«Բելառուսը միշտ պատրաստ է ձեր առաջ բացելու դռները». Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ

02.07.2019 17:36
1218

Մինսկում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան, հանդիպման ընթացքում ասել է Լուկաշենկոն՝ հավելելով՝ Բելառուսը միշտ պատրաստ է Հայաստանի առաջ բացելու դռները։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Լուկաշենկոն տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ և խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարևոր գործով», - ասել է Բելառուսի նախագահը։

Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ նախագահ Լուկաշենկոն ասել է. - «Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ։ Գագիկ Ծառուկյանի ընկերության հետ մենք կազմակերպել ենք հայ-բելառուսական առևտրի տան աշխատանքը, և ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 30-40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով: Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։

Բելառուսի նախագահը նշել է՝ Հայաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են, գործում են նույն դիրքերից, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունեն։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նշանակալի իրադարձությանը՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի համար և նշել. 

«Մեծապես տպավորված եմ թե՛ միջոցառման մասշտաբներով, թե՛ կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ: Նախկին խորհրդային տարածքում Բելառուսը շարունակում է հստակ ուղղություններով համարվել չեմպիոն։ Այն, ինչ տեսա՝ կազմակերպվածությունը, կարգապահությունը, տպավորիչ է: Ինձ շատ դուր եկավ այն, որ Բելառուսը շատ երկրներից առաջ է նրանով, որ այստեղ հասկացել են, որ ապագայում՝ 21-րդ դարում իրականությունն ու վիրտուալ իրականությունն իրար փոխլրացնելու են: Դուք ունեք տեսլական ու իմաստնություն՝ նայելու դեպի ապագան: Առանց ապագայի տեսլականի դժվար է ներկան կառուցել», - մասնավորապես ասել է Արմեն Սարգսյանը։

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի ողջ ժողովրդին հուլիսի 3-ին նշվող Ազգային տոնի՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ և ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ։

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08