Դավիթ Ղուլունց. «Հորդորս է ընտրողին՝ քվեարկել խղճի մտոք, օրենքի եւ օրինականության սահմաններում»

05.10.2021 16:20
2900

Այցեքարտ

Դավիթ Արամայիսի Ղուլունց, ծնվել է 1976 թ. Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Մանկության տարիներն անցկացնելով  հայրենի գյուղում, պատերազմական թոհուբոհի մեջ կոփվելով՝ դաստիարակվել է առաքինի ու ազնվազարմին վայել ավանդույթներով: Կրթություն է ստացել Տեղի N 2 միջնակարգ դպրոցում՝ 1982-1992 թթ.: Չնայած երիտասարդ տարիքին՝ ձեռնամուխ է եղել հայրենի գյուղի համար մղվող ինքնապաշտպանական մարտերին, որտեղ առանձնացել եւ աչքի է ընկել իր խիզախությամբ ու հայրենիքի հանդեպ տածած սիրով: 1994թ. հաստատված զինադադարից հետո ձեռնամուխ է եղել հայրենաշինական ծրագրերի իրագործմանը: Նրա աշխատանքի արդյունքում գյուղում բացվեցին (այժմ էլ գործում են) մի քանի փոքր ձեռնարկություններ, որոնք գյուղի ժողովրդին ապահովում են մշտական աշխատանքով: Աշխատանքային հարաբերություններում խստապահանջ է, բայց միեւնույն ժամանակ կարեկցող եւ սատարող: Բարձրագույն կրթություն ստացել է 2006-11 թթ. Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի բակալավրի աստիճան: Ստացած կրթությունը խթան հանդիսացավ, որ ձեռնամուխ լինի համայնքում սոցիալական արդարության վերականգնմանը, սոցիալապես անապահով եւ հաշմանդամ ընտանիքների իրավունքների պաշտպանությանը: Մշտապես օգնության ձեռք է մեկնել եւ՛ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին, եւ՛ զոհվածների ընտանիքներին: 2016 թ. ապրիլյան պատերազմի  ժամանակ իր անձնական միջոցներով ռազմաճակատի տարբեր ուղղություններում կռվող զինվորներին ապահովել է սննդով եւ անհրաժեշտ միջոցներով: Սակայն ամենածանրը դեռ առջեւում էր՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ պատերազմը: Երբ դեռ մարդիկ ուշքի չէին եկել կատարված եւ կատարվող իրադարձություններից, առաջիններից մեկն էր, որ հասցրեց լինել եւ՛ զինվորի կողքին, եւ՛ թիկունքում: Անմիջապես սկսեց զբաղվել տեղահանվածների խնդիրների լուծմամբ՝ նրանց ապահովելով կացարաններով եւ կեցության անհրաժեշտ միջոցներով: Պատերազմի ավարտից հետո էլ՝ մինչ օրս, շարունակում է լինել ժողովրդի կողքին: Նժդեհյան գաղափարախոսության ջատագովը մշտապես շարժվում է հետեւյալ կարգախոսով՝ «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով»:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

***

Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ավագանու ընտրությունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը:

«Սյունյաց երկիրը» հանդիպեց նրա հետ եւ խնդրեց պատասխանել մի քանի հարցի,  ինչպես  առաջիկա ընտրությանը, այնպես էլ համայնքի հիմնախնդիրներին առնչվող:

-Պարոն Ղուլունց, զրույցը սկսենք  այս հարցից. ինչպե՞ս հղացավ Ձեր՝ համայնքի ղեկավար դառնալու գաղափարը, այն էլ այս ծանրագույն  ժամանակաշրջանում:

-Համայնքը ղեկավարելու մտադրությունը, անկեղծ ասած, վաղուց եմ ունեցել: Բայց եւ  բնակչության ցանկությունն էր, որ ես ղեկավարեմ համայնքը, նկատի ունենալով, որ աշխատող-արարող մարդ եմ, կարող եմ համայնքում հարցեր լուծել: Ժողովրդի  վստահությունը ոգեւորեց ինձ, ես էլ իմ մեջ ներուժ տեսա՝ ստանձնելու այդ պաշտոնը, հետամուտ լինելու  համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

-Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի ամբողջական համայնքի մասին, նախ հստակեցրեք՝  ի՞նչ ասել է Տեղ խոշորացված համայնք:

-Տեղ  խոշորացված  համայնքը ներառում է Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Քարաշեն, Տեղ, Կորնիձոր, Արավուս գյուղերը.  յոթ բնակավայր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, իր խնդիրները:

-Ի դեպ, տարբեր շահարկումներ եղան Ձեզ՝  «ՔՊ»-ից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու կապակցությամբ: Հարցերից մեկն էլ այն էր, թե ինչո՞ւ համայնքի նախկին ղեկավար  Ներսես Շադունցը  չմասնակցեց ընտրությանը:

-Արգամ Հովսեփյանն ինչպե՞ս է առաջադրվել, նույն  տրամաբանությամբ կարող էր Շադունցն առաջադրվել...

-Այսպիսի իրավիճակ ստեղծվեց. Տեղ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրացավ, եւ Սյունիքի մարզպետը համայնքի  ղեկավարի պաշտոնակատար նշանակեց  մի անձնավորության, ով իր հարազատն է: Դա պայմանավորված էր  բարեկամական հարաբերություններով,  թե՞ ինքը  հաշվի առավ Ձեր ներուժը, կարողությունները:

-Այսպես ասեմ. ովքեր Մելիքսեթ Պողոսյանին ճանաչում են՝ գիտեն, որ նա ի վերուստ անձնական հետաքրքրությունների տիրույթից դուրս անձնավորություն է, նրա համար բազմապատիկ  կարեւոր են հանրային գործերը, քան անձնական խնդիրները: Ինքը չի կարող առաջնորդվել անձնական հետաքրքրություններով, եւ ամենեւին կարեւոր չէ՝ իր քրո՞ջ որդին է, իր եղբո՞ր որդին է, եւ այսպես շարունակ: Այս դեպքում եւս Մելիքսեթ Պողոսյան մարզպետին  առաջնորդել են հանրային շահը, համայնքի շահը: Գիտե՞ք՝  հանրապետությունում իշխանափոխությունից հետո հանրային պահանջ կար, որ հանրապետականները հեռանան նաեւ տեղական իշխանությունից, նույնը եւ Շադունց Ներսեսի պարագայում: Բայց Շադունց Ներսեսը մնաց իր պաշտոնում. դա Մելիքսեթ Պողոսյանի շնորհքն էր: Նա կոչ արեց ժողովրդին, որ թողնեն Շադունցը շարունակի պաշտոնավարել՝ մինչեւ իր լիազորությունների ավարտը, եւ ասաց՝ դրանից հետո միայն կընտրենք նրան, ում ցանկանում եք: Դա է իրողությունը: Մենք էլ մեր հրամանատարին լսելով եւ հարգելով՝ այդպես էլ վարվել ենք:

-Այնուամենայնիվ, ի՞նչ ժառանգություն Դուք ստացաք: Գյուղական բնակավայրերը խնդիրների պակաս  չունեն:

Նախ ասեմ, որ ինձ համար առաջնայինը համայնքի ժողովրդի անվտանգությունն է: Այնպես չէ, որ մտածում եմ 20 տարի աշխատել: Համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատելու եմ՝ մշտապես հաշվի առնելով ժողովրդի կամքը: Կշարունակի՞ վստահել ինձ՝ կաշխատեմ, չե՞ն վստահի՝ կհեռանամ:

Ասեմ՝  հինգ-վեց օր է՝ շրջում եմ համայնքի բնակավայրերում, եւ արդեն պատկերացնում եմ պրոբլեմների շրջանակը: Ամենաառաջնայինն արդեն նշեցի՝ անվտանգությունն է, քանզի հակառակորդի հետ ունենք մոտ 60 կմ սահման:

