Երևանը Մոսկվայից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում, դիմումը պատրաստվում է. ԱԽ քարտուղար

17.11.2021 19:02
1091

Երևանը Մոսկվայից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում, Մոսկվայում ընթացող ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանն, ըստ ռուսական «Կոմերսանտի», հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, թե նախապատրաստվում է Երևանի գրավոր դիմումը Մոսկվային։

Երեկ հենց Գրիգորյանն էր հայտարարել, թե Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դեռ բանավոր ընթացակարգով դիմում է ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագիրը։

«Այժմ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փոխադարձաբար օգնել միմյանց նման դեպքերում։ Այս առումով մենք դիմեցինք Ռուսաստանին»,- «Կոմերսանտին» ասել է Արմեն Գրիգորյանը:

Ճշտող հարցին, թե Երևանը Մոսկվայից ինչպիսի՞ օգնություն է ակնկալում՝ ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական, Գրիգորյանն ասել է, որ կողմ է խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծմանը, բայց եթե դա անհնար լինի, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

«Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն խնդիրը չլուծվեց, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- ռուսական «Կոմերսանտի» հաղորդմամբ՝ ամփոփել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հղում անելով խորհրդային տարիների քարտեզներին։

Արմեն Գրիգորյանը երեկ ասել էր, թե Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, սակայն Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաև այլ գործընկերներին դիմելու սցենարը։

ՌԴ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ առայժմ մանրամասներ չկան մասնակիցների ելույթներից։ Նշվում է միայն, որ հանդիպմանը մասնակցում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Միևնույն ժամանակ «Կոմերսանտի» աղբյուրը հայտնում է, որ ԱՊՀ ԱԽ ղեկավարների հանդիպման շրջանակում նախատեված չէ որևէ շփում Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարների միջև:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40