Չորրորդ անգամ Գորիսում իրականացվեց «Թթի փառատոնը»

09.07.2018 12:17
1244

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիիներս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում:

«Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք ցանկանում զբոսաշրջիկներին ցույց տալ, թե թթից ինչ է հնարավոր ստանալ` չիր, դոշաբ, օղի: Ցանկանում ենք փառատոնի միջոցով նպաստել Գորիսի աշխուժացմանը, ակտիվացմանն ու զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց միջոցառման հաղորդավար Գրիգը:

Զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ տարբեր երկրներում մասնակցել է մի շարք ուշագրավ փառատոների, սակայն այն ջերմությունն ու միասնականությունը, որը կա թթի փառատոնում, ոչ մի տեղ չի տեսել: Փառատոնին կազմակերպվեց ինտերակտիվ պարային շոու, անցկացվեց թութ թափ տալու մրցույթ, և հաղթողները մրցանակների արժանացան: Փառատոնին ներկաները հնարավորություն ունեցան վայելել թթի օղու, դոշաբի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստները: Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան տեղի տաղանդաշատ պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Հայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին բավականություն պատճառեց Երևանից հրավիրված երգիչ Դավիթ Հակոբյանը:

Միջոցառումն անցկացվեց «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34