 Նախ պիտի դա ապահովենք, ապա՝ զուգահեռ զարգացնենք տնտեսությունը:

Հաջորդը ճանապարհների բարեկարգումն է, ճանապարհների փոսալցում պիտի կատարվեն համայնքի մեջ մտնող բնակավայրերում: Միջհամայնքային ճանապարհներն էլ մի կարգին օրում չեն: Արդեն Խանածախից մինչեւ Խոզնավար տեխնիկան աշխատում է, փոսալցման աշխատանքներ են իրականացվում:

Խնդրահարույց է փողոցային լուսավորությունը: Այս պահին 120 լուսատու  չի աշխատում, պետք է փոխել :

Սկսվել է աշնանացանը, ժողովուրդը դիզվառելիքի պահանջ ունի: Ճշտել ենք պահանջարկը, ներկայացրել վերադասին: Սերմացուն չի բավականացնում: Յուրաքանչյուր ընտանիքի անվճար 300 կգ սերմացու է հատկացվել, արդեն բաժանվում են: Կարծում եմ՝ դա բավարար չէ, բայց դե կառավարությունն այդքան  է սահմանել, ի՞նչ կարող ենք անել:

-Արդեն նշեցիք, որ 60 կմ երկարությամբ սահման ունեք թշնամու հետ: Կա՞ն տարածքներ, որ տրակտորը չեք կարող մտցնել եւ վար ու ցանք անել կամ կոմբայնով հացահատիկը հավաքել:

-Դաշտեր կան, որ մինչեւ այժմ ցորենը չենք հավաքել: Այս պահի դրությամբ ինքս 30 հա դաշտ ունեմ, որի 1 հա-ից ակնկալում էի 60 ցենտներ բերք: Երեք անգամ կոմբայնը մտցրել ենք դաշտ, թուրքը եկել,  խանգարել է հնձելուն: Գրություն ենք ուղարկել Մուրադովին, հարցը չի լուծվել: Համայնքը  մոտ 150 հա ցորենի, գարու արտեր ունի հնձելու: Իսկ եղանակները սկսել են վատանալ, բերքը փչանում է, արդեն գարին թափված է...

-Նորից դառնանք համայնքի տնտեսական խնդիրներին: Երկու ամիս առաջ տեղեկություն տարածվեց, թե կառավարությունը գումար է հատկացրել (80- 90 միլիոն դրամ), որպեսզի  Խանածախ գյուղում  լուծվի խմելու  ջրի հարցը:

-Հարցի լուծումն ընթացքի մեջ է:  Մրցույթը շահող կազմակերպությունն այնտեղ աշխատում է, շինարարության ավարտի վերջնաժամկետ է նշանակված 2020 թ. փետրվարի վերջը: Դրանով կլուծվի ոչ միայն Խանածախի, այլեւ Վաղատուրի ջրի հարցը:

-Վերջին ժամանակներս «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը եղել է եւ Խանածախում, եւ Խոզնավարում, բոլոր գյուղերում մարդկանց հետաքրքրում էր գյուղաբնակ տղամարդկանց պետական մակարդակով զենք հատկացնելու հարցը: Դա Տեղ համայնքի  ամենալուրջ մտահոգություններից  մեկն էր, ո՞ր փուլում է խնդրի լուծումը:

-Զենքերը հատկացրել էին Արավուսում, Խոզնավարում, Խանածախում, Կորնիձորում: Հիմա Կորնիձորում զենքը հավաքել են, քանի որ սահմանապահ զորքերն այդտեղ են, եւ պետական մակարդակով հսկվում է սահմանը, մյուս տեղերում կան կամավորականներ,  որ հարկ եղած դեպքում պատրաստ են պաշտպանել իրենց գյուղը: Նաեւ ավելացնեմ՝ ունենք արագ արձագանքման ջոկատ, որի կազմն ուզում եմ ավելի ստվարացնել...

