Բռնի տեղահանցված արցախցիները Կապանում․ հարմարվելը դժվար է, հեշտ չէ, բայց փորձում ենք առաջ նայել»

03.12.2024 17:55
2154

31-ամյա նախկին զինվորական Արթուր Ղարամյանը, ով Ասկերանի շրջանի Խանձք գյուղից է, այս տարվա հունվարից Կապանում աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ «Բնականաբար, որպես զինվորական խստություն ունեմ, բայց երեխաների դեպքում չափավոր եմ օգտագործում։ Ինչ ուզում ես արա, երեխաները մնում են երեխա եւ նրանց հետ այլ լեզվով է պետք խոսել»,- ասում է Ղարամյանը։

Արթուրը 2011թ․-ից ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանել մինչեւ վերջին օրը։

«Արցախը լքելուս օրը սեպտերմբերի 27-ն է։ Սկզբից եկել ենք Գորիս, հետո Տաթեւ, մեկ օր բարեկամի տանը մնալուց հետո Կապանում տուն եմ ճարել եւ տեղափոխվել ենք այստեղ։ Ես էի, մայրս, քույրս, փեսաս, երեխաները, փեսայիս հայրը, բայց հիմա առանձնացել ենք, ես ապրում եմ մորս հետ, Քրոջս ընտանիքը՝ առանձին։

2020-ի պատերազմի ժամանակ վիրավորում էի ստացել, անցել էի պահեստազոր։ Ոտքի ականապայթյունային վիրավորում էի ստացել։ Մինչեւ վերջ չեմ ապաքիվել, բայց համեմատաբար լավ եմ, չէի կարող չաշխատել։ Վերջին՝ մեկօրյա պատերազմի ժամանակ ծառայությունս ոչ թե դիրքերում էի, այլ զենքի պահեստներում»,- պատմում է նախկին զինվորականը՝ չցանկանալով մանրամասն հիշել պատերազմներում իր տեսածի եւ ապրածի մասին։

Արդեն մի քանի ամիս է՝ Ղարամյանը աշխատում է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ.«Զինվորական կարգապահ ծառայությունից հետո աշակերտների հետ աշխատելը սկզբում այնքան էլ հեշտ չէր, բայց աստիճանաբար սովորեցի։ Դպրոցում աշխատելը, բնականաբար շատ է տարբերվում ծառայությունից, նույնիսկ անհամեմատելի է։ Առաջա8կությունը եղել է դպրոցից, ընդունել եմ առաջարկը, ու այդպես մնացի»։

ԱՆցած շաբաթ Արթուրն իր աշակերտների հետ Երեւանում մասնակցել է սեղանի թենիսի մրցմանը, որում նրանք զբաղեցրել էին 7-րդ տեղը։

«Սեղանի թենիսով երեխաները դպրոցական մրցումը հաղթել էին, անցել էին քաղաքային, դա էլ հաղթել, մարզայինն էլ հաղթել, անցել էին հանրապետական փուլ, որն էլ տեղի ունեցավ Երեւանում։ Երեխաները 7-րդ տեղը զբաղեցրին, եւ ես դա շատ լավ արդյունք եմ համարում՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ էին նման փուլ հասել, համեմատաբար նոր են սկսել խաղալ եւ այլն։ Հաղթող երեխաները երկու տղա են, երկու աղջիկ»,- ասում է Ղարամյանը։ Նրա խոսքով, ֆիզկուլտուրայի ժամերին երեխաները խաղում են եւ թենիս, եւ ֆուտբոլ, եւ բասկեդբոլ.«Ծրագրով տված է, թե որ սպորտաձեւից ինչքան պետք է պարապենք։ Երեխան ինչ սպորտաձեւ սիրում է, այստեղ դասերից հետո գնում է պարապմունքի ու երբ մրցում է լինում, ես նրանց ուղեկցում եմ։ Փորձում եմ ինքս տեսնել ու հասկանալ, թե երեխաներից որը ինչ սպորտ է սիրում, որ սպորտում է կարողանում հաջողություններ ունենալ, որ ես էլ իրենց ճիշտ ուղղորդեմ»։

Խոսելով այն մասին, թե արդյոք բռնի տեղահանությունից ավելի քան մեկ տարի անց ինքը հաշտվել է տեղի ունեցածի հետ, նախկին զինվորականը ասում է.«Հարմարվելը դժվար է, հեշտ չէ, բայց փորձում ենք առաջ նայել»։

Անի Գևորգյան

https://forrights.am/

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33