Բորիկ Մինասյանը 70 տարեկան է․ շնորհավորում ենք

05.03.2026 11:23
303

Երանի ինձ, որ գալիս եմ ոչ միայն իմ, այլ իմ ընկեր արվեստագետների մանկությունից։ Դա հեքիաթ էր, և մենք էլ այդ հեքիաթի հերոսները․․․

Եվ այսպես մի վառվռուն, ճարպիկ, անհանգիստ տղա, ով աներևակայելի թռիչքներ էր գործում բեմում՝ իր կրակոտ պարով, անընդհատ հանդիսատեսից ծափողջույններ կորզում (նա Գառնիկ Խաչատրյանի պարի համույթի լավագույն պարողներից էր N 27 գիշերօթիկ դպրոցում), հետո պիտի նույն հաջողությամբ  երևակայական թռիչքներ գործեր կտավի վրա, խաղար ներկապնակի գույների հետ, ու ներքին կրակը, հոգու թռիչքը վրձնահարեր կտավին։ Դպրոցի պատերին նրա գծանկարներն էին՝ ջրաներկով և յուղաներկով արված առաջին գործերը: Դրանք արդեն ազդարարում էին, որ գործ ունենք շնորհալի պատանու հետ, ով իր հաստատուն քայլերով պիտի մտներ արվեստի աշխարհ։

Ճանապարհը տարավ Երևան, որտեղ մշակութային խառնարանում պիտի փնտրեր  սեփական  ձեռագիրն  ու տեսակը։ 1976-ին ընդունվեց Երևանի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը և 1982-ին՝ ավարտելուց հետո, աշխատանքի անցավ Երևանի պետական համալսարանում՝ գլխավոր նկարիչ–ձևավորող։

Ճանապարհը նորից բերեց հայրենի քաղաք, 1987-ին նշանակվեց մշակույթի պալատի նկարիչ-ձևավորող՝ զուգահեռ կատարելով ԶՊՄԿ-ի նկարիչ-ձևավորողի պարտականությունները։

1987 թ. սկսվում է  նրա մանկավարժական գործունեությունը, և շուրջ 32 տարի՝ մինչև 2019 թ դասավանդում է  Կապանի արվեստի մանկական դպրոցում՝ կերպարվեստի դասատու։

Հարյուրավոր աշակերտների վարպետ ուսուցիչը ոչ միայն նկարչության տեխնիկայի գաղտնիքներն է ուսուցանել, այլև ուղեկցել նրանց՝ արվեստի կախարդական աշխարհ, տարել համաշխարհային մշակույթի ճանապարհներով, սեր և  ճաշակ դաստիարակել։

Լինելով ազգային մտածողության կրող արվեստագետ՝ իր սաներին կրթել է ազգային մշակույթը ճանաչելու, յուրացնելու ոգով՝ հայ մշակույթի անհատում գանձերը դարձնելով սեփական ձեռագիր։

Նրա աշակերտներից շատերը գնացին հենց իր ճանապարհով։

1987 թ. Կապանի պատմության մեջ կարևոր էջ գրվեց. բացվեց Գեղագիտական դաստիարակության կենտրոն։

1990 թվականին հանրահայտ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ձեռամբ  և տեղական իշխանությունների աջակցությամբ հիմնադրվեց Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը, որի պատասխանատու նշանակվեց Բորիկ Մինասյանը։

Սկսվեց նրա գործունեության մի նոր և բուռն ժամանակաշրջան։ Թանգարանն ի սկզբանե դարձավ Կապան քաղաքի մշակութային այցեքարտերից մեկը։ Կապան էր հասել ժամանակակից հայ նկարիչների (1970-80 թթ.) 493 աշխատանք, որոնց թվում՝ Ռուդոլֆ Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Արմինե և Սարո Կալենցների, Անատոլի Գրիգորյանի, Վարուժան Վարդանյանի,  Բայանդուր Աշոտի և այլոց գործեր, որոնք նոր ասելիք էին ներմուծել հայ նկարչության մեջ։

Թանգարանը՝ իր նշանակությամբ Սյունիքում լինելով եզակի, գեղագիտական դաստիարակության այն կարևոր օղակը, որտեղ մարդը ոչ միայն տեսնում է, այլև մաքրվում հոգեպես։

Տարիների ընթացքում  թանգարանում բազմաթիվ ցուցահանդեսներ, դասախոսություններ, հանդիպումներ են կազմակերպվել։ Հազարավոր այցելուներ հիացել են թանգարանի ցուցադրություններով։ Այն կենդանի օրգանիզմ է։

Մոտ չորս տասնամյակ Բորիկ Մինասյանը մեծ սեր ու նվիրում  է ներդրել թանգարանում։ Թվում է, թե ինչ մի դժվար բան է՝ բացել և փակել թանգարանի դուռը։ Նա արվեստագետ նկարիչ է, հավաքածուի յուրաքանչյուր նկար ոչ միայն պահպանելու, այլ նաև ներկայացնելու մեծ պատասխանատվություն ունի։ Հաղթահարելով բազում դժվարություններ, բյուրոկրատական խոչընդոտներ՝ պաշտպանեց թանգարանի նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն։ Քանի անգամ փորձ արվեց նկարների հավաքածուն Երևան տեղափոխել, տարածքը բռնազավթել, բայց նա անդրդվելի էր, կռիվ տվեց և կարողացավ պահել...

