Դուք ասում եք` երկրում կա գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, բայց գյուղացու ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում». Սոֆյա Հովսեփյանը` վարչապետին

28.03.2019 12:14
1054

Դուք շեշտեցիք, որ երկրում կա որոշակի գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, ես զանգահարեցի Արթիկի շրջանի 5 համայնքներ, որտեղ այս պահին կա 2000 տոննա գազար, 1500 տոննա կարտոֆիլ, 630 տոննա բազուկ, եթե մենք խոսում ենք դեֆիցիտի մասին, ապա գյուղացիները տեղյակ չեն, որ երկրում կա պահանջարկ և իրենց ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում». այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Այս խնդրում պետք է կամ պետական մոտեցում, կամ ուղղակիորեն իրազեկման բարձրացում, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց ապրանքն ավելի վաղ իրացնեն»,- ասաց պատգամավորը:

Վարչապետն էլ նշեց, որ ինքը խոսում էր ոչ թե երկրում դեֆիցիտի մասին, այլ արտերկրում դեֆիցիտի մասին, դրանք տարբեր բաներ են: «Ես ասում էի, որ պետք է խրախուսենք, որ արտահանման մեխանիզմներն աշխատեն: Ընկալման տարբերություն կա, թե կառավարությունն ինչ պետք է անի. պետք է վաճառի՞ գազարը, թե՞ պետք է աջակցի, որպեսզի գազարի վաճառքի և արտահանման մեխանիզմներ լինեն»,- ասաց վարչապետը և նշեց, որ հիմա կառավարությունն այդ քաղաքականությունը վարում է:

«Օրինակ` ինչո՞ւ գյուղացիները չեն միավորվում և կոլեկտիվ տնտեսություններ չեն ձևավորում, ինչո՞ւ իրենց ապրանքների վաճառքի և արտահանման համար կառավարման համակարգ չեն ձևավորում: Կառավարության խրախուսման մեթոդն առաջին հերթին ուսուցանումն է, գիտելիքի և իմացության բարձրացումը, երկրորդը` հնարավորինս էժան ֆինանսական միջոցներ տրամադրելը, որ այդ մեխանիզմներն աշխատեն: Մենք այդ քաղաքականությունը վարում ենք: Կոլեկտիվ տնտեսություններին ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր են տրվում, քան անհատ գյուղացիական տնտեսություններին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավաստիացրեց` իհարկե, պատգամավորի ասած հարցերով կառավարությունը կզբաղվի, բայց դա պետք է լինի համատեղ աշխատանք:

«Արտահանողները հավաստիացնում են, որ կարող են տարեկան 100 հազար տոննա Ձեր ասած ապրանքներն արտահանել, բայց դրա համար պետք է, որ այդ ապրանքը կուտակվի մի տեղ, որովհետև արտահանողը չի կարող գնալ և կիլո-կիլո գնել: Այս ծրագրերի վրա կաշխատենք: Ձեր ասած պրոբլեմը 20 տարի շարունակ կա, երբ որ գալիս է մի պահ, որ պարզվում է` բերքը չի իրացվել, գարունը եկել է հին գազարը մնացել է, բայց նորը սկսում է  հայտնվել շուկայում»,- ասաց վարչապետը:

Հովսեփյանն էլ նշեց՝ իսկապես, 25 տարի այդ խնդիրը կա: «Այսօր եթե խոսում ենք` կլինի, կլինի, բայց դրա համար մեծ քայլեր են պետք»,- ասաց նա:


Ամալյա Առաքելյան

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08