատական նիստերի ընթացքում քանիցս հնչել են մեր զգուշացումները, առաջարկություններն ու դիտարկումները:

Անահիտ Թումանյանի կողմից ընդունված վճիռն այնքան աղավաղված է, որ ստիպված եմ եղել ս.թ. հուլիսի 6-ին դիմում հղել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով դատական վճռի պարզաբանում՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143 հոդվածը: Սակայն Անահիտ Թումանյանն ինքն է ստանձնել այդ դիմումի քննարկումը, թեեւ նրան բացարկ եմ հայտնել, որը մերժվել է իր իսկ կողմից: Եվ ես գերադասել եմ այդ դիմումը հետ վերցնել:

Պատրաստվում եմ նաեւ Անահիտ Թումանյանի՝ տվյալ գործի քննության ընթացքում դրսեւորած վարքագծի մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության նախագահին ու ՀՀ արդարադատության խորհրդին:

Որեւէ երաշխիք չկա, որ Հրաչ Ջաբրայանի հայցի քննարկման ժամանակ Անահիտ Թումանյանը զերծ կմնա «Սյունյաց երկիր» թերթի հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքից:

Երկրորդ: Անահիտ Թումանյանի գերդաստանի եւ մերձավորների որոշ ներկայացուցիչներ Կապան քաղաքում ղեկավարում են այնպիսի կառույցներ, որոնք ժամանակ առ ժամանակ ֆինանսական հոսքեր են ունենում Հայցվորի կողմից ղեկավարվող ՓԲԸ-ից: Որքան էլ այդ հոսքերը լինեն բարի նպատակով եւ օրինական, միեւնույն է, կա ֆինանսական կապվածություն դատավորի գերդաստանի ու մերձավորների եւ Հայցվորի կողմից ղեկավարվող ՓԲԸ-ի միջեւ:

Նման փոխկապակցվածության ու փոխկախվածության պարագայում Անահիտ Թումանյանը չի կարող գործել անկաշկանդ եւ հանուն Հայաստանի Հանրապետության:

Կլանային շահերը թույլ չեն տա, որ ինքն ամբողջապես առաջնորդվի Հայաստանի Հանրապետության շահերով:

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայտնում եմ բացարկ դատավոր Անահիտ Թումանյանին:

Բացարկ հայտնող՝ Սամվել Ալեքսանյան

8 սեպտեմբերի 2015թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40