ԵԱԶԲ-ն այլևս չի մասնակցում Ամուլսարի հանքի շահագործման նախագծին. Պոդգուզով

05.12.2024 12:34
573

Նախագծի ֆինանսավորման հայտը, Եվրասիական զարգացման բանկի նախագահի խոսքով, այս պահին հետ է կանչվել:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին: Այս մասին Ալմաթիում 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«Մենք քննարկել ենք այդ նախագիծը և պատրաստ ենք աշխատել դրա շուրջ։ Սակայն ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, ուստի այս պահի դրությամբ չենք մասնակցում», - նշել է Պոդգուզովը՝ հավելելով, որ բանկը պատրաստ է վերադառնալ նախագծին, եթե հայտի կարգավիճակը փոխվի։

Նա նաև ընդգծել է, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:

«Հենց պարզություն լինի, մենք կկողմնորոշվենք», - հայտարարել է ԵԱԶԲ ղեկավարը։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս էր հայտնել, որ մինչև 2025 թվականը Ամուլսարի հանքում կսկսվի ոսկու արդյունահանումը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը, «Lydian» միջազգային ընկերությունը և ԵԱԶԲ-ն ստորագրել էին հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում էր ներգրավել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 100 մլն-ը որպես վարկ պետք է տրամադրեր ԵԱԶԲ-ն։

Ամուլսարի հանքը, որը ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում, գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Ջերմուկից և Կեչուտի ջրամբարից ոչ հեռու։ Բնապահպանական նշանակություն ունեցող օբյեկտներին մոտ լինելն առաջացրել էր ակտիվիստների բողոքի ալիքը, որոնք 2018 թվականից արգելափակել էին հանքի մուտքը:

«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կառավարությունը պահանջեց վերանայել նախորդ իշխանությունների կողմից «Lydian»-ին տրված հանքարդյունաբերության թույլտվությունները: Իրականացված բնապահպանական փորձաքննությունները ցույց տվեցին, որ ռիսկերը կառավարելի են, սակայն հանքն այդպես էլ չգործարկվեց։

Ձգձգված պարապուրդի ֆոնին «Lydian Armenia» ընկերությունը հայտարարում էր, որ օրական կորուստը կազմում է մոտ 500 հազար դոլար: Չնայած ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը պետությանը հանձնելուն՝ հանքի գործարկման գործընթացը մնում է հարցականի տակ:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22