Էներգետիկ կոլապս կառաջանա. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, հովհարային անջատումներ կլինեն

14.01.2021 10:13
1273

2021 թվականին Արցախից Հայաստան ներկրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հայաստանյան ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրված էլեկտրաէներգիան: Այս մասին նախօրեին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Նշենք, որ Արցախից Հայաստան էլեկտրաէներգիա էր արտահանվում սկսած 2018 թվականից։ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից պետք է ներկրեր 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն պատերազմի պատճառով այդ էներգիան կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որը, ինչպես արդեն նշեցինք, ավելի թանկ է։ «Այն հավասարազոր էր հայաստանյան ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի գնին՝ +7% տեղափոխման և կորստի ծախսերը: Արցախն այս պահին ոչ մշտական ռեժիմով ՀՀ-ից ներմուծում է էլեկտրաէներգիա՝ էներգետիկ ռեժիմների կարգավորման առումով: Տեսականորեն տարվա կտրվածքով գուցե կարիք չլինի էլեկտրաէներգիայի ներմուծում դեպի Արցախ, որովհետև ժամանակ է գալիս, որ հզորությունը կարող է ամբողջությամբ աշխատել, մի մասը արտահանվել ՀՀ: Իսկ այլ սեզոնի ուղղակի ներմուծվել: Երբ տարին ավարտվի, կգնահատենք՝ վերջնական կարիք կա՞, թե՞ ոչ: Լինելու դեպքում կարիքը շատ չի լինի: Կարծում ենք՝ տարածքների կորստի պատճառով սպառման անկում կլինի, չնայած հիմա այդ միտումը չի նկատվում»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Հայաստանի Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նկատեց, որ ՀՀ Փոքր ՀԷԿ-երը ի վիճակի չեն ավելի հզորությամբ աշխատելու, քանի որ յուրաքանչյուր էլեկտրակայան, հիդրոկայան ունի իր դրվածքային հզորությունը։ Այսինքն՝ եթե տվյալ կայանն աշխատում է 10-15 մեգավատտ հզորությամբ, ապա հնարավոր չէ այդ կայանը դարձնել 20 մեգավատտ հզորությամբ: «Մեր ամեն մի կայան ունի իր հզորությունը, իր չափաբաժինը, որը հնարավոր չէ ավելացնել»,- ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով՝ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել, քանի որ մի կողմից՝ Արցախից էլեկտրաէներգիա չի մատակարարվում, Հրազդանի 5-րդ բլոկը կանգնած է, ատոմակայանը շուտով 140 օրով կանգնելու է վերազինման նպատակով. «Միայն ատոմակայանը վերազինվելուց հետո կարող է իր հզորություններով մտնել, որ հնարավոր լինի հասնել մինչ այս եղած վիճակին։ Մենք 1 միլիարդ կՎտ հոսանք էինք ստանում Արցախի հիդրոկայաններից։ Հիմա դա չկա։ Ինչ է  նշանակում դա իրականացնել ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին։ Դա միանշանակ հնարավոր չէ։ Ինչ որ կա՝ կա։ Ինչ որ արտադրում ենք՝ արտադրում ենք։ ՀԷԿ-ը իր դրվածքային զորությունից ավելի չի կարող աշխատել ու հոսանք արտադրել։ Եթե մարդը կարողանում է 50 կիլոգրամ բարձրացնել, ապա քաշն ավելացնելուց նա չի կարող ավելի բարձրացնել։ Այդ մարդը ի վիճակի է միայն 50 կիլոգրամ բարձրացնել։ Ամեն մի կայան էլ ունի իր չափաբաժինը, թե ինչքան կարող է արտադրել։ Իսկ ես չեմ պատկերացնում կայանի դրվածքային հզորության ավելացում»,- ասաց Նահապետյանը:

Նա հավելեց, որ միակ լուծումը այն է, որ հնարավորինս արագացվի ատոմակայանի վերազինումը, հնարավորինս արագ ու կարճ ժամկետներում ավարտվեն աշխատանքները, որպեսզի ատոմակայանը կարողանա իր ամբողջ հզորությամբ աշխատել, և վիճակը բերվի նորմայի։ Այլապես, Փոքր ՀԷԿ-երի միության նախագահի խոսքով,  էներգետիկ կոլապս է առաջանալու. «Միանշանակ և՛ էլեկտրաէներգիայի  սակագինը կբարձրանա, և՛ հովհարային անջատումներ կլինեն։ Էներգետիկ կոլապս կառաջանա՝ ինչպես 90-ականներին։ Ես պարզ հաշվարկ եմ անում՝ մեր ծախսած էլեկտրաէներգիայի քանակը չի համապատասխանում արտադրված քանակին։ Արտադրվածը ավելին չէ, անգամ դրական արդյունք չի ստացվում։ Իմ կանխատեսումները բավականին տխուր են, քանի որ մենք հիմա չունենք այն հզորությունները, որոնք կկարողանան փոխարինել Արցախի 31 հիդրոկայանի կողմից Հայաստանին տրված էլեկտրաէներգիայի քանակին։ Հետևաբար ես հիմա ոչ մի լավատեսական  բան չեմ կարող ասել։ Շատ վատ ժամանակահատված է, ձմեռ է։ Դա հավելյալ բեռ է։ Եթե ամառ լիներ, գոնե էլեկտրաէներգիայի  ավելի քիչ ծախս կունենայինք։ Կրկնում եմ՝ միակ տարբերակն այն է, որ ատոմակայանի առաջիկա վերազինումն արագացվի, քանի որ մեր  սպառած էլեկտրաէներգիայի 45 տոկոսն ապահովում է ատոմակայանը»,- ասաց Նահապետյանը։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատտ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ: Արցախում գործում էր 36 հիդրոէլեկտրակայան, որոնցից 30-ն անցել են թշնամուն՝ այս նոր տարածքային վերադասավորումների արդյունքում։ Արցախի Հանրապետությանը մնացել է 6 հիդրոէլեկտրակայան, որոնցից ամենակարևորը թերևս Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է՝ 50 մեգավատտ հզորությամբ։ Մնացածը փոքր հիդրոէլեկտրակայաններ են՝ 12-13 մեգավատտ հզորությամբ։

1in.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21