Եկան ավելի բարենպաստ ժամանակներ։  2019 թ. թանգարանը վերանվանվեց «Կապանի արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի, և Բորիկ  Մինասյանը շարունակեց ղեկավարել՝ որպես տնօրենի պաշտոնակատար։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ամենայն ուշադրության և հոգատարության շնորհիվ համայնքի ներդրման և սուբվենցիոն ծրագրերի աջակցությամբ, փոխվեց թանգարանի արտաքին տեսքը՝ այն դարձավ ժամանակի ընկալումներին համահունչ։

Փոխվեցին նաև թանգարանի գործունեության շրջանակները։ Հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսներին, հանդիպումներին կարելի է նկատել կապանյան արվեստասեր հասարակության ներկայությունը, որը վկայում է՝ այն սիրելի վայր է, այստեղ արվեստ է   արարվում։ Թանգարանում  կարելի է ավելի հաճախ հանդիպել օտարերկրացի հյուրերի, զբոսաշրջիկների, Սյունիքի մարզի դպրոցականների։ Եվ  բոլորին դիմավորողն ու ճանապարհողը նորից ինքն է՝ Բորիկ Մինասյանը, միշտ ժպտադեմ, բարի, կամեցող, չարաճճի 70-ամյա պատանին, երեք հրաշալի զավակի հայրը, արդեն յոթ թոռան պապը, հայրենապաշտ ու  հայրենատեր, իմ խենթ արվեստագետ ընկերը։

Եթե ավելացնենք նաև, որ այս դժվարին ճանապարհին հասցրել է նաև քանդակել` մասնակցելով Ջերմուկ քաղաքում քանդակի հանրապետական սիմպոզիումի, որի շնորհիվ իր գործերից մեկը՝ «Արցախուհին», տեղադրված է  հենց մեր քաղաքի Սիրահարների այգում, «Ժառանգություն» քանդակը՝ Ջերմուկ քաղաքում, Քաջարան քաղաքում` զոհված ազատամարտիկների պանթեոնում տեղադրված խաչքարը, քաղաքային մանկական պատկերասրահում՝ «Մուսա» հարթաքանդակը։

Այս ամենի հետ փորձեր է արել պոեզիայում ու հրատարակել է «Ի սեր Աստծո» գիրքը, որը լույս է տեսել 1998 թ.:

Նա ՀՀ նկարիչների միության անդամ է 1992 թվականից, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Միով   բանիվ, արձանագրենք՝ արվեստագետ, գեղանկարիչ, հայրենատեր մարդու կյանք է, ով մեզ հետ է  և ընդամենը 70 տարեկան։

Շնորհավոր հոբելյանդ, Բորիկ Մինասյան։

Շարունակիր ապրել, ժպտալ, խենթանալ ու ստեղծագործել, իմ լավ բարեկամ։

Վարձքդ ի կատար։

 

            Սուսաննա Մարտիրոսյան

Մշակույթի և հասարակական գործիչ

 

 

 

 

Փաշինյանը պարզաբանել է` ինչ գործարք է առաջարկել Բաքվին

20.04.2026 16:07

«Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times

20.04.2026 16:01

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանները՝ հայամետ փաստաթղթեր ընդունելու համար

20.04.2026 15:55

Հաստատվել է «Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը

20.04.2026 15:24

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

20.04.2026 15:02

ՀԱՊԿ-ն Անդրկովկասում երկարատև խաղաղության ակնկալիք ունի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի կնքումից հետո

20.04.2026 14:52

Ժամանակն է առերեսվել իրականությանը և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները. Օնիկ Գասպարյանն արձագանքեց Օհանյանին

20.04.2026 14:42

ՀԱՊԿ-ն չի շեղվի միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից. Լավրով

20.04.2026 14:34

Капан глазами юных исследователей: как школьники открывают историю родного города

20.04.2026 12:54

Քոչարյանը չի կարողանա մարդկանց մnբիլիզացնել. Փաշինյանի շանսերն ավելի շատ են. Մամեդյարով

20.04.2026 12:45

Բիզնեսի աճի գլխավոր նախապայմանը տնտեսության ֆորմալացումն է

20.04.2026 12:39

Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի

20.04.2026 12:32