Դմիտրի Ուշկովի Արթուր անուն սպասավորն էր խոչընդոտում լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը

26.05.2018 16:37
2130

այիսի 25-ին՝ ժամը  17-ի սահմաններում, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Կապանի լեռնահարստացման կոմբինատի մուտքի մոտ էր՝ գործադուլ հայտարարած հանքագործների հետ. կոմբինատից էին մեզ տեղեկացրել՝ «Հանքագործները դադարեցրել են աշխատանքը, կուզենայինք ձեզ տեսնել այստեղ՝ տեղի ունեցող իրադարությունը եւ լեռնագործների պահանջը հանրայնացնելու համար»:

Եվ քիչ անց գործադուլավորների հավաքատեղիում էինք:

Լեռնագործները, ովքեր նկատեցին մեզ եւ ճանաչում էին, ողջունեցին, նաեւ բարեկամաբար նախատեցին՝ «Ամեն ինչի մասին գրում եք, բայց չեք տեսնում, թե ինչ է կատարվում Կապանի կոմբինատում»:

Իսկ ովքեր մեզ չէին ճանաչում, բայց տեսնում էին, որ լուսանկարում ենք, բանվորների հետ զրուցում, գրառումներ անում՝ հետաքրքրվում էին՝ «Ո՞ր լրատվամիջոցն է»: Եվ ողջունում էին՝ իմանալով, որ «Սյունյաց երկիրն» է իրենց հետ:

Մոտ ժամը 18-ին կոմբինատի վարչական շենքից դուրս եկավ մի երիտասարդ եւ մոտեցավ գործադուլավորներին:

Մարդիկ հավաքվեցին նրա շուրջը՝ ինչ-որ կարեւոր տեղեկություն ստանալու ակնկալիքով, իսկ եկվորը, տպավորություն ստացանք, որ հրապարակավ բանակցում է հանքագործների հետ՝ գործադուլին վերջ տալու հորդորով:

Ասացին, որ կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալն է՝ արտադրության գծով. Արթուր Ալավերդյան:

Մենք ե՛ւ լսում էինք նրա ու հանքագործների զրույցը, ե՛ւ լուսանկարում հանդիպման առանձին դրվագներ:

Ամեն ինչ ընթանում էր նորմալ հունով, նույնիսկ գործադուլավորները ճանապարհ էին տալիս, որ ավելի հարմար տեղ զբաղեցնենք՝ տեսնելով, որ լրագրողական աշխատանք ենք կատարում, լուսաբանման առաքելություն իրականացնում:

Եվ հանկարծ մեզ վրա է սեւեռվում իբրեւ բանագնաց ներկայացած Արթուր Ալավերդյանն ու աքլորակռիվ սկսում:

Հալա՜-հալա՜…

-Մի՛ նկարահանեք, ես թույլ չեմ տալիս, չեմ ուզում, որ ինձ նկարահանեք, - երեսը շուռումուռ տալով եւ հայացքը մեզանից փախցնելով պահանջում էր Արթուրը:

-Ընկեր, մենք լրագրող ենք եւ ընդամենը մեր գործն ենք կատարում ու ձեզ չենք խանգարում, դուք շարունակեք, - պատասխանեցինք նրան:

Արթուրը փորձեց ձեռքի շարժումներով հարձակվել մեզ վրա, բայց դեմ առավ գործադուլավորներին:

-Տղա, կրկնում ենք, մենք լրագրող ենք եւ մեր գործն ենք անում, մի խանգարեք, մենք գործադուլն ենք լուսաբանում, - նորից ենք նրան հիշեցնում մեր առաքելությունն ու մեր իրավունքը:

-Ո՞ր լրատվամիջոցն եք, - հարցնում է այլեւս հիստերիայի մեջ ընկած Արթուրը:

-«Սյունյաց երկիր» թերթ եւ համանուն կայք:

Արթուրն ավելի է լարվում՝ «Հա՜, ո՞վ չի ճանաչում ձեզ, տուր ապարատը, պետք է մաքրենք նկարները». նորից է դեմ առնում գործադուլավորներին եւ չի կարողանում մոտենալ…

Եվ քանի որ բանակռվին արդեն իսկ սկսում էին մասնակից դառնալ գործադուլավոր հանքագործները, դադարեցրինք լուսանկարահանումը՝ թույլ չտալով հրահրվող սադրանքի հետագա խորացում, որը կարող էր եւ այլ հուն տեղափոխել հանքագործների ազնիվ ու արդարացի հավաքը:

Դադարեցրինք լուսանկարահանումը, բայց եւ շարունակեցինք շփումները հանքագործների հետ…

Հիմա՝ հետադարձ հայացք տեղի ունեցածին:

Կապանի կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ Արթուր Ալավերդյանը, փաստորեն, խոչընդոտել է մեզ՝ կատարելու լրագրողական-մասնագիտական մեր պարտականությունը, որ պաշտպանված է օրենքով, որի խոչընդոտումը քրեորեն պատժելի արարք է Հայաստանի Հանրապետությունում:

Սակայն տեղի ունեցածը կուզենայինք դիտարկել բացառապես բարոյական-քաղաքացիական հարթության մեջ, մանավանդ որ, ամեն ինչով հանդերձ, կոմբինատի արհկոմի հարգելի նախագահ Արսեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նրան բնութագրեց իբրեւ բանիմաց ու հավասարակշռված աշխատող եւ նույնիսկ զարմանք արտահայտեց, որ նման արտառոցություն է թույլ տրվել:

Հիմա՝ Արթուր Ալավերդյանին:

Է՜յ, ո՞վ ես դու, որ համարձակվում ես խոչընդոտել լրագրողին, ով եկել էր լուսաբանելու Կապանի ամենախոշոր գործատու ձեռնարկության աշխատակիցների գործադուլը:

Հասկացանք, արդարացիորեն դժգոհող հանքագործների ուշադրությունն էիր փորձում շեղել բուն խնդրից, որովհետեւ քո ոչ մի խոսքը, որքանով տեսանք, լուրջ չէին ընդունում հավաքվածները եւ նույնիսկ հայհոյում էին: Բայց արժե՞ր այդ քայլին դիմել՝ լրագրողին սադրանքի մեջ ներքաշելու գնով:

Չէի՞ր լսում հանքագործներից մեկի հստակ գոչյունը՝ կոմբինատի ղեկավարության հայազգի ներկայացուցիչների հասցեին՝ «Թուրքացած հայե՜ր». դե արձագանքեիր, պատասխանեիր:

Ուզում էիր, որքանով հասկացանք, նաեւ հրապարակավ ցուցանել ծառայի քո կարգավիճակը, Ուշկով տնօրենի հանդեպ քո կույր նվիրվածությունը:

Քեզ թվում էր, թե սֆաթդ նկարելու համա՞ր էինք հասել այդտեղ, մի՞թե չէիր տեսնում, որ քո անկարեւոր ներկայությունը մեզ չի հետաքրքրում ընդհանրապես:

Ի դեպ, դու նաեւ անսովոր աստիճանի վախկոտ ես, այլապես այդպես համառորեն չէիր թաքցնի դեմքդ, մանավանդ որ հանքագործների խնդրանքով ու ազնիվ առաքելությամբ էինք այդտեղ գտնվում:

Ձեր արտառոց եւ հիստերիկ պահվածքը պարզագույն վկայություն է այն բանի, որ դու, ինչպես եւ քո ղեկավարները, շփոթված եք հանքագործների արժանապատիվ պահվածքից: Նյարդայնացել էիք հեռանկարից, որ կոմբինատի իրական վիճակի, քո տիրոջ՝ Ուշկովի մասին, ինչ-որ խոսք կասվի:

Եվ, փառք Աստծո, որ մոտ երկու հարյուր լեռնագործների մեջ միայն դու էիր հիստերիայի մեջ ընկել՝ տեսնելով «Սյունյաց երկրին»:

Շարունակիր այդպես ապրել՝ քո համերկրացի հանքագործների ցավերին անհաղորդ, միգուցեեւ Դմիտրի Ուշկովը երբեւէ մի ժպիտ պարգեւի քեզ…

 

Սամվել Ալեքսանյան

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10