ԵՊԲՀ «Հերացու» անվան ոսկե հուշամեդալ «Եղնիկների» բժշկուհուն

23.07.2019 11:45
1114

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է: Երբ գնացինք նրա հետ հարցազրույցի՝ հերթապահում էր: Զրույցը պարբերաբար ընդհատվում էր. բժշկուհին անընդհատ կապի մեջ էր հիվանդների հետ:

Արմինա Նալբանդյանը կամավոր է մեկնել Արցախ: «Ամուսինս Շահումյանում էր: Երբ հարց դրվեց հետ վերցնել Շահումյանը, վճռեցի ես էլ ամուսնուս հետ գնամ այնտեղ: Ամուսնու՝ Արտակ Խաչատրյանի հետ սովորել են Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Պսակադրությունը դեկտեմբերին էր, ընդամենը մի քանի ամիս անց՝ ապրիլի 17-ին, ամուսինը զոհվում է:

Ամուսնացել են ասպիրանտուրա ընդունվելուց հետո՝ 1992 -ին: 1993 թ. մարտին, Արտակը մեկնել էր Վլադիկավկազ՝ ձնակույտի տակ մնացած մարդկանց փրկելու: Վերադառնալուց հետո կնոջն ասել էր, թե քաղաքում պատահաբար հանդիպել է գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին, որն ասել էր՝ պատրաստվում են հարձակում գործել Շահումյանի վրա, և իրենց բժշիկ է պետք: «1993 թվականի ապրիլին ամուսնուս հետո ուղղաթիռով գնացինք Մարտակերտ, հանդիպեցինք Շահեն Մեղրյանին, խոսեցինք նրա հետ: Ասաց, որ բուժսարքավորումների կարիք կա: Վերադարձա Երևան՝ այդ սարքերն այնտեղ ուղարկելու համար: Առողջապահության նախարարության օգնությամբ Եղակերում պետք է հիմներ դաշտային հոսպիտալ, ևս մեկ պահուստային հոսպիտալ՝ Արտատափում»: Հրամանատար Շահեն Մեղրյանին և նրա զինակիցներին Երևան տանող ուղղաթիռը խփվեց Եղնիկներում: «Երբ զանգեցի՝ հարցնելու՝ եկել են, թե ոչ, ինձ խաբեցին, ասացին՝ դեռ ոչ, չեն եկել: Ասել էին, թե ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանակերտում, չասացին, որ ուղղաթիռը խփել են»,-պատմում է Արմինա Նալբանդյանը: Պատահարի մասին բժշկուհին իմանում է ավելի ուշ: «Բժիշկ Նորիկը, որ Արտակի հետ Շահումյանում էին լինում, ասաց, որ ուղղաթիռը խփել են, և անհրաժեշտ է գնալ մարմինները ճանաչելու»: Ամուսնու մահվան 40 օրը լրանալուց հետո Արմինան որոշեց վերադառնալ Եղակեր՝ օգնելու վիրավոր տղաներին: «1993 թ. հուլիսին եկա Երևան, հոսպիտալը տեղափոխեցի»: Չէի՞ք վախենում հարցին՝ Արմինա Նալբանդյանն արձագանքում է ժպիտով: «Դուք հիմա կարող է դուրս գաք, Աստված մի արասցե՝ ավտոպատահար լինի, ծառը ջարդվի...արդեն չգիտեմ՝ վախ կար, չկար: Բժիշկ էր պետք՝ ես գնացի: Պատերազմը պատերազմ է, երևի պարզապես սովորում ես, ինձ համար դարձել էր առօրյա»: Բժշկուհին պատմում է, որ թեթև վնասվածքներին ուշադրություն չէին դարձնում, թեթև վիրակապվում և մեկնում էին դիրքեր: «Սկսվում էր արյունահոսություն, իջնում էին, դադարեցնում էինք, էլի բարձրանում էին, ջղայնանում էի, նստեցնում, կապում էի, ասում էի՝ պետք է մնաս այստեղ և վերջ»,-ժպիտով վերհիշում է բժշկուհին: Պատմում է, որ ճանապարհը փակ լինելու պատճառով դաշտային հոսպիտալում նույնիսկ կույրաղքի վիրահատություն են արել: Արմինա

Նալբանդյանը զենք է կրել, բայց երբեք չի կրակել, հիշում է զինակից ընկերներին՝ բժշկականի ուսանողներին: «Վահիկ Բաղդասարյանը 6-րդ կուրսում էր, զոհվեց ավարտական քննությունից մի քանի օր առաջ: Վիրաբույժ Գևորգը, որ հիմա աշխատում է Երևանի բուժկենտրոններից մեկում, Աբոն արտասահմանում հոգեբույժ է, Սբատ Ջամալյանը Դանիայում սրտաբան է, Մհերը ռեանիմատոլոգ, Տիգրան ունեինք, ցավոք, տեղեկություն չունեմ՝ հիմա որտեղ է»,-կարոտով հիշում է բժշկուհին: Տխրում է, երբ հիշում է, որ պատերազմը հաղթած զինակիցներն արժանի գնահատականի չարժանացան: Գործընկերները դրվատանքով են խոսում բժշկուհու մասին: Վիրաբույժ Արմեն Աշոտյանն առաջինն ընդգծում է Արմինա Նալբանդյանի բարձր մարդկային հատկանիշները: «Երկար տարիներ աշխատում եմ Արմինա Ռոբերտովնայի հետ: Նրան մի քանի բառով բնութագրելը, դժվար է: Նա անձնուրացությամբ է նվիրված իր գործին: Կյանքը չի խնայում հիվանդի համար: Երբ 1998 թվականին պատիվ ունեցա բժշկուհու հետ ծանոթանալու, առաջինը, որ ինձ ասաց՝ կարևոր չէ՝ լավ բժիշկ կդառնաս, թե ոչ, ասաց՝ կարևորը՝ լավ մարդ լինես… Այս պատգամը միշտ հիշում եմ: Աննկարագրելի բարի է, հոգատար բոլորի՝ գործընկերների, հարազատների, հիվանդների համար»: Մեր զրույցի ընթացքում բժշկուհին անընդհատ ներսուդուրս է անում, երբ լսում իր մասին գործընկերոջ գովասանական խոսքը, ընդհատում է, չի թողնում շարունակել…

Հ. Գ.Սխրանքներ կատարած մարդկանց մեծարել պարտավոր ենք:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ «Եղնիկների բժշկուհին»՝ Արմինա Նալբանդյանն արժանացավ «Հերացու» անվան ոսկե հուշամեդալի: Նույնիսկ մարտի դաշտում՝ կորցնելով ընկերներին և հարազատներին, բժշկի վեհ կոչումով շարունակել է ազնվաբարո աշխատանքը՝ ծառայելով հայրենիքին և օրինակ լինելով յուրաքանչյուր ապագա բժշկի համար:

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51