Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց անտառհատումների դեմ պայքարի ուղղությունները

07.09.2018 14:48
1196

Հայաստանի բնապահպանության նախարարությունն անտառհատումների դեմ պայքարը հստակ տարանջատում է անտառամերձ համայնքների բնակիչներին իրենց տան ջեռուցման համար տրամադրվող փայտի ծավալներից.  պետությունը յուրաքանչյուր տնային տնտեսության համար սահմանել է 8 խորանարդ մետր փայտանյութ, որը պարբերաբար տրվում է բոլոր անտառային տնտեսություններից և «Դիլիջան» ազգային պարկից: Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անտառհատումների դեմ պայքարը մի քանի ուղղություն ունի: «Առաջինը տեխնիկական ուղղություններն են: Այսինքն, ճանապարհների վերահսկում, տեսախցիկների տեղադրում, աշխատավարձերի բարձրացում, մարդկանց ներգրավում, ովքեր շահագրգռված են, որպեսզի անտառհատումներ չլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ անտառհատումների դեմ պայքարի մյուս ուղղությունն այլընտրանքային աղբյուրների ստեղծումն է այն համայնքների համար, որտեղ անտառհատումներն ապրուստի հիմնական միջոց են դարձել: «Վարչապետն արդեն հայտարարել է, որ 140 հազար դոլարի չափով դրամաշնորհներ կտրամադրվեն Հաղարծին գյուղի և շրջակայքի բնակիչներին՝ այլընտրանքային  աղբյուրներ ձևավորելու համար: 
Սակայն ես հավելեմ, որ մեր երկրի հարավային հատվածում  մենք ունենք 8.2 միլիոն եվրո արժողությամբ մեծ ծրագիր, որտեղ մեծամասշտաբ տնտեսական աջակցություն ենք ցուցաբերում: Մասնավորապես, Շիկահողի տարածաշրջանի մի քանի գյուղերում բիզնեսի համար գումարներ են տրամադրվում, տների պատուհաններն են փոխվել, որպեսզի ջեռուցման համար ծախսերը նվազեն»,- մանրամասնեց Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը շեշտեց, որ ընդհանուր քաղաքականությունը տանում են նրան, որ անտառները չհատելու եղանակով անտառամերձ համայնքների համար ավելի շատ եկամուտներ ձևավորվեն, քան դա կարող է լինել անտառները հատելու պարագայում: Գրիգորյանը հստակեցրեց, որ Հայաստանի անտառները տնկված, միատեսակ արժեք չունեցող անտառներ չեն և հսկայական պոտենցիալ ունեն չհատվելու դեպքում ավելի մեծ եկամուտ ու արժեք գեներացնել:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22