Բղենո Նորավանքի բարձրաքանդակը ցուցադրվեց Հունաստանում

23.03.2017 16:05
2222

Հինգ տարի առաջ հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով Սյունիքի մարզից մայրաքաղաք էին տեղափոխվել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ: Թեեւ նույն որոշումը պարտավորեցնում էր 2016-ի սեպտեմբերին՝ ցուցահանդեսի ավարտից հետո, պատմական հուշարձաններն իրենց գտնվելու վայրերը վերադարձնել, տեղերում կասկածանքով էին ընդունել այդ որոշումը. ի՞նչ երաշխիք, որ հուշարձանները կվերադարձվեն նախնական տեղեր: Քիչ չեն դեպքերը, երբ պատմական հուշարձաններ են տեղափոխվել եւ այդպես էլ չեն վերադարձվել մշտական տեղադրության վայրեր: Եվ ահա տեղեկացանք, որ հուշարձանների վերադարձման գործընթացը կայացել է:

Սյունիքից տեղափոխվել եւ վերադարձվել են՝ ըստ Հայաստանի պատմության թանգարանի՝ խմբագրությանը տրամադրած ցուցակի, Հարժիսից՝ մարդակերպ կուռք (Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակ), Վերիշենի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքից՝ խոյակ (5-6-րդ դարեր), Գորիսի պատմության թանգարանից՝ օրորոցաձեւ տապանաքար (16-17-րդ դարեր), բարձրաքանդակ Սերովբեի պատկերով (9-10-րդ դարեր), տապանաքարեր (16-17-րդ դարեր), բարձրաքանդակ՝ Բարձրավանի Բղենո Նորավանքի շրջակայքից (10-11-րդ դարեր):

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը՝ անցած տարի Հունաստանում (Աթենք) կայացած ցուցահանդեսին, որին մասնակցում էին Հունաստանի նախագահը, այլ բարձրաստիճան հյուրեր, ցուցադրվել էր նաեւ Բղենո Նորավանքի բարձրաքանդակը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40