Չորս ժամը մեկ չփոխվող դիմակն ավելի վտանգավոր է, քան առանց դիմակի լինելը

19.03.2020 16:44
1277

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ինքնաշեն դիմակների մասին հարցին և հիշեցրեց, որ դիմակների իմաստը փռշտալիս մանր կաթիլների տարածումը կանխելն է: «Հիմա, օրինակ, ձեր դիմակները վիրուսից չեն պաշտպանում, քանի որ այն շատ ավելի բարակ ու փոքր է, քան ձեր դիմակների ծակերը»,- ասաց նա:

Նախարարը կրկնեց, որ դիմակները պիտի փոխվեն չորս ժամը մեկ. «Չփոխվող դիմակն ավելի վտանգավոր է, քան առանց դիմակի լինելը, քանի որ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները՝ իրենց ջրային կաթիլների մեջ լուծված, թե՛ միկրոօրգանիզմները և թե՛ փոշին: Հետևաբար, կա՛մ պետք է օգտագործել պատշաճ դիմակ, կա՛մ պետք է չօգտագործել»:

Վիրուսից պաշտպանվելու համար, նրա խոսքով, վիրուսակրի հետ շփվելիս ոչ միայն պետք է կրել դեմքին կիպ հպված բժշկական դիմակ, այլ նաեւ՝ ակնոց, հետևաբար, դիմակներն առավելապես պետք են բժիշկներին: Նախարարը հաղորդեց, որ եթե լոգիստիկ խնդիրներ չլինեն, այսօր կներմուծվի դիմակների նոր խմբաքանակ՝ մոտ 3.5 մլն հատ: «Շուկայում էլ կա մոտ 1-1.5 մլն խմբաքանակ, պարզապես խնդիրն այն է, որ ձեռքբերման գինն ի սկզբանե բարձր է: Չինաստանը, լինելով դիմակների ամենամեծ մատակարարը, դադարեցրել է դա ու աշխարհին խնդրի առաջ կանգնեցրել: Նույն Իտալիայում հիմա դիմակ չկա, որովհետև իրենք դիմակների արտադրություն չունեն: Դա ձեռնտու չի եղել, քանի որ էժան էր չինական դիմակը: Հիմա Չինաստանը նոր-նոր սկսել է ծավալները մեծացնել, քանի որ իրենց մոտ հիվանդության նոր դեպքեր երեկ, անցյալ օրը չեն արձանագրվել»:

Նախարարի խոսքով՝ Հայաստան ներկրողները մեկ միավոր դիմակի համար այսօր Չինաստանում վճարում են 85 դրամ: Այն դեպքում, երբ մինչև այս համաճարակը այն 2-5 դրամ էր: «Մենք փորձում ենք ձեռքբերումներ անել բուժաշխատողների համար, կարծես թե այդ մասով պրոբլեմներ չունենք: Մտածում ենք նոր լոգիստիկ ճանապարհներ, քանի որ ինքնաթիռներն էլ են չեղարկվում, Մոսկվան է միայն մնացել, Ծոցի երկրների հետ չեղարկվել են, պետք է գտնել ճանապարհներ՝ ինչպես այդ ապրանքները հասցնել Հայաստան»,- ասաց Թորոսյանը:

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40