-Տեղը համարվում է մարզի ամենախոշոր անասնապահական համայնքներից մեկը՝ ե՛ւ խոշոր եղջերավորների, ե՛ւ ոչխարաբուծության առումով: Երբ դեկտեմբերի 18-ին մեր զորքերը հետ  քաշվեցին, արոտավայրերի խնդիր ծագեց: Նախ՝ այս ամռանն ինչպե՞ս եք կազմակերպել յայլաղային շրջանը:

-Ճիշտն ասած անասունների մի մասը վաճառել են՝ գյուղի անասնագլխաքանակի մոտ 50 տոկոսը: Մյուս մասը Գորայքի սարերում է: Մյուս խնդիրն այն է, որ այս տարի երաշտի պատճառով անասնակերի պակասություն կա: Եթե կերի խնդիր չլիներ, մարդիկ նույն տեմպերով  կշարունակեին անասնապահությամբ զբաղվել, բայց այժմ խոտի մի տուկը 1500-1700 դրամ է...

Սա դեռ ամենը չէ: Խնդիր կա մսի իրացման հետ կապված: Մթերողները շատ էժան են վերցնում. արտադրողից՝ 2000-2100 դրամ, իսկ ահա վաճառասեղանի  վրա միսը 3000-3500 դրամ է, կնշանակի մթերողն է շահում: Սա է խնդիրը: Ավելի բարդ է մանր եղջերավորի իրացման  խնդիրը, մնացել ենք եզդու հույսին...

-Նորից տեղափոխվենք  նախընտրական ոլորտ: Համայնքում քանի՞ քաղաքական  ուժ է մասնակցում ընտրությանը:

-Երկու ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Ապրելու երկիր» կուսակցությունը:

- Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:

-Համայնքում լարվածություն չեմ տեսնում,  նորմալ մթնոլորտում ու հանգիստ մեր աշխատանքները  կատարում ենք:

-Ասում են՝ Ձեր հակառակորդի  ընտրացուցակից յոթ-ութ հոգի ինքնաբացարկ է հայտնել, ինչը լայն քննարկման առարկա է դարձել, ո՞րն է պատճառը, ի՞նչ է տեղի ունեցել  իրականում:

-Նույնիսկ խոսակցություն կա, թե մենք ենք ստիպել: Նման բան չկա. սա ասում եմ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ: Երեւի այդ թիմում  տարաձայնություններ են եղել: Ավելին ասեմ՝ Արգամ Հովսեփյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ: Թե ինքն ինչ է ասում իմ մասին, իր գործն է...

-Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունը:

-Եկեք իրադարձություններից առաջ  չընկնենք: Ժամանակն ամեն ինչի պատասխանը կտա: Կասեմ միայն, որ ընտրվելու դեպքում կաշխատեմ արդարացնել ընտրողներիս (եւ ոչ միայն) սպասելիքները:

-Ձեր նախընտրական ծրագրում վերը հիշատակված հիմնախնդիրները արտացոլվե՞լ են:

-15 առաջնային խնդիր ենք մատնանշել, որոնք ներառված են նախընտրական ծրագրում: Քարոզարշավի ժամանակ ներկայացնում ենք այդ կետերը, նաեւ մանրամասնում, թե ինչ սկզբունքով պիտի աշխատենք ու ինչպես կյանքի կոչենք:

-Իսկ Ձեր գլխավորած թիմն ի վիճակի՞ է դժվարագույն  այս պայմաններում համայնքի առջեւ  ծառացած խնդիրները լուծել:

-Միանգամից ասեմ, որ մեր թիմում ընդգրկված են կարող ուժեր, մտավորականներ: Նաեւ ձգտել ենք ընդգրկել տարբեր ոլորտներ ներկայացնող  մարդիկ, որ կարողանանք  ծանր ճգնաժամից դուրս բերել համայնքը:

-Պարոն Ղուլունց, վերջին օրերին մայրաքաղաքային լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է Ձեր անձին, եւ, Ձեր մրցակցին հղում կատարելով, մի շարք մեղադրանքներ է ներկայացրել: Որքանով Ձեզ ճանաչում ենք, դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ուստի չենք ցանկանում անդրադառնալ բարձրացված հարցերին, սակայն մի հարցի պատասխանը կհետաքրքրի ընթերցողին՝ Ձեր գործունեությունը Արցախյան վերջին պատերազմի օրերին:

-Հեռախոսազրույց եմ ունեցել այդ լրատվամիջոցի հետ («Փաստարկ») եւ հետաքրքրվել, թե ինչո՞ւ են ոչ հավաստի տեղեկություններ  տարածում իմ վերաբերյալ: Նաեւ բարձրաձայնել եմ ստահոդ  այդ մեղադրանքների վերաբերյալ կարծիքս՝  նշելով, որ ունեմ բարձրագույն կրթություն, գյուղս երբեք չեմ լքել, մասնակցել եմ մերօրյա պատերազմին, եղել Ջաբրայիլում: Միշտ զինվորների կողքին եմ եղել, օգնություն եմ ցուցաբերել (սննդի տեսքով) բանակին՝ այդ դժվար օրերին:  Պարզապես փորձել են ինձ զրպարտել, որ դատապարտելի է:

-Պարոն Ղուլունց,  Տեղ համայնքն ընդգրկող բնակավայրերում  ինչպիսի՞ն է նախադպրոցական կրթության  վիճակը,  ավելի ստույգ՝ քանիսո՞ւմ կա մանկապարտեզ:

-Տեղ գյուղում մանկապարտեզը նորմալ վիճակում է,  Քարաշենում պիտի սարքվի, նույնը՝ Խոզնավարում, ծրագիրն արդեն կա, Կորնիձորում գործում է, Արավուսում չկա մանկապարտեզ, բայց երեխաները երթուղայինով  հասնում են  Տեղ գյուղ:

-Տեղ գյուղի վարչական տարածքում է տեղակայված  ռուսական խաղաղապահ ուժերի մի ստվար խումբ: Գյուղում կա նաեւ  ՀՀ սահմանապահ զորամաս, հասցրե՞լ եք համագործակցել, եւ արդյո՞ք ստացվում է այդ համագործակցությունը:

-Մինչեւ համայնքի ղեկավարի  պաշտոնը ստանձնելը՝ նրանց ծանոթ եմ եղել,  խնդիրներ եղել են ե՛ւ անասունների արածեցման,  ե՛ւ բերքը հավաքելու (արտերը հնձելու) հետ կապված: Դիմել ենք ռուսներին, եկել եւ հարցին լուծում են տվել: Հիմա ավելի սերտ համագործակցություն կա:

-Կարո՞ղ ենք իմանալ, թե Տեղ գյուղի ավագանու հերթական ընտրությանը քանի ընտրող է մասնակցելու:

-Համայնքն ունի 4050 ընտրող, 165 հոգի ունի անձնագրային խնդիր, 3882 մարդ  ընտրելու իրավունք ունի, մոտ 2500-ը, ենթադրում եմ,  կմասնակցի ընտրությանը: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, հասցրել ենք լինել չորս գյուղում՝ Խոզնավար, Վաղատուր, Խանածախ, Քարաշեն (հարցազրույցը կայացել է հոկտեմբերի 1-ին, խմբ.), մյուս երեքում էլ կլինենք, դեռ ժամանակ ունենք: Դեռ կկարողանանք շոշափել մարդկանց տրամադրությունը, իմանալ յուրաքանչյուրի կարծիքը, սպասելիքներն առաջիկա ընտրություններից:

-Ձեր խոսքն ընտրողներին:

-Տեղ համայնքի հարգելի  բնակիչներ, հոկտեմբերի 17-ին ընտրելու ենք մեր  համայնքի ավագանի,  խնդրում եմ քվեարկեք ձեր խղճի մտոք, օրենքի եւ օրինականության սահմաններում: Բոլոր հնարավորությունները կան ազատ ու արդար ընտրություն անցկացնելու, խնդրեմ, հոկտեմբերի  17-ին արտահայտեք ձեր դիրքորոշումը: Բարի ընտրություն բոլորիս:

Հարցազրույցը՝  Վահրամ Օրբելյանի

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25