Դատավոր Մուրադի ապօրինի վճռով զավթված բնակարանը վերադարձվել է օրինական տերերին

07.07.2017 12:14
2134

«Սյունյաց երկիր» թերթի 2017թ. հուլիսի 1-ի համարում հրապարավել էր հոդված՝ «Մուրադ Հովակիմյան. դատավո՞ր, թե՞ անգրագիտության անձեռակերտ հուշարձան» վերտառությամբ:

Հոդվածն այն մասին է, թե ինչպես է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադն ապօրինի վճռով հինգ հոգու Գորիս քաղաքում զրկել սեփական բնակարանից: 7.5 մլն դրամ արժողությամբ բնակարանը, ի վերջո, ԴԱՀԿ-ն վաճառել էր ինչ-որ անհայտ անձնավորության 877 հազար դրամով ՝ փողոց շպրտելով 86-ամյա տիկնոջը, 4-ամյա երեխային…

Հուլիսի 6-ին թերթի խմբագրությունը տեղեկություն ստացավ առ այն, որ զավթված բնակարանը վերադարձվել է օրինական տերերին:

Պարզվել է, որ 7.5 մլն դրամ արժողությամբ բնակարանը (Գորիս քաղաքի Գետափնյա 14/21 հասցեում) 877 հազար դրամով «վաճառվել է» ԴԱՀԿ-ի աշխատակիցներից մեկի զոքանչին (բնակարանի սեփականատերերից մեկը՝ Վալենտինա Այվազյանը, չցանկացավ հանրությանը ներկայացնել ԴԱՀԿ-ի այդ աշխատակցի անունը):

Սեփական բնակարանն օրինական տերերից զավթելու գործարքի շուրջ մեր հրապարակումից հետո բարձրացած աղմուկը պատճառ է դարձել, որ ԴԱՀԿ-ի աշխատակցի զոքանչը (իր փեսային հնարավոր պատասխանատվությունից փրկելու համար) բնակարանն իրական տերերին վերադարձնի այն գնով, ինչ գնով ձեռք է բերել: Կողմերը եկել են համաձայնության, եւ առուվաճառքի պայմանագիրն արդեն նոտարական վավերացում է ստացել:

Խնդիրն ըստ էության լուծվել է, բայց բարձրացված աղմուկը չի մարում: Մարդիկ ողջամիտ հարց են բարձրացնում՝ արդյո՞ք սա միակ դեպքն է, որ դատավոր Մուրադը ԴԱՀԿ-ի համապատասխան աշխատակցի հետ, օրենքը շրջանցելով, քաղաքացիներին զրկում է սեփական բնակարանից՝ բանկային պարտքերը մարելու պատրվակով:

Սեփ.լրատվություն

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34