Ձայների վերահաշվարկից հետո հանդես կգանք հայտարարությամբ․ Կարապետյան

09.06.2026 12:24
259

Ընդդիմությունն այժմ սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին, որից կախված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է  «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ իշխանությունն այս անգամ զգալի թվով մանդատներ է կորցրել։ Դա ընդդիմությանը հնարավորություն կտա հակազդել ապօրինություններին։ Նոր խորհրդարանը գործիքակազմ կունենա գլխավոր դատախազի, դատարանների նախագահների և այլ պաշտոնյաների նշանակման վրա ազդելու համար։

«ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգան գանք հայտարարությամբ»,- ասել է Կարապետյանը։

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով ԲՀԿ-ն ստացել է քվեների 3,9 %-ը։ Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի։  

Կարապետյանն ընդգծել է, որ դատական համակարգի նշանակումներում ընդդիմության ձայնը հաշվի առնելը կապահովի հավասարակշռություն։ Այդ ճանապարհով նրանք փորձելու են լուծել նաև քաղբանտարկյալների հարցը։ Եթե պարզվի, որ այս տարբերակը արդյունք չի տալիս, դաշինքը դարձյալ հայտարարությամբ հանդես կգա։

Անդրադառնալով իշխանափոխությանը՝ Կարապետյանը նշել է, որ դրա համար կա երկու ճանապարհ՝ ընտրությունները և փողոցային սահմանադրական պայքարը։ Երկրորդ դեպքում խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պետք է քվեարկի փոփոխության օգտին։

«Այսօր պատմականորեն ընդամենը ութ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը», - հայտարարել է Կարապետյանը։ Նա խոստովանել է, որ ընտրություններից հետո դա բարդ է, բայց առաջիկա հինգ տարիներին մեծ հնարավորություն է տեսնում։

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27