Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը. Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել այն

25.06.2019 10:12
1123

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ և հայ ժողովրդի բարեկամ Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը դավաճանություն է որակում: 

«Արմենպրես»-ը շվեդ պատգամավորի հետ զրուցել է այս և օրակարգային այլ հարցերի շուրջ:


-Պարոն Սյոդեր, դուք առաջիններից էիք, որ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո այցելեցիք Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ այցից:

- Ես խորապես տպավորված էի ժողովրդավարական այդ հասունությամբ, որը դրսևորվեց երկրի համար այդ ճակատագրական իրադարձության ընթացքում: Ես, ինչպես և աշխարհի մեծ մասը, իհարկե, անհանգստանում էի, որ հեղափոխության ընթացքում իրավիճակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին շատ հաճախ ականատես ենք եղել այլ երկրներում, որտեղ սկզբնական խաղաղ ակցիաները վերափոխվել են մեծամասշտաբ հեղափոխությունների: Սակայն, ես կարծում եմ, որ Հայաստանը ցույց տվեց, որ արժանի է գովեստի խոսքերի և հարգանքի: Ես այդ մասին շեշտել եմ իմ այցի ժամանակ տեղի ունեցած բոլոր երկխոսությունների ընթացքում:

-Ինչպե՞ս եք գնահատում Շվեդիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը: Ինչպիսի հեռանկար կա այդ համագործակցության զարգացման համար:

- Պարզ է, որ հնարավորություն կա միջխորհրդարանական համագործակցության, և առաջին հերթին դրա ինտենսիվությունը խթանելու համար: Ես շատ հուսով եմ, որ մենք կկարողանանք խորացնել համագործակցությունը և օգտագործել մեր երկրների փորձը: Միջազգային մակարդակում միջխորհրդարանական տարբեր ասամբլեաների շրջանակում ևս համագործակցության հավելյալ հնարավորություններ կան: Անձամբ ես ակտիվորեն ներգրավված եմ ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի աշխատանքներում և ողջունում եմ այդ ասպարեզում համագործակցության ընդլայնումը:

-Պարոն Սյոդեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը վերջերս այցելեց Շվեդիա, և հանդիպեց շվեդ խորհրդարանականների հետ: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ այցից:

- Շատ լավ այց էր: Հուսով եմ, որ հայկական պատվիրակությունն այն նույնքան արժեքավոր համարեց, որքան՝ ես: Ես մասնակցեցի խոսնակների զրույցին, ինչպես նաև մատուցված ճաշին: Ընդհանուր առմամբ, քաղաքականության վերաբերյալ մենք արդյունավետ երկխոսություն ունեցանք: Ես օգտվեցի այդ հնարավորությունից, որպեսզի պարոն Միրզոյանին խնդրեմ՝ մեր ժողովի խոսնակին դիմի՝ մեր խորհրդարանի

«Բարի գործերի սենյակ»-ում Ալմա Յոհանսոնի տեղն ամրագրելու հարցով, ինչին ես երկար ժամանակ է՝ փորձում էի հասնել:

Ամբողջ նյութը՝ այստեղ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40