«Չարը ամեն օր կա և, բարին ամեն օր է հաղթում». այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

27.01.2020 14:41
1276

«Եթե երաժշտությունը չլիներ, իմ կյանքը սխալ մի բան էր լինելու, բայց երաժշտությունը նաև իմ տառապանքն է: Ոմանք հավատացած են, թե «շեդևր» գործերը ծնվում են ձեռքի մեկ շարժումով, իսկ մյուսները մտածում են, որ այն տառապալի գործ է: Ես պետք է շատ չարչարվեմ և չգիտեմ` դրանից հետո արդյունք կլինի, թե` ոչ, որովհետև գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է»:

Տիգրան Մանսուրյան

Հունվարի 27-ը հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984) Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մեծ երաժիշտը ծնվել է Բեյրութում՝ 1939 թվականին: Այնուհետև, 1948 թվին ընտանիքով եկել են Հայաստան՝ Արթիկի շրջան: Արթիկի բանվորական ակումբում 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը, նրան մեկընդմիշտ կապում է երաժշտության հետ:

Նրա ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն:

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը:

 

Հեքիաթներին Մանսուրյանը չի հավատում, թեև գիտի` «չարը ամեն օր կա և, բարին ամեն օր է հաղթում»: Իսկ եթե ոսկե ձկնիկ բռներ, մաեստրոն նրանից միայն մի բան կխնդրեր` որ մեր երկիրն ու ժողովուրդը կատարյալ ապահով լինեին, մարդիկ` բարի, չարություն և պահանջներ չունենային միմյանց նկատմամբ: Ընկերության մեջ կոմպոզիտորն ամենից շատ գնահատում է անկեղծությունն ու պարզությունը, մարդկային հատկանիշներից` խոնարհությունը: Նրա ձևակերպմամբ` «պատվանդանը» չպետք է փչացնի մարդկային հարաբերությունները, «որքան էլ մարդ բարձրանա, պետք է համեստ ու խոնարհ մնա: Հաճախ, երբ մարդը պատվանդանի վրա է, թվում է` այլևս հնարավոր չէ շփվել նրա հետ»:

 

mamul.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22