Եթե ՀՀ իշխանությունները համաձայնություն տային՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ. WarGonzo

25.02.2021 10:34
8025

Ալիևի ռեսուրսները սպառվել էին: Դրանք անվերջ չէին. 40 օր անընդմեջ առաջխաղացումը շատ ծախսատար է: Ամեն առումով: Այդ է պատճառը, որ պատերազմի վերջին մի քանի օրերին, ռազմաճակատի այլ հատվածներում (օրինակ՝ Մարտունու մոտ), Ադրբեջանի զինված ուժերը սկսել էին նահանջել: Բաքվի բոլոր ուժերը նետվել էին Շուշիի մատույցներ, և եթե դրանք ոչնչացվեին այնտեղ, Ալիևը լուրջ խնդիրներ կունենար: Շատ լուրջ. բայց դա տեղի չունեցավ. այս մասին գրում է ռուսական WarGonzo նախագիծը։

«Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ Wargonzo նախագիծը այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումները կարող են օգտակար լինել:

Ծրագիրն իսկապես կար, և այն կոչվել էր «Դժոխքի ձոր»: Որքան գիտենք, այս ծրագրի հեղինակներից մեկը Արցախի Պաշտպանության բանակի ներկայիս ղեկավար Միքայել Արզումանյանն է: Որոշակի իմաստով գործում էին մարտավարություններ, որոնք կիրառվում էին հրամանատարի պաշտոնին նշանակվելուց հետո: Գրեթե Հադրութից մինչև Շուշի ձգվող «Դժոխքի ձորում» նրանք ներս էին թողնում թշնամու կենդանի ուժը, այնուհետև վերացնում այն հրետանիով և այլ մատչելի միջոցներով:

Wargonzo-ի թիմը դա տեսել է իր աչքերով, ձայնագրել տեսանյութի վրա և ցույց տվել բաժանորդներին: Այո, դա ռիսկային ծրագիր էր: Բայց եթե Երևանում ղեկավարությունը հնարավորություն տար այն հասցնելու մինչև վերջ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները կարող էին այլ լինել՝ արմատապես տարբեր:

Բայց Միքայել Արզումանյանը իր մոտ չուներ Իսկանդեր և չէր կարող տնօրինել դրանք իր հայեցողությամբ: Մենք հիմա ոչ մեկին չենք փորձում արդարացնել կամ մեղադրել, մենք խոսում ենք այնպես, ինչպես կա: Արցախի ՊԲ-ն այս կարգի սարքավորումներ չունի ծառայության մեջ: Բայց մեծ հույսեր են կապվել վերը նկարագրված ծրագրի հետ, մենք հրամանատարների մոտ խուճապ չենք նկատել: Այո, դա հեշտ չէր, այո, առկա էր գործողությունների անհամապատասխանություն, բայց համոզմունք կար, որ առկա իրավիճակից դուրս գալու ելք կա: Բացի այդ, երկինքը ինչ-որ կերպ փակվել էր, և անօդաչու թռչող սարքերը չէին մղձավանջի մեջ չէին գցում Արցախն այնքան ինտենսիվ, որքան պատերազմի սկզբում:

Հայ ժողովուրդը լիովին իրավունք ունի իմանալ ինչու: Ինչ-որ մեկը պետք է դուրս գա և անկեղծորեն խոսի այդ մասին»։

yerkir.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21