Երեկո՝ նվիրված անմահ Կոմիտասին

30.09.2024 17:21
687

Սեպտեմբերի 26-ին լրացավ հայ մեծ երգահան, խմբավար, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) 155-ամյակը։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Կոմիտաս գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Քաջարանի մշակույթի պալատը նախաձեռնել էր ուսուցողական-երաժշտական երեկո՝ ծանոթացնելու մատաղ սերնդին մեծ երգահանի կյանքի և ստեղծագործական ժառանգությանը։

«Մենք, - ինչպես իր խոսքում նշեց  Քաջարան համայնքի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, - կարևորում ենք մատաղ սերնդի՝ դեռ վաղ տարիքից իր ակունքներին մոտ լինելը, որը կնպաստի ազգային արժեհամակարգի ձևավորմանը»։

Միջոցառման մասնակիցները մշակույթի պալատի երաժիշտների  կատարմամբ ունկնդրեցին  Կոմիտասի հայտնի ստեղծագործություններ:

Պարային կատարումներով ելույթ ունեցան «Նռանե» պարային համույթի սաներն ու մենապարուհի Սառա Ստեփանյանը, իսկ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ շուրջպար բռնել «Շորոր» ստեղծագործության մեղեդու ներքո։

Երեկոն եզրափակվեց «Մի հանճարի պատմություն» անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ, որը ներկաներին ևս մեկ անգամ ներկայացրեց Կոմիտասի գործունեությունը։

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է․ նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը։

ԻՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34