Երբ Խորհրդային Հայաստանի տարածքը 30,948 քառակուսի կիլոմետր էր

10.11.2018 18:21
1339

 

 

 

 

 

 

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո երկու հանրապետությունների միջև տեղի են ունեցել հողային բազմաթիվ փոխանակումներ, որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանի տարածքը 30,948 քառակուսի կիլոմետրից դարձել է 29,743, այսինքն՝ շուրջ 1․2 հազար քառակուսի կիլոմետրով նվազել է։

Օրինակ, Մեղրիի շրջանի թաթաբնակ (հետագայում ադրբեջանական դարձած) Նյուվադի գյուղը միայն 1928 թվականին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Նախիջևանի մի քանի սահմանային հայկական գյուղեր միացվել են Վայքի՝ նախկինում Ազիզբեկովի շրջանին։ Թե դրա դիմաց ինչ է Հայաստանը զիջել Ադրբեջանին, մենք տեղյակ չենք։

Բայց իրականություն է, որ հայ-ադրբեջանական հողային փոխանակումների վերջնարդյունքում Հայաստանը կորցրել է ավելին։ Եվ այս քարտեզը՝ հրատարակված 1927-ին, որ մեզ տրամադրել է Տիգրան Մոսինեանը, հստակ դա է ցույց տալիս։ Այն ձեռք է բերվել Մոսկվայի Ռուսական պետական գրադարանից:

Ամենաակնառու կորուստը Լաչինի, այսօր՝ Բերձորի շրջանում է։ Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանի կազմում նոր ձևավորված ԼՂԻՄ-ը ունեցել են ընդհանուր սահման, սակայն տարիների ընթացքում այն վերացել է։ 1992-ի մայիսի կեսերին, երբ բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հեռավորությունը հասել էր 7 կիլոմետրի։

Ամենայն հավանականությամբ Խորհրդային Հայաստանի հողային կորուստները տեղի են ունեցել 1927-ից 1935 թթ․ միջև ընկած ժամանակաշրջանում։ 1922-ից մինչև 1937-ը Խորհրդային Հայաստանը, Խորհրդային Ադրբեջանը և Խորհրդային Վրաստանը մեկ միասնական միավոր էին Խորհրդային Միության կազմում՝ Անդրֆեդերացիա անունով և Թիֆլիս վարչական կենտրոնով։

1935-ին տպագրված քարտեզում Հայաստանի տարածքը հասել է 29,8 հազար քառակուսի կիլոմետրի։ 1927-ից 1935 թթ․ ընկած յոթ-ութ տարիներին Հայաստանում հայտնվել են ադրբեջանական անկլավները՝ Քյարքին, այսօր՝ Տիգրանաշեն, ինչպես նաև Բաղանիս Այրում, Աշաղը Աքսիպարա, Յուխարը Աքսիպարա, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերը Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում։

Ուշագրավ է, որ Արծվաշենը 1927-ին դեռ անկլավ չէր Ադրբեջանի ներսում, ինչպես նաև Վարդենիսի և Ջերմուկի միջև գտնվող Ալ լճերը ևս Հայաստանի կամզում էին, այլ ոչ նախկին Քելբաջարի։ 

Թաթուլ Հակոբյան

civilnet.am

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40