ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել

12.04.2019 17:08
1177

Ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդունվեց «Լվացքատուն» (2279) բանաձևը՝ արձագանքելով կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերներին:

Փաստաթուղթը ներկայացվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: Զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ Վան դը Վենը: Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը մտահոգված է «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով նախորդ զեկույցում հրապարակված փաստերից, որոնք վերաբերում են խոշոր գումարների լվացմանը, եվրոպացի գործիչներին կաշառելուն: Դա արվել էր Եվրոպայի խորհրդում ադրբեջանական իշխանությունների շահերն առաջ մղելու համար: Նման փաստեր էին հայտնաբերվել նաև Մոլդովայում, մասնավորապես` դատական ոլորտում: Զեկույցում նշվում է, որ դրա համար պատասխանատվություն են կրում գործարարները, կազմակերպված հանցախմբերը և կառավարությունը:
     Ադրբեջանից դուրս եկած գումարների մեծ մասը ստացվել են Դանսկե բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով: Այդ գումարների հիմնական հասցեատերը եղել են իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ինչպես նաև բելգիացիները: Ի պատասխան ԵԽԽՎ-ի 2185 (2017) բանաձևի, որը կոչ էր անում ադրբեջանական իշխանություններին անաչառ գտնվել, ոչինչ չի արվել, և արտահանման գործընթացներում ակտիվորեն ներգրավված ադրբեջանցի խորհրդարանականներ` Էլհան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը, այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ըստ զեկույցի՝ կոռումպացված պաշտոնյաների անպատժելիությունը, փողերի լվացման դեմ պայքարում ոչ բավարար իրավական միջոցների կիրառումը, մասնավոր սեփականության հարցում թափանցիկության բացակայությունը, քննչական մարմինների ֆորմալ գործողությունները, քաղաքացիական հասարակության և ազատ մեդիայի բացակայությունն են Ադրբեջանում հանգեցրել նման իրավիճակի ստեղծմանը:

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40