Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան

21.12.2022 23:54
914

Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ:

Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա  ծանուցում է գնում Նախարարների կոմիտե, որն էլ կարող է քաղաքական միջոցներ ձեռնարկել:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, Սահակյանը նշեց, որ դատարանը դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել:

 «Այստեղ կառավարության ձեւակերպումը ավելի լայն եմ տեսնում ԼՂ-ում բնակվող անձինք, իսկ դատարանը այլ չափանիշ է դրել` առողջական խնդիրներ ունեցող եւ ճանապարհորդող, որոնք ճանապարհին մնացել են առանց ապաստանի եւ գոյության միջոցների, ընդ որում հատուկ մատնանշված չէ հենց ԼՂ-ում ապրելու հանգամանքը, այսինքն` դատարանի կիրառած միջոցը, որոշակի առումով ավելի լայն է, քան կառավարության հայցումը, որովհետեւ չի սահմանափակվում միայն Արցախում բնակվող բնակիչներով, բայց մյուս կողմից էլ մի հատվածով նեղ է, որովհետեւ չափանիշ է դնում առանց ապաստարանի եւ գոյության միջոցների մնացած անձինք, ովքեր արգելափակվել են ճանապարհին, ինչը նշանակում է, որ եթե արգելափակվել են, բայց ապաստարանի տեղ ունեն, կամ ունեն բավարար միջոցներ ճանապարհին մնալու կամ ապրելու, այդ անձանց նկատմամբ չի տարածվում: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել դատարանը եւ արձանագրել է նաեւ Լաչինի միջանցքի մարդասիրական նշանակությունը»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով` դատարանի այս տեսակի որոշումը ենթադրում է անհապաղ կատարում, Ադրբեջանը հենց այս պահից էլ պետք է սկսի այն ի կատար ածել